Օսեե 9։1-17

  • Աստված մերժում է Եփրեմին նրա մեղքերի պատճառով (1-17)

    • Նվիրվել են ամոթալի աստծուն (10)

9  «Մի՛ ցնծա, ո՛վ Իսրայել,+Մի՛ ուրախացիր մյուս ժողովուրդների պես,Որովհետև անբարոյականություն անելով՝ դու հեռացել ես քո Աստծուց:+ Դու սիրում ես մարմնավաճառության վարձը,Որ ստանում ես բոլոր կալատեղերում:*+   Բայց կալն ու հնձանը չեն կերակրի քեզ,Եվ մաճար չես ունենա:+   Իսրայելը այլևս չի բնակվի Եհովայի երկրում:+ Փոխարենը Եփրեմը Եգիպտոս կվերադառնաԵվ Ասորեստանում կուտի այն, ինչ անմաքուր է:+   Նա այլևս գինի չի ընծայի Եհովային,+Իր զոհերը հաճելի չեն լինի նրան:+ Դրանք նման կլինեն սգո հացի. Բոլոր ուտողները կպղծվեն: Իսրայելացիների հացը միայն իրենց համար է. Այն չի կարող բերվել Եհովայի տուն:   Ի՞նչ եք անելու այն օրը, երբ պետք է հավաքվեք,*Երբ պետք է Եհովային նվիրված տոն նշեք:   Չէ՞ որ կործանում է գալու, և ստիպված եք լինելու փախչել:+ Եգիպտոսը ձեզ մեկտեղ կհավաքի,+ և Մեմփիսը կթաղի:+ Եղինջը կտիրի ձեր արծաթե թանկարժեք իրերին,Եվ ձեր վրաններում փշեր կաճեն:   Կգան ձեզնից հաշիվ պահանջելու օրերը,+Ձեզ հատուցում տալու օրերը վրա կհասնեն: Այդ ժամանակ Իսրայելը կհասկանա: Ձեր մարգարեն ձեր աչքին հիմար կլինի,Նա, ով իբրև թե Աստծուց էր ներշնչված, խենթ կթվա: Շատ են ձեր հանցանքները, դրա համար էլ մեծ է ձեր դեմ թշնամանքը»:   Մի ժամանակ Եփրեմի ժամապահը+ իմ Աստծու հետ էր:+ Բայց հիմա նրա մարգարեների բոլոր ճանապարհները+ ասես թռչնորսի թակարդներ լինեն: Նրա Աստծու տանը թշնամանք կա:   Իսրայելացիները թաղված են ապականության մեջ, ինչպես որ մի ժամանակ Գաբաայում ապրողներն էին:+ Ուստի Աստված կհիշի նրանց հանցանքը,Նրանց կպատժի իրենց մեղքերի համար:+ 10  «Երբ գտա Իսրայելին, ասես անապատում խաղող գտած լինեի:+ Երբ տեսա ձեր նախահայրերին, ասես թզենու առաջին պտուղ տեսած լինեի: Սակայն նրանք Փեգորի Բահաղի մոտ գնացին,+Այդ ամոթալի բանին* նվիրվեցին+Եվ իրենց սիրո առարկայի պես նողկալի դարձան: 11  Եփրեմի փառքը թռչնի պես թռչում հեռանում է: Չկա ո՛չ ծնունդ, ո՛չ հղիություն, ո՛չ բեղմնավորում:+ 12  Եթե զավակներ էլ մեծացնեն,Ես կխլեմ նրանց, և մեկն էլ չի մնա:+ Այո՛, վա՜յ նրանց, երբ երես թեքեմ իրենցից:+ 13  Եփրեմը, որ տնկված էր գեղեցիկ արոտավայրում, իմ աչքին ասես Տյուրոսը լիներ,+Իսկ հիմա նա իր որդիներին պետք է դուրս բերի մորթվելու»: 14  Ո՛վ Եհովա, տուր նրանց այն, ինչին արժանի են՝Վիժող արգանդ և ցամաքած կրծքեր: 15  «Նրանց բոլոր վատ գործերը Գաղգաղայում կատարվեցին,+Ուստի այնտեղ էր, որ ես սկսեցի ատել նրանց: Իրենց չար գործերի համար ես կվռնդեմ նրանց իմ երկրից:*+ Այլևս չեմ սիրի նրանց:+ Նրանց բոլոր իշխանները պնդաճակատ են: 16  Եփրեմը կտապալվի:+ Նրա արմատը կչորանա, նա պտուղ չի տա: Եթե տա էլ, ես մահվան կմատնեմ նրա թանկագին զավակներին»: 17  Իմ Աստվածը կմերժի Իսրայելին,Որովհետև Իսրայելը չլսեց իրեն.+ Նա փախստական կդառնա ազգերի մեջ:+

Ծանոթագրություններ

Հացահատիկը տրորելու, մանրելու տեղ:
Կամ՝ «տոնախմբության համար սահմանված օրը»:
Կամ՝ «ամոթալի աստծուն»:
Բռց.՝ «տնից»: