Օսեե 4։1-19

  • Եհովայի դատը Իսրայելի դեմ (1-8)

    • Այդ երկրի բնակիչներն ասես չեն ճանաչում Աստծուն (1)

  • Իսրայելի կռապաշտությունն ու անառակությունը (9-19)

    • Անբարո մտայնությունը շեղում է ճիշտ ուղուց (12)

4  Լսի՛ր Եհովայի խոսքը, ո՛վ Իսրայելի ժողովուրդ: Եհովան դատ ունի այս երկրի բնակիչների դեմ,+Քանի որ այս երկրում չկա ճշմարտություն, հավատարիմ սեր,Մարդիկ ասես չեն ճանաչում Աստծուն:+   Ամենուրեք սուտ երդումներ են տալիս,+Ամենուրեք խաբեություն է, սպանություն,+Գողություն, ամուսնական անհավատարմություն,+Արյունահեղություն՝ արյունահեղության հետևից:+   Ահա թե ինչու այս երկիրը կողբա,+Նրա բոլոր բնակիչները հալումաշ կլինեն ու կվերանան,Դաշտի գազաններն ու երկնքի թռչունները բնաջինջ կլինեն,Ծովի ձկներն անգամ կոչնչանան:   «Սակայն թող ոչ ոք չփորձի ուղղել կամ խրատել ձեզ,+Քանի որ դուք քահանայի հետ վիճող մարդու պես համառ եք:+   Դուք օրը ցերեկով կսայթաքեք,Մարգարեն էլ ձեզ պես կսայթաքի, ասես գիշերով: Եվ ես կլռեցնեմ* ձեր մորը:   Ես կլռեցնեմ* իմ ժողովրդին, որովհետև ինձ չի ճանաչում: Քանի որ դուք հրաժարվել եք ինձ ճանաչել,+Ես էլ ձեզնից կհրաժարվեմ, և դուք չեք ծառայի որպես իմ քահանա: Եվ քանի որ դուք մոռացել եք ձեր Աստծու օրենքը,*+Ես էլ ձեր որդիներին կմոռանամ:   Որքան նրանք* շատացան,Այնքան ավելի շատ մեղք գործեցին իմ դեմ:+ Նրանց փառքը ես անպատվություն կդարձնեմ:*   Նրանք գիրանում են իմ ժողովրդի մեղքերի հաշվին*Եվ ագահաբար տենչում են, որ նա նորից ու նորից մեղք գործի:   Ինչպես ժողովրդին, այնպես էլ քահանային նույն բանն է սպասում. Ես նրանցից հաշիվ կպահանջեմ իրենց վարվելակերպի համարԵվ այնպես կանեմ, որ կրեն իրենց արածների հետևանքները:+ 10  Նրանք կուտեն, բայց չեն կշտանա,+Ամեն պատահածի հետ անառակություն կգործեն,* բայց չեն բազմանա,+Որովհետև չեն հնազանդվում ինձ՝ Եհովայիս: 11  Անառակությունը,* գինին ու մաճարըԿոտրում են ճիշտն անելու վճռականությունը:*+ 12  Իմ ժողովուրդը իր փայտե կուռքերին է դիմում,Անում է այն, ինչ գուշակության գավազանն է ասում,Որովհետև անբարո մտայնությունը* շեղում է նրան իր ուղուց,Եվ անբարոյականություն անելով՝ ցույց է տալիս, որ չի ուզում հպատակվել իր Աստծուն: 13  Սարերի գագաթներին զոհեր է մատուցում+Եվ զոհերի ծուխն է վեր հանում բլուրների վրա՝Կաղնիների, ստյուրակների* և ամեն մեծ ծառի տակ,+Քանի որ դրանք լավ ստվեր են գցում: Դրա համար էլ ձեր դուստրերը անբարոյականություն են անում,Եվ ձեր հարսները՝ դավաճանություն: 14  Ես ձեր դուստրերից հաշիվ չեմ պահանջի իրենց անբարոյականության համարԵվ ձեր հարսներից՝ իրենց դավաճանության համար,Չէ՞ որ տղամարդիկ էլ առանձնանում են անառակների հետԵվ զոհ մատուցում տաճարային մարմնավաճառների* հետ: Հասկացողություն չունեցող այս ժողովուրդը+ կկործանվի: 15  Թեև դու, ո՛վ Իսրայել, անբարոյականություն ես անում,+Բայց Հուդան թող նույն մեղքը չգործի:+ Մի՛ գնացեք Գաղգաղա+ կամ Բեթ-Ավեն+Եվ մի՛ երդվեք Եհովայի գոյությամբ:+ 16  Իսրայելը եզի պես համառ է դարձել:+ Ուրեմն էլ ինչպե՞ս ես՝ Եհովաս,Լայնարձակ արոտավայրում հովվեմ նրան իբրև գառնուկի: 17  Եփրեմի* սիրտը կապվել է կուռքերին.+ Թողե՛ք նրան: 18  Երբ խմում վերջացնում է իր գարեջուրը,*Սկսում է ամեն պատահածի հետ անառակություն անել: Նրա ղեկավարները* շատ են սիրում ամոթալի բաները:+ 19  Քամին նրան կառնի իր թևերի մեջ ու կքշի-կտանի: Եվ իր զոհաբերությունների պատճառով նա ամոթով կմնա»:

Ծանոթագրություններ

Կամ՝ «կկործանեմ»:
Կամ՝ «ուսուցումը», «առաջնորդությունը»:
Կամ՝ «կկործանեմ»:
Ըստ երևույթին, խոսքը քահանաների մասին է:
Կամ հնարավոր է՝ «Նրանք իմ փառքը անպատվության հետ փոխեցին»:
Այսինքն՝ այն զոհերի հաշվին, որ ժողովուրդը բերում էր իր մեղքերի համար:
Կամ՝ «ծայրաստիճան անբարոյականություն կգործեն», «մարմնավաճառությամբ կզբաղվեն»:
Կամ՝ «Անբարոյականությունը», «Մարմնավաճառությունը»:
Բռց.՝ «Խլում են սիրտը»:
Կամ՝ «մարմնավաճառի ոգին»:
Ծառի տեսակ:
Տաճարային մարմնավաճառները տղամարդիկ ու կանայք էին, որոնք կեղծ պաշտամունքի մաս կազմող մարմնավաճառությամբ էին զբաղվում:
Եփրեմը ներկայացնում էր Իսրայելի հյուսիսային տասցեղ թագավորությունը:
Կամ՝ «ցորենից պատրաստված գարեջուրը»:
Բռց.՝ «վահանները»: