Սաղմոսներ 98։1-9

  • Եհովան՝ Փրկիչ է և արդար Դատավոր

    • Եհովայի փրկարար գործերը հայտնի են դարձել (2, 3)

Երգ: 98  Նոր երգ երգեք Եհովայի պատվին,+Որովհետև նա հրաշալի գործեր է արել:+ Իր աջով՝ իր սուրբ բազկով, փրկություն է բերել:*+   Եհովան հայտնի է դարձրել իր փրկարար գործերը,+Ազգերի առաջ ցույց է տվել իր արդարությունը:+   Նա չի մոռացել, որ խոստացել է Իսրայելի հանդեպ սեր* ու հավատարմություն դրսևորել:+ Աշխարհի բոլոր ծայրերում ապրողները տեսան, որ մեր Աստվածը մեզ փրկություն է տվել:*+   Ո՛վ երկրի բոլոր մարդիկ, ցնծագին գոչյուններով Եհովային փառաբանեք,Ուրախացեք, գոչեք հրճվանքով, Աստծուն գովերգեք:+   Գովերգեք* Եհովային քնարով,Քնարով ու քաղցրահունչ երգերով:   Արքայի՝ Եհովայի առաջ աղաղակեք ցնծագին գոչյուններով,Շեփոր ու եղջերափող հնչեցնելով:+   Թող որոտաձայն գովք հյուսեն ծովն ու այնտեղ եղող ամեն բան,Երկիրն ու այնտեղ բնակվողները թող այդ գովքին միանան:   Թող գետերը ծափ տան,Թող լեռները Եհովայի առաջ ուրախ երգեն միաձայն,+   Որովհետև նա գալիս է* երկիրը դատելու: Նա կդատի երկիրը արդարությամբ+Եվ ժողովուրդներին՝ անաչառությամբ:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «հաղթանակ է բերել իրեն»:
Կամ՝ «տեսան մեր Աստծու հաղթանակը»:
Բառարանում տես «Հավատարիմ սեր»:
Կամ՝ «Նվագակցությամբ գովերգեք»:
Կամ՝ «եկել է»: