Սաղմոսներ 92։1-15

  • Եհովան հավիտյան մեծարանքի է արժանի

    • Նրա հիասքանչ գործերն ու խոր մտքերը (5)

    • Արդարները կծաղկեն ծառի նման (12)

    • Ծեր մարդիկ կշարունակեն ծաղկել (14)

Երգ՝ Շաբաթ օրվա համար: 92  Այնքա՜ն լավ է քեզ շնորհակալություն հայտնել, ո՜վ Եհովա,+Քո անունը գովերգել, ո՜վ Բարձրյալ,   Առավոտյան պատմել քո հավատարիմ սիրո+ մասին,Գիշերը՝ քո հավատարմության մասին,   Գովերգել քեզ տասնալար տավիղի ու ջնարի* նվագակցությամբ,Քնարի քաղցրահունչ երաժշտությամբ,+   Որովհետև, ո՜վ Եհովա, քո գործերով ինձ ուրախացնում ես,Քո ձեռքի գործերից հիացած՝ ուրախ բացականչում եմ ես:   Ո՜վ Եհովա, ի՜նչ հիասքանչ են քո գործերը,+Ի՜նչ խորն են քո մտքերը:+   Դատողություն չունեցող մարդը չի կարող դրանք իմանալ: Ոչ մի անմիտ մարդ չի կարող սա հասկանալ.+   Անօրենները մոլախոտի պես բուսնում են,Չարագործները ծաղկում են,Բայց միայն նրա համար, որ մեկընդմիշտ կործանվեն:+   Իսկ դու, ո՛վ Եհովա, ամենքից բարձր ես հավիտյան:   Հաղթական նայիր թշնամիներիդ, ո՛վ Եհովա,Նայիր՝ ինչպես են նրանք վերանալու. Բոլոր չարագործները ցիրուցան են լինելու:+ 10  Բայց ինձ դու կզորացնես,* որ վայրի ցլի պես ուժեղ լինեմ,Եվ ես թարմացնող յուղով կօծվեմ:+ 11  Հաղթական կնայեմ թշնամիներիս,+Ինձ վրա հարձակվող չարագործների անկման լուրը կհասնի ականջիս: 12  Իսկ արդարները կծաղկեն արմավենու նման,Լիբանանի մայրու պես կփարթամանան:+ 13  Նրանք տնկված են Եհովայի տան մեջ,Մեր Աստծու գավիթներում փարթամ աճում են:+ 14  Նույնիսկ ծեր տարիքում* կծաղկեն,+Առույգ* ու թարմ կլինեն,+ 15  Կհռչակեն, որ ուղղամիտ է Եհովան: Նա իմ Վեմն է,+ նրա մեջ անարդարություն չկա:

Ծանոթագրություններ

Լարային նվագարան:
Բռց.՝ «իմ եղջյուրը դու կբարձրացնես»:
Կամ՝ «ալևորության ժամանակ»:
Բռց.՝ «Պարարտ»: