Սաղմոսներ 99։1-9

  • Եհովան սուրբ Թագավոր է

    • Եհովան նստած է գահին՝ քերովբեների վերևում (1)

    • Աստված ներում է, բայց և պատժում է (8)

99  Եհովան Թագավոր է դարձել.+ թող ժողովուրդները սարսռան: Նա նստած է գահին՝ քերովբեների վերևում.*+ թող երկիրը երերա:   Եհովան Սիոնում ցույց է տվել իր մեծությունը,Բոլոր ազգերի վրա է տարածվում նրա մեծ իշխանությունը:+   Քո մեծ անունը թող փառաբանեն նրանք,+Չէ՞ որ այն սուրբ է և ներշնչում է ակնածանք:   Նա արդարություն սիրող հզոր Թագավոր է:+ Ո՛վ Աստված, դու արդար չափանիշներ ես սահմանել,Հակոբի համար հաստատել ես այն, ինչ արդար ու ճիշտ է:+   Մեծարեք Եհովային՝ մեր Աստծուն,+Նրա ոտքերի* առաջ խոնարհվեք.*+ Չէ՞ որ նա սուրբ է:+   Մովսեսն ու Ահարոնը նրա քահանաներից էին,+Սամուելը նրա անունը կանչողների* թվում էր:+ Նրանք դիմում էին Եհովային,Եվ նա նրանց պատասխանում էր:+   Նա խոսում էր նրանց հետ ամպի սյան միջից,+Եվ նրանք հնազանդվում էին նրա հորդորներին,* նրա տված օրենքներին:+   Ո՛վ Եհովա, մեր Աստվա՛ծ, դու նրանց պատասխանում էիր,+Նրանց հանդեպ ներողամիտ էիր,+Բայց մեղսալի արարքների համար նրանց պատժում էիր:*+   Մեր Աստծուն՝ Եհովային, մեծարեք,+Նրա սուրբ լեռան մոտ խոնարհվեք,*+Որովհետև Եհովան՝ մեր Աստվածը, սուրբ է:+

Ծանոթագրություններ

Կամ հնարավոր է՝ «միջև»:
Կամ՝ «ոտքերի պատվանդանի»:
Կամ՝ «նրան պաշտեք»:
Եբր. արտահայտությունը ներառում է հետևյալ իմաստները՝ «օգնության կանչել Աստծուն՝ տալով նրա անունը», «ապավինել Աստծուն», «հռչակել Աստծու անունը»:
Կամ՝ «հիշեցումներին»:
Բռց.՝ «վրեժխնդիր էիր լինում»:
Կամ՝ «նրան պաշտեք»: