Փիլիպպեցիներ 3։1-21

  • Մեր վստահությունը չենք հիմնում այն բաների վրա, ինչի վրա մարդիկ են հիմնվում (1-11)

    • Հանուն Քրիստոսի՝ Պողոսը ամեն բան անարժեք է համարում (7-9)

  • Ջանք գործադրել նպատակին հասնելու համար (12-21)

    • Երկնքի քաղաքացիներ (20)

3  Ուրեմն, եղբայրնե՛րս, շարունակեք ուրախանալ՝ ծառայելով Տիրոջը:+ Ես չեմ հոգնում ձեզ միևնույն բաները գրելուց, քանի որ դա ձեր պաշտպանության համար է:  Զգուշացեք անմաքուր մարդկանցից,* զգուշացեք ուրիշներին վնասողներից, զգուշացեք նրանցից, ովքեր կառչած են թլփատությանը:*+  Իսկական թլփատվածները մենք ենք՝ մենք,+ որ սուրբ ծառայություն ենք մատուցում Աստծուն նրա ոգու օգնությամբ, Քրիստոս Հիսուսով ենք պարծենում+ և մեր վստահությունը չենք հիմնում այն բաների վրա, ինչի վրա մարդիկ են հիմնվում,*  թեև ես առավել, քան որևէ մեկը, հիմքեր ունեմ այդպիսի բաների հարցում վստահություն ունենալու: Այո՛, եթե մեկը կարծում է, թե նման վստահություն ունենալու հիմքեր ունի, առավել ևս ես ունեմ.  թլփատվել եմ ութերորդ օրը,+ Իսրայելի ազգից եմ՝ Բենիամինի ցեղից, եբրայեցի եմ՝ եբրայեցի ծնողների զավակ,+ ինչ վերաբերում է Օրենքը պահելուն, որպես փարիսեցի՝ խստորեն պահել եմ այն,+  ինչ վերաբերում է նախանձախնդիր լինելուն, հալածել եմ ժողովը,+ ինչ վերաբերում է Օրենքի հիման վրա արդար համարվելուն, փաստել եմ, որ անմեղադրելի եմ:  Բայց այն ամենը, ինչ օգուտ էր ինձ, ես անօգուտ եմ համարում* հանուն Քրիստոսի:+  Այո՛, ամեն բան անարժեք եմ համարում, երբ համեմատում եմ իմ Տիրոջ՝ Քրիստոս Հիսուսի մասին անգին գիտելիքների հետ: Հանուն նրա՝ ես կրել եմ այդ ամենի կորուստը և դրանք աղբ եմ համարում: Այդպես եմ վարվել, որ ձեռք բերեմ Քրիստոսի հավանությունը*  ու նրա հետ միավորված լինեմ՝ արդար համարվելով ոչ թե Օրենքին հետևելու, այլ Քրիստոսին+ հավատալու շնորհիվ:+ Չէ՞ որ Աստված հավատի հիման վրա է արդար համարում մարդուն:+ 10  Ես ցանկանում եմ ճանաչել Քրիստոսին և այն զորությունը, որով նրան հարություն է տրվել,*+ նրա պես չարչարվել+ ու մահանալ այնպիսի մահով, որով նա մահացավ:+ 11  Այդպիսով հույս ունեմ հասնել մահացածների վաղ հարությանը:+ 12  Ես դեռ չեմ ստացել մրցանակը, ոչ էլ կատարյալ եմ դարձել, այլ շարունակում եմ ամեն ջանք գործադրել,+ որ ձեռք բերեմ այն, ինչի համար Քրիստոս Հիսուսն ընտրել է ինձ:+ 13  Եղբայրնե՛ր, ես չեմ համարում, որ այն արդեն ձեռք եմ բերել, բայց մի բան հաստատ է. մոռանալով հետևում եղած բաները+ և ձգտելով դեպի առջևում եղածները՝+ 14  ջանք եմ գործադրում, որ հասնեմ նպատակին, այսինքն՝ ստանամ մրցանակը՝+ երկնային կյանքը,+ որն Աստված տալու է նրանց, ում կանչել է Քրիստոս Հիսուսի միջոցով: 15  Ուրեմն մեզնից նրանք, ովքեր հասուն են,+ թող այսպես մտածեն, իսկ եթե այլ կերպ եք մտածում, Աստված կօգնի ձեզ, որ ճիշտ մտածելակերպ ունենաք: 16  Ամեն դեպքում, ինչպես որ առաջադիմել ենք մինչև հիմա, եկեք նույն ձևով* շարունակենք առաջ ընթանալ այդ ուղով: 17  Եղբայրնե՛ր, ընդօրինակեք ինձ,+ նաև ուշադրություն դարձրեք նրանց, ովքեր վարվում են մեր թողած օրինակի համաձայն, 18  որովհետև կան շատ մարդիկ, ովքեր այժմ վարվում են որպես Քրիստոսի տանջանքի սյունը* արհամարհող թշնամիներ: Նրանց մասին ես հաճախ եմ հիշատակել, բայց հիմա նաև արցունքներով եմ հիշատակում: 19  Նրանց վերջը կործանումն է, նրանց աստվածն իրենց ցանկություններն են,* նրանք հպարտանում են իրենց արած ամոթալի բաներով, և նրանց ուշքն ու միտքը երկրային բաներն են:+ 20  Իսկ մենք երկնքի+ քաղաքացիներ ենք+ և փափագով փրկչի ենք սպասում՝ Տեր Հիսուս Քրիստոսին, որը երկնքում է:+ 21  Իր մեծ զորությամբ, որով կարող է ամեն բան իրեն հպատակեցնել,+ նա կվերափոխի մեր թշվառ մարմինը, որ այն իր փառահեղ մարմնի պես լինի:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «շներից»: Խոսքը այն մարդկանց մասին է, ովքեր իրենց ուսմունքների պատճառով Աստծու աչքին անմաքուր են դարձել:
Կամ՝ «խեղում են մարմինը»:
Բռց.՝ «մարմնավոր բաների վրա»:
Կամ հնարավոր է՝ «պատրաստակամորեն թողել եմ»:
Բռց.՝ «շահեմ Քրիստոսին»:
Բռց.՝ «նրա հարության զորությունը»:
Կամ՝ «սահմանված կարգով»:
Բառարանում տես «Տանջանքի սյուն»:
Բռց.՝ «որովայնն է»: