Սոփոնիա 2։1-15
2 Հավաքվի՛ր, հավաքվի՛ր,+Ո՛վ անամոթ ազգ:+
2 Քանի դեռ որոշումն ուժի մեջ չի մտել,Քանի դեռ օրը չի անցել քամուց քշվող մղեղի* պես,Քանի դեռ Եհովայի բորբոքված բարկությունը չի թափվել ձեզ վրա,+Ու քանի դեռ Եհովայի բարկության օրը ձեզ վրա չի հասել,
3 Փնտրե՛ք Եհովային,+ ո՛վ երկրի բոլոր հեզեր,*Որ իրագործում եք նրա արդար վճիռները:*
Ձգտեք արդարությամբ վարվել, հեզություն* դրսևորել
Ու հնարավոր է՝ պատսպարված լինեք Եհովայի բարկության օրը:+
4 Գազան լքված կլինի,Ասկաղոնը ամայի կդառնա,+Ազոտոսը ցերեկով դուրս կքշվի,Իսկ Ակկարոնն արմատախիլ կլինի:+
5 Վա՜յ ծովեզերքում բնակվողներին՝ քերեթցիներին:+
Եհովայի խոսքը ձեր դեմ է ուղղված.
«Ո՛վ Քանան, փղշտացիների՛ երկիր, ես կկործանեմ քեզ,Եվ ոչ մի բնակիչ չի մնա»:
6 Ծովեզերքը արոտավայր կդառնա:
Այնտեղ ջրհորներ կլինեն հովիվների համար,Եվ քարե փարախներ՝ ոչխարների համար:
7 Այդ շրջանը Հուդայի տնից ողջ մնացածներինը կլինի:+
Նրանք այնտեղ կարածեն,Իսկ երեկոյան հանգիստ կառնեն Ասկաղոնի տներում,Որովհետև նրանց Աստվածը՝ Եհովան, ուշադրություն կդարձնի նրանց*Ու հետ կբերի գերիներին:+
8 «Ես լսել եմ Մովաբի կշտամբանքը+ և ամմոնացիների վիրավորական խոսքերը.+
Նրանք ծաղրում էին իմ ժողովրդին և մեծ-մեծ խոսելով՝ սպառնում էին տիրանալ նրանց երկրին:+
9 Երդվում եմ իմ գոյությամբ,– ասում է Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը,–Մովաբը Սոդոմի պես կլինի,+Իսկ Ամմոնը՝ Գոմորի պես՝+Եղինջներով ծածկված վայր, աղի փոս և հավերժական ամայի տեղ:+
Իմ ժողովրդի մեջ ողջ մնացածները նրանց կկողոպտեն,Իմ ազգի մեջ ողջ մնացածները կտիրանան նրանց երկրին»:
10 Ահա թե ինչ կստանան իրենց հպարտության դիմաց,+Որովհետև նրանք ծաղրեցին Զորքերի տեր Եհովայի ժողովրդին և իրենց բարձր դասեցին նրանից:
11 Եհովան ահարկու կլինի, երբ գործի նրանց դեմ:
Նա ոչնչի կվերածի երկրի բոլոր աստվածներին,Կղզիներում բնակվող ազգերը կխոնարհվեն նրա առաջ՝*+Յուրաքանչյուրն իր տեղից:
12 «Եվ դուք, եթովպացինե՛ր, դուք նույնպես իմ սրով կսպանվեք»:+
13 Նա կմեկնի իր ձեռքը դեպի հյուսիս և կկործանի Ասորեստանը,Նինվեն ամայի կդարձնի,+ անապատի պես չոր:
14 Այնտեղ կպառկեն հոտերը, ամեն տեսակի գազանները,Հավալուսն ու փշախոզուկը կգիշերեն տապալված սյուների խոյակների* մոտ:
Պատուհանից լալագին ձայն* կլսվի:
Շեմքի մոտ ավերում կլինի.
Նա կհեռացնի մայրու փայտի պատվածքը:
15 Սա այն հպարտ քաղաքն է, որը նստած էր ապահովության մեջԵվ իր սրտում ասում էր. «Ես եմ, և ուրիշը չկա»:
Ի՜նչ զարհուրելի տեսարան դարձավ նա,Գազանների համար բնակության վայր:
Կողքով անցնողը կսուլի և բռունցք թափ կտա:+
Ծանոթագրություններ
^ Այսինքն՝ հացահատիկի թեփի:
^ Կամ՝ «խոնարհներ»:
^ Բռց.՝ «նրա դատաստանը»:
^ Կամ՝ «խոնարհություն»:
^ Կամ՝ «հոգ կտանի նրանց»:
^ Կամ՝ «կպաշտեն նրան»:
^ Այսինքն՝ սյունագլուխների:
^ Խոսքը, հավանաբար, թռչնի կամ քամու ձայնի մասին է: