Օսեե 11։1-12

  • Աստված սիրեց Իսրայելին, երբ նա դեռ երեխա էր (1-12)

    • «Եգիպտոսից կանչեցի իմ որդուն» (1)

11  «Երբ Իսրայելը երեխա էր, ես սիրեցի նրան+Եվ Եգիպտոսից կանչեցի իմ որդուն:+   Բայց որքան շատ էր կանչվում,*Այնքան ավելի էր հեռանում:+ Զոհեր էր մատուցում Բահաղի կուռքերին+Եվ զոհերի ծուխն էր վեր հանում քանդակված կուռքերի համար:+   Մինչդեռ ես էի, որ Եփրեմին քայլել սովորեցրի՝+Առնելով նրան իմ բազուկների մեջ,+Իսկ նա չհասկացավ, որ ես էի բուժել իրեն:   Ես առաջնորդում էի իմ ժողովրդին բարության պարաններով՝* սիրո լարերով:+ Նրանց պարանոցներից* ես հանեցի լուծըԵվ ամեն մեկին քնքշորեն կերակրեցի:   Նրանք չեն վերադառնա Եգիպտոս,Բայց Ասորեստանը կթագավորի նրանց վրա,+Որովհետև նրանք չուզեցին վերադառնալ ինձ մոտ:+   Սուր կպտտվի նրանց քաղաքներում+ և կջարդի դրանց դարպասների նիգերը,*Կխժռի նրանց իրենց չար ծրագրերի համար:+   Իմ ժողովուրդը նորից ու նորից դավաճանության ճանապարհն է բռնում:+ Թեև նրանք դեպի վսեմն* են կանչվում, բայց ոչ մեկը տեղից վեր չի կենում:   Ինչպե՞ս կարող եմ հրաժարվել քեզանից, ո՛վ Եփրեմ:+ Քեզ ինչպե՞ս կարող եմ հանձնել քո թշնամիներին, ո՛վ Իսրայել: Ինչպե՞ս կարող եմ քեզ հետ վարվել այնպես, ինչպես Ադմայի հետ վարվեցի: Քեզ ինչպե՞ս կարող եմ բնաջինջ անել, ինչպես Սեբոյիմին:+ Միտքս* փոխվել է,Կարեկցանքս արթնացել է:+   Ես չեմ թափի իմ բորբոքված բարկությունը,Ո՛վ Եփրեմ, քեզ նորից չեմ կործանի.+ Չէ՞ որ ես Աստված եմ և ոչ թե մարդ,Քեզ հետ եղող Սուրբն եմ: Ես քո դեմ չեմ գա ցասումով: 10  Իսրայելը ինձ՝ Եհովայիս կհետևի, և ես առյուծի պես կմռնչամ:+ Երբ մռնչամ, իմ որդիները ահուդողով կգան արևմուտքից:+ 11  Նրանք Եգիպտոսից դուրս կգան՝ թռչնի պես դողալով,Ասորեստանից կգան երկչոտ աղավնու պես,+Եվ ես նրանց կբնակեցնեմ իրենց տներում,– ասում է Եհովան:+ 12  Եփրեմը ստերով է շրջապատել ինձ,Իսրայելի տունը խաբեությամբ է պարուրել:+ Բայց Հուդան դեռ քայլում է իմ ճանապարհներով*Եվ հավատարիմ է ինձ՝ Ամենասրբիս»:+

Ծանոթագրություններ

Այսինքն՝ կանչվում էր մարգարեների և այլ մարդկանց կողմից, որոնք ուղարկվել էին նրան կրթելու:
Բռց.՝ «մարդկային պարաններով»: Ըստ ամենայնի, խոսքը քայլաթոկի մասին է, որով ծնողը երեխային քայլել է սովորեցնում:
Բռց.՝ «ծնոտներից»:
Փայտե կամ երկաթե ձող՝ դռան հետևից գցելու և այն փակելու համար:
Այսինքն՝ դեպի ճշմարիտ պաշտամունքը, որը վեհ է ու բարձր:
Բռց.՝ «Սիրտս»:
Կամ՝ «քայլում է Աստծու հետ»: