Սաղմոսներ 93։1-5

  • Եհովայի մեծափառ իշխանությունը

    • «Եհովան Թագավոր է դարձել» (1)

    • «Հուսալի են քո սովորեցրածները» (5)

93  Եհովան Թագավոր է դարձել:+ Նա վայելչությամբ է զգեստավորված,Եհովան զորություն է հագած,Այն գոտու պես իր մեջքին է կապել: Երկիրն ամուր է հաստատված,Այն հնարավոր չէ սասանել:   Քո գահն ամուր հաստատված է վաղուց ի վեր.+ Դու հավիտյան գոյություն ունես:+   Ո՛վ Եհովա, գետերը վարարել են,Գետերը վարարել են ու շառաչում են,Գետերը որոտաձայն հորդում են:   Բայց դու հորդառատ ջրերի շառաչից էլ ահեղ ես,Ծովի մոլեգնած ալիքներից էլ զորեղ ես,+Ո՛վ Եհովա, որ բարձունքներում ես, դու մեծափառ ես:+   Շատ հուսալի են քո սովորեցրածները:*+ Ո՛վ Եհովա, հավիտյան սրբությամբ է զարդարված քո տունը:*+

Ծանոթագրություններ

Կամ՝ «հիշեցումները»:
Կամ՝ «սրբությունը վայել է քո տանը»: