Օսեե 6։1-11

  • Եհովայի մոտ հետ դառնալու կոչ (1-3)

  • Ժողովրդի սերն անցողիկ է (4-6)

    • Հավատարիմ սերը զոհերից լավ է (6)

  • Ժողովրդի ամոթալի վարքը (7-11)

6  «Եկեք հետ դառնանք Եհովայի մոտ. Թեև նա պատառոտեց մեզ,+ բայց կբուժի,Թեև հարվածեց մեզ, բայց կկապի մեր վերքերը:   Նա կկենդանացնի մեզ երկու օր հետո,Երրորդ օրը մեզ կկանգնեցնի,Եվ մենք կապրենք նրա բարեհաճ հայացքի ներքո:   Մենք կճանաչենք Եհովային,Սրտանց կջանանք ավելի լավ ճանաչել նրան: Նա հաստատ կգա, հաստատ, ինչպես լուսաբացը: Նա մեզ մոտ կգա հորդառատ անձրևի պես,Գարնանային անձրևի պես, որն առատորեն ոռոգում է երկիրը»:   «Քեզ ի՞նչ անեմ, ո՛վ Եփրեմ: Ինչպե՞ս վարվեմ քեզ հետ, ո՛վ Հուդա: Ձեր սերն* ասես առավոտվա մշուշ լինի,Ասես ցող լինի, որ արագ անհետանում է:   Ահա թե ինչու մարգարեներիս պատգամներով ձեզ կջախջախեմ,*+Բերանիս խոսքերով կոչնչացնեմ:+ Ձեր դեմ ուղղված դատաստաններսՀստակ կերևան, ինչպես լույսը:+   Չէ՞ որ հավատարիմ սերն* է ինձ հաճելի, ոչ թե զոհերը,Ձեր Աստծուն ճանաչելը, ոչ թե ողջակեզները:+   Մինչդեռ իմ ժողովուրդը մեղավոր մարդու պես դրժել է ուխտը,+Իր երկրում դավաճանել է ինձ:   Գաղաադը չարիք գործողների քաղաք է՝+Արյան հետքերով լի:+   Քահանաները նման են ավազակախմբի,Որ դարան մտած սպասում է իր զոհին: Նրանք սպանություն են գործում Սյուքեմի+ ճանապարհին,Քանի որ լկտի չարագործներ են: 10  Իսրայելի տան մեջ սարսափելի բան տեսա: Այնտեղ Եփրեմը անբարոյականություն է անում,+Իսրայելը պղծում է իրեն:+ 11  Ինչ վերաբերում է քեզ, ո՛վ Հուդա, ժամանակ է սահմանված,Երբ բերքի պես կհավաքեմ քեզ,Երբ հետ կբերեմ իմ ժողովրդի գերիներին»:+

Ծանոթագրություններ

Բառարանում տես «Հավատարիմ սեր»:
Բռց.՝ «հարվածելով կկտրեմ»:
Կամ՝ «գթասրտությունը»: