Սաղմոսներ 9։1-20

  • Հռչակել Աստծու զարմանահրաշ գործերի մասին

    • Եհովան ապահով ապաստան է (9)

    • Աստծու անունը ճանաչողները ապավինում են նրան (10)

Նվագավարին: Մութ-լաբբեն:* Դավթի երգը: א [Ալեֆ]* 9  Ո՜վ Եհովա, ամբողջ սրտով քեզ կգովաբանեմ,Քո բոլոր զարմանահրաշ գործերի մասին կպատմեմ:+   Քեզնով կուրախանամ ու կցնծամ,Ո՜վ Բարձրյալ, անունդ կգովերգեմ:*+ ב [Բեթ]   Նահանջի ճամփան բռնած թշնամիներս+Քո առաջ կընկնեն ու կկործանվեն:   Չէ՞ որ դու պաշտպանում ես ինձ իմ արդար դատում,Դու նստած ես քո գահին և արդարությամբ ես դատում:+ ג [Գիմել]   Դու սաստեցիր ազգերին,+ անօրեններին կործանեցիր: Ընդմիշտ ու հավիտյան նրանց անունը ջնջեցիր:   Մեկընդմիշտ կործանվեցին թշնամիները,Հիմնովին ավերեցիր նրանց քաղաքները,Կվերանա նրանց հիշատակը:+ ה [Հե]   Իսկ Եհովան հավերժ գահակալ է,+Իր գահն ամուր հաստատել է,Որ արդարություն գործադրի:+   Ողջ երկիրը նա արդարությամբ կդատի,+Ազգերի համար արդար դատավճիռներ կկայացնի:+ ו [Վավ]   Կեղեքվածների համար ապահով ապաստան կլինի Եհովան,+Դժվարին օրերում՝ անվտանգ պատսպարան:+ 10  Անունդ իմացողները* իրենց հույսը քեզ վրա կդնեն:+ Եհո՛վա, դու երբեք չես լքի նրանց, ովքեր քեզ կապավինեն:*+ ז [Զային] 11  Գովերգեք Եհովային՝ Սիոնում բնակվողին,Ժողովուրդներին պատմեք նրա գործերի մասին:+ 12  Տառապյալների արյան վրեժն առնողը հիշում է նրանց,+Նա երբեք չի մոռանա նրանց աղաղակը:+ ח [Խեթ] 13  Ո՛վ Եհովա, դու, որ մահվան դռնից հետ ես բերում ինձ,+Տես՝ ինչպես եմ տառապում ինձ ատողների ձեռքից,Եվ իմ հանդեպ բարեհաճ եղիր, 14  Որ Սիոն քաղաքի* դարպասների մոտԳովելի գործերիդ մասին հռչակեմ+ Եվ քո փրկարար գործերով հրճվեմ:+ ט [Տեթ] 15  Ազգերը ընկան իրենց իսկ փորած փոսի մեջ,Նրանց ոտքը բռնվեց իրենց իսկ լարած թակարդի* մեջ:+ 16  Եհովան հայտնի է իր արած դատաստաններով:+ Անօրենը ծուղակն է ընկնում իր իսկ հնարքներով:+ Հիգգայոն:* (Սելա) י [Յոդ] 17  Գերեզման* կգնան անօրենները,Աստծուն մոռացած բոլոր ազգերը: 18  Մինչդեռ աղքատը մոռացված չի մնա,+Հեզերի հույսն ի վերջո կիրականանա:+ כ [Կաֆ] 19  Գործիր, Եհո՛վա, ազգերին ենթարկիր դատաստանի,+Մի՛ թող մարդն իրեն քեզնից զորավոր կարծի: 20  Ահուդողի մեջ գցիր նրանց, Եհո՛վա,+Թող ազգերն իմանան, որ մահկանացու մարդ են միայն: (Սելա)

Ծանոթագրություններ

Բառարանում տես «Մութ-լաբբեն»:
Բնագրում այս սաղմոսը հաջորդի հետ միասին այբբենական հերթականությամբ է դասավորված՝ ակրոստիքոսի ձևով:
Կամ՝ «նվագակցությամբ կգովերգեմ»:
Բռց.՝ «կփնտրեն»:
Խոսքը ոչ միայն անունը իմանալու մասին է, այլև այդ անունը կրողին ճանաչելու:
Բռց.՝ «Սիոնի դստեր»:
Բռց.՝ «ցանցի»:
Բառարանում տես «Հիգգայոն»:
Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»: