Օսեե 2։1-23

  • Անհավատարիմ Իսրայելի պատիժը (1-13)

  • Վերադարձ դեպի իր ամուսինը՝ Եհովան (14-23)

    • «Նա ինձ «իմ ամուսին» կկոչի» (16)

2  «Ասե՛ք ձեր եղբայրներին՝ «Դուք իմ ժողովո՜ւրդն եք»,*+Եվ ձեր քույրերին՝ «Ո՜վ կին, որին գթացել եմ»:*+   Դատապարտե՛ք ձեր մորը, դատապարտե՛ք նրան,Որովհետև նա իմ կինը չէ,+ և ես նրա ամուսինը չեմ: Թող նա վերջ տա իր անբարոյականությանըԵվ հեռացնի դավաճանությունն իր կրծքերից,   Այլապես կմերկացնեմ նրանՈւ կթողնեմ այնպես, ինչպես իր ծնված օրն է եղել,Նրան անապատ կդարձնեմ,Անջուր երկրի կվերածեմՈւ կթողնեմ, որ մեռնի ծարավից:   Նրա զավակներին չեմ գթա,Քանի որ անառակության* պտուղ են:   Ձեր մայրը անբարոյականություն է գործում:+ Նա, ով հղի էր ձեզանով, ամոթալի բաներ է անում:+ Նա ասում է. «Գնամ կրքոտ սիրեկաններիս հետևից՝+Նրանց հետևից, ովքեր տալիս են իմ հացն ու ջուրը,Իմ բուրդն ու վուշը,* իմ յուղն ու ըմպելիքը»:   Ուստի ես փշերով պատնեշ կկանգնեցնեմ նրա ճանապարհին,Նրա դիմաց քարե պատ կշինեմ,Որ էլ ճամփա չգտնի:   Նա իր կրքոտ սիրեկանների հետևից կվազի, բայց չի հասնի,+Կփնտրի նրանց, բայց չի գտնի: Եվ կասի. «Վերադառնամ ամուսնուս մոտ,*+Որովհետև այն ժամանակ ավելի լավ վիճակում էի, քան հիմա»:+   Նա չգիտակցեց, որ ես էի իրեն ցորեն,+ գինի ու յուղ տալիս,Ես էի առատորեն արծաթ ու ոսկի տալիս,Որոնցով, սակայն, նա Բահաղին էր պաշտում:+   Դրա համար էլ ես հնձի ժամանակ կվերցնեմ իմ ցորենըԵվ բերքահավաքի ժամանակ՝ իմ գինին,+Կխլեմ իմ բուրդն ու վուշը, որոնք պիտի ծածկեին նրա մերկությունը: 10  Իր սիրեկանների աչքերի առաջ կբացեմ նրա ամոթույքը,Եվ ոչ ոք չի ազատի նրան իմ ձեռքից:+ 11  Վերջ կդնեմ նրա բոլոր ուրախություններին,Նրա հանդիսություններին,+ նորալուսնի տոներին, Շաբաթներին և բոլոր տոնակատարություններին: 12  Կավերեմ նրա՝ խաղողի ու թզենու այգիները, որոնց մասին նա ասում է. «Դրանք իմ վարձն են, որ տվել են սիրեկաններս»: Ես դրանք մացառուտ կդարձնեմ,Եվ վայրի կենդանիները կխժռեն դրանք: 13  Ես նրանից հաշիվ կպահանջեմ այն օրերի համար,Երբ զոհեր էր մատուցում Բահաղի կուռքերին,+Երբ պճնվում էր օղերով ու արդուզարդովԵվ իր սիրեկանների հետևից էր գնում,Իսկ ինձ մոռանում էր,+– ասում է Եհովան:– 14  Դրա համար էլ ես նրան համոզելով խելքի կբերեմ. Անապատ կտանեմՈւ կխոսեմ նրա հետ, որ սիրտը շահեմ: 15  Ապա նրան կվերադարձնեմ իր խաղողի այգիները+Եվ Աքորի հովիտը*+ հույսի դուռ կդարձնեմ: Այնտեղ նա իմ խոսքերին կարձագանքի, ինչպես իր երիտասարդության օրերում,Ինչպես այն օրը, երբ դուրս եկավ Եգիպտոսից:+ 16  Երբ գա այդ օրը,– ասում է Եհովան,–Նա ինձ «իմ ամուսին» կկոչի և այլևս չի կոչի «իմ Բահաղ»:* 17  Ես նրա բերանից կհեռացնեմ Բահաղի կուռքերի անունները,+Եվ նա դրանց անունները այլևս չի հիշի:+ 18  Այդ օրը ես իմ ժողովրդի համար ուխտ* կկապեմԴաշտի գազանների,+ երկնքի թռչունների և երկրի զեռունների հետ:+ Աղեղը, սուրն ու պատերազմը կվերացնեմ երկրից+Եվ կհոգամ, որ ժողովուրդս ապահով բնակվի:+ 19  Ես կնշանվեմ նրա հետ, որ առհավետ իմը լինի,Կնշանվեմ՝ վարվելով նրա հետ արդարությամբ,Արդարադատությամբ, հավատարիմ սիրով ու գթասրտությամբ:+ 20  Կնշանվեմ՝ վարվելով նրա հետ հավատարմությամբ,Եվ նա կճանաչի ինձ՝ Եհովայիս:+ 21  Այդ օրը,– ասում է Եհովան,–Ես կկատարեմ երկնքի խնդրանքը,Երկինքն էլ կկատարի երկրի խնդրանքը,+ 22  Երկիրն իր հերթին կտա ցորենի, գինու և յուղի խնդրածը,Նրանք էլ կտան Հեզրայելի* խնդրածը:+ 23  Ես Հեզրայելին ինձ համար կցանեմ երկրում, ինչպես սերմն են ցանում,+Կգթամ նրան, որին չէի գթացել:* Եվ նրան, ով իմ ժողովուրդը չէ,* կասեմ՝ «Դու իմ ժողովուրդն ես»,+Նա էլ կասի՝ «Դու իմ Աստվածն ես»»:+

Ծանոթագրություններ

Տես 1:9, ծնթ.:
Տես 1:6, ծնթ.:
Կամ՝ «մարմնավաճառության», «անբարոյականության»:
Կամ՝ «կտավը»:
Կամ՝ «ամուսնուս՝ իմ առաջինի մոտ»:
Կամ՝ «հարթավայրը»:
Կամ՝ «իմ տեր»:
Բառարանում տես «Ուխտ»:
Նշանակում է «Աստված սերմ կցանի»:
Տես 1:6, ծնթ.:
Տես 1:9, ծնթ.: