Սոփոնիա 3։1-20

  • Երուսաղեմ՝ ըմբոստ և պղծված քաղաք (1-7)

  • Դատաստան և վերականգնում (8-20)

    • Աստված ժողովուրդներին մաքուր լեզու կտա (9)

    • Խոնարհ ու հեզ մարդիկ կփրկվեն (12)

    • Եհովան կցնծա Սիոնով (17)

3  Վա՜յ ըմբոստ ու պղծված քաղաքին,* որը կեղեքում է իր իսկ բնակիչներին:+   Նա չհնազանդվեց,+ խրատ չընդունեց,+Չապավինեց Եհովային+ ու չմոտեցավ իր Աստծուն:+   Նրա իշխանները նրանում մռնչացող առյուծներ են,+Դատավորները՝ գիշերը որսի դուրս եկած գայլեր. Մինչև առավոտ նրանք կրծելու ոսկոր անգամ չեն թողնում:   Նրա մարգարեները հանդուգն են, դավաճան մարդիկ:+ Նրա քահանաները պղծում են այն, ինչ սուրբ է,+Նրանք ոտնահարում են օրենքը:+   Եհովան ներկա է այնտեղ, նա արդար է,+Անարդարացիորեն չի վարվում: Ինչպես որ ամեն օր բացվում է արշալույսը,Այնպես էլ ամեն առավոտ նա հայտնում է իր դատավճիռները:+ Սակայն անարդարը չգիտի՝ ամոթն ինչ է:+   «Ես բնաջինջ արեցի ազգերին, նրանց աշտարակներն* ավերվեցին: Նրանց փողոցներն ամայացրի, այնպես որ դրանցով անցնող չեղավ: Նրանց քաղաքները ավերակ դարձան. ոչ մի մարդ չմնաց, ոչ մի բնակիչ:+   Ես նրան* ասացի՝ «Միայն թե վախեցիր* ինձանից և խրատ ընդունիր»,+Որ նրանից հաշիվ չպահանջեմ* իր գործած բոլոր մեղքերի համար,Եվ նա* բնաջինջ չլինի:+ Բայց նա է՛լ ավելի էր տենչում չար գործեր անելու:+   Ուստի համբերությամբ սպասեք* ինձ,+– ասում է Եհովան,–Մինչև այն օրը, երբ վեր կենամ, որ ավար վերցնեմ,*Որովհետև իմ դատավճիռն է՝ ժողովել ազգերին, հավաքել թագավորություններըԵվ նրանց վրա թափել իմ զայրույթը, իմ ողջ բորբոքված բարկությունը:+ Իմ նախանձախնդրության կրակը կսպառի ողջ երկիրը:+   Այդ ժամանակ ես ժողովուրդների լեզուն կփոխեմ ու նրանց մաքուր լեզու կտամ,Որպեսզի նրանք բոլորը կանչեն Եհովայի անունը*Եվ ուս ուսի ծառայեն նրան:*+ 10  Ինձ աղերսողները՝ իմ ցիրուցան եղած ժողովրդի դուստրը,Եթովպիայի գետերի շրջանից ինձ նվեր կբերի:+ 11  Այդ օրը դու չես ամաչի քո բոլոր արարքներից,Որոնցով ըմբոստացար իմ դեմ,+Որովհետև այդ ժամանակ ես քո միջից կհեռացնեմ մեծամիտ պարծենկոտներին,Եվ դու այլևս ամբարտավանությամբ* չես վարվի իմ սուրբ լեռան վրա:+ 12  Ես քո մեջ կթողնեմ խոնարհ ու հեզ մարդկանց,+Եվ նրանց համար Եհովայի անունը ապաստան կլինի:* 13  Ողջ մնացած իսրայելացիները+ անարդարությամբ չեն վարվի,+Սուտ չեն խոսի, և նրանց բերանում նենգավոր լեզու չի լինի: Նրանք կուտեն* ու հանգիստ կառնեն, և ոչ ոք չի վախեցնի նրանց»:+ 14  Ուրախ բացականչի՛ր, ո՛վ Սիոնի դուստր: Ցնծությամբ բացականչի՛ր, ո՛վ Իսրայել:+ Ուրախացի՛ր ու հրճվի՛ր ամբողջ սրտով, ո՛վ Երուսաղեմի դուստր:+ 15  Եհովան չեղյալ է համարել քո դեմ կայացրած դատավճիռները:+ Նա հետ է մղել քո թշնամուն:+ Իսրայելի Թագավորը՝ Եհովան, քեզ հետ է:+ Դու այլևս չես վախենա աղետից:+ 16  Այդ օրը Երուսաղեմին կասվի. «Մի՛ վախեցիր, Սիո՛ն,+Թևաթափ մի՛ եղիր: 17  Ես՝ Եհովաս՝ քո Աստվածը, քեզ հետ եմ,+Որպես Հզոր՝ քեզ կփրկեմ: Մեծ բերկրանքով կցնծամ քեզնով,+Քո հանդեպ սիրուց մղված՝ կլռեմ:* Ես կուրախանամ քեզնով ու հրճվանքով կբացականչեմ: 18  Ես կհավաքեմ նրանց, ովքեր վշտացած են այն պատճառով,Որ չեն կարողանում մասնակցել քո տոներին:+ Նրանք հեռու են քեզնից, որովհետև գերության մեջ են ու նախատինք են կրում:+ 19  Այդ ժամանակ ես կգործեմ բոլոր նրանց դեմ, ովքեր կեղեքում են քեզ:+ Ես կփրկեմ կաղերին+ ու կհավաքեմ ցիրուցան եղածներին:+ Այնպես կանեմ, որ նրանք գովքի արժանանան Եվ լավ անուն ունենան այն բոլոր վայրերում, որտեղ անպատիվ են եղել: 20  Այդ ժամանակ հետ կբերեմ ձեզ,Այդ ժամանակ ձեզ մեկտեղ կհավաքեմ: Այնպես կանեմ, որ գովքի արժանանաք+Եվ երկրի բոլոր ժողովուրդների մեջ լավ անուն ունենաք,Երբ ձեր աչքի առաջ հետ բերեմ ձեզնից նրանց, ովքեր գերի են»,– ասում է Եհովան:+

Ծանոթագրություններ

Այսինքն՝ Երուսաղեմին:
Կամ՝ «անկյունային աշտարակները»:
Բռց.՝ «նրա բնակավայրը»:
Կամ՝ «նրան չպատժեմ»:
Բառարանում տես «Աստվածավախություն»:
Այսինքն՝ Երուսաղեմին:
Կամ՝ «շարունակեք սպասել»:
Կամ հնարավոր է՝ «երբ վեր կենամ որպես վկա»:
Կամ՝ «միասնաբար երկրպագեն նրան»:
Եբր. արտահայտությունը ներառում է հետևյալ իմաստները՝ «օգնության կանչել Աստծուն՝ տալով նրա անունը», «ապավինել Աստծուն», «հռչակել Աստծու անունը»:
Այսինքն՝ մեծամտաբար:
Կամ՝ «Եվ նրանք ապաստան կգտնեն Եհովայի անվան մեջ»:
Կամ՝ «կարածեն»:
Կամ՝ «հանգստություն կգտնեմ», «բավարարվածության զգացում կունենամ»: