Օսեե 10։1-15

  • Իսրայելը՝ որպես վայրիացած վազ, կկործանվի (1-15)

    • Ինչ որ ցանում են, այն էլ հնձում են (12, 13)

10  «Իսրայելը խաղողի վայրիացած* վազ է, որն իր պտուղն է տալիս:+ Որքան շատ է պտուղ տալիս, այնքան իր զոհասեղաններն է շատացնում:+ Որքան պտղաբեր է լինում իր հողը, այնքան ավելի են շքեղանում նրա սուրբ սյուները:+   Իսրայելացիների սիրտը կեղծավոր* է,Եվ հիմա նրանք մեղավոր կճանաչվեն: Կա մեկը, ով կջարդի նրանց զոհասեղանները և կոչնչացնի նրանց սյուները:   Հիմա նրանք կասեն. «Մենք չէինք վախենում* Եհովայից, դրա համար էլ թագավոր չունենք:+ Եթե ունենայինք էլ, նա ի՞նչ կկարողանար անել մեզ համար»:   Նրանք դատարկ խոսքեր են ասում, սուտ երդումներ են տալիս+ և ուխտեր կապում: Ուստի նրանց խեղաթյուրված արդարադատությունը տարածվում է, ինչպես թունավոր մոլախոտը՝ հերկված արտերում:+   Սամարիայի բնակիչները կմտահոգվեն իրենց կուռքի՝ Բեթ-Ավենի հորթի համար:+ Ժողովուրդը կողբա դրա վրա,Քրմերը, որոնք ուրախանում էին դրանով ու դրա փառքով, նույնպես կողբան,Որովհետև այն կվերցվի իրենցից ու գերության կտարվի:   Այդ կուռքը Ասորեստան կտարվի որպես ընծա մեծ թագավորին:+ Եփրեմը ամոթահար կլինի,Իսրայելը կամաչի, որ հետևել է անմիտ խորհրդի:+   Սամարիան և նրա թագավորը անպատճառ կանհետանան,*+Ինչպես կոտրված և ջուրը գցված շիվը:   Կոչնչանան+ Բեթ-Ավենի սրբավայրերը,+ որ Իսրայելին մեղքի տարան:+ Նրանց զոհասեղանների վրա փուշ ու տատասկ կբուսնի:+ Մարդիկ լեռներին կասեն՝ «Ծածկե՛ք մեզ»,Եվ բլուրներին՝ «Թաքցրե՛ք մեզ»:+   Գաբաայում տեղի ունեցածից ի վեր դու մեղք ես գործում,+ ո՛վ Իսրայել: Դու չես փոխվել: Գաբաայում պատերազմը ամբողջովին չկործանեց* անարդար մարդկանց:* 10  Ես կպատժեմ քեզ, երբ կամենամ: Ժողովուրդները կհավաքվեն քո դեմ,Եվ դու ծանր լծի պես քարշ կտաս երկու մեղքերդ:* 11  Մի ժամանակ Եփրեմը կալսելու* համար վարժեցված երինջ* էրԵվ սիրում էր իր գործը: Դրա համար ես խնայում էի նրա նրբագեղ պարանոցը: Բայց հիմա թույլ կտամ, որ ուրիշները Եփրեմի վրա լուծ դնեն:*+ Հուդան կհերկի, Հակոբը կտափանի* նրանց համար: 12  Ուստի, քանի դեռ ժամանակ կա, փնտրեք Եհովայի բարեհաճությունը,+Որ գամ ու ձեզ արդարություն սովորեցնեմ:+ Մշակելու համար պիտանի հող ընտրեք և հերկեք այն:+ Արդարություն ցանեք, որ հավատարիմ սեր հնձեք: 13  Բայց դուք անօրենություն ցանեցիք,*Ուստի անիրավության բերք հնձեցիք+Եվ ձեր խաբեության պտուղները կերաք: Չէ՞ որ դուք ապավինեցիք ինքներդ ձեզԵվ ձեր մեծաթիվ ռազմիկներին: 14  Քո դեմ, ո՛վ ժողովուրդ, պատերազմի որոտ կբարձրանա,Եվ քո բոլոր ամրացված քաղաքները կավերվեն,+Ինչպես որ Սալմանը* ավերեց Բեթ-Արբելը այն կռվի օրը,Երբ մայրերն իրենց զավակների հետ դաժանաբար սպանվեցին: 15  Ո՛վ Բեթելի բնակիչներ, ձեզ հետ հենց այդպես կվարվեն+ ձեր աղաղակող չարագործությունների համար: Եվ արշալույսին Իսրայելի թագավորը անպատճառ կկործանվի»:*+

Ծանոթագրություններ

Կամ՝ «որակազրկված»: Կամ հնարավոր է՝ «տարածվող»:
Կամ՝ «լպրծուն», «շողոքորթ»:
Բառարանում տես «Աստվածավախություն»:
Բռց.՝ «կլռեցվեն»:
Բռց.՝ «վրա չհասավ»:
Բռց.՝ «անարդարության որդիներին»:
Այսինքն՝ լծի պես կկրես քո պատիժը:
Նշանակում է «ցանած արտի երեսը տափանով հարթել»:
Բռց.՝ «հեծնեն»:
Այսինքն՝ դեռ չծնած երիտասարդ կով:
Նշանակում է «հացահատիկի հասկերը կամնաքարերով տրորել, մանրել»:
Բռց.՝ «հերկեցիք»:
Ընդունված է այն կարծիքը, որ սա «Սալմանասար» անվան կրճատ ձևն է և, ըստ ամենայնի, վերաբերում է Սալմանասար V-ին:
Բռց.՝ «կլռեցվի»: