Սաղմոսներ 97։1-12

  • Եհովան մյուս բոլոր աստվածներից անսահման բարձր է

    • «Թագավոր է դարձել Եհովան» (1)

    • Սիրեք Եհովային, ատեք այն, ինչ չար է (10)

    • Լույս է շողում արդարների համար (11)

97  Թագավոր է դարձել Եհովան.+ Թող երկիրը ցնծա,+Թող բազում կղզիներն ուրախանան:+   Ամպերով ու թանձր խավարով է նա պարուրված,+Արդարության ու արդարադատության վրա է նրա գահը հիմնված:+   Նրա առջևից կրակ է բոցկլտում+Եվ նրան շրջապատող թշնամիներին լափում:+   Նրա կայծակի շիթերը երկիրը լուսավորում են,Այդ տեսարանից երկիրը ցնցվում է:+   Լեռները մոմի պես հալվում են Եհովայի առաջ՝+Ողջ երկրի Տիրոջ առաջ:   Երկինքը պատմում է նրա արդարության մասին,Բոլոր ժողովուրդները ականատես են լինում նրա փառքին:+   Թող ամոթով մնան բոլոր կուռք պաշտողները՝+Իրենց փուչ աստվածներով պարծեցողները:+ Խոնարհվեք նրա առաջ,* բոլո՛ր աստվածներ:+   Լսելով քո դատավճիռները, Եհո՛վա,Հուդայի քաղաքները* ցնծում են,+Սիոնը ուրախանում է:+   Չէ՞ որ դու, ո՛վ Եհովա, ամբողջ երկրին տիրող Բարձրյալն ես,Մյուս բոլոր աստվածներից անսահման բարձր ես:+ 10  Եհովայի՛ն սիրողներ, ատեք այն, ինչ չար է:+ Իրեն նվիրվածների կյանքը նա պահպանում է,+Անօրենների ձեռքից նրանց ազատում է:+ 11  Լույս է շողում արդարների համար,+Ուրախություն է մաքուր սիրտ ունեցողների համար: 12  Ո՛վ արդարներ, Եհովայով ուրախացեք,Նրա սուրբ անունը փառաբանեք:

Ծանոթագրություններ

Կամ՝ «Պաշտեք նրան»:
Բռց.՝ «դուստրերը»: