Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Երեմիա

Գլուխներ

Բովանդակություն

  • 1

    • Երեմիան մարգարե է նշանակվում (1-10)

    • Նշենու մասին տեսիլք (11, 12)

    • Կաթսայի մասին տեսիլք (13-16)

    • Աստված զորացնում է Երեմիային, որ կատարի իր հանձնարարությունը (17-19)

  • 2

    • Իսրայելը թողնում է Եհովային և ուրիշ աստվածների պաշտում (1-37)

      • Իսրայելը նման է ուրիշ խաղողենու վայրի ընձյուղի (21)

      • Նրա հագուստի փեշին արյան հետքեր կան (34)

  • 3

    • Իսրայելի մեծ հավատուրացությունը (1-5)

    • Իսրայելն ու Հուդան մեղք են գործել՝ զբաղվելով մարմնավաճառությամբ (6-11)

    • Զղջալու կոչ (12-25)

  • 4

    • Զղջումը օրհնություններ է բերում (1-4)

    • Հյուսիսից աղետ է գալու (5-18)

    • Երեմիան ցավ է ապրում գալիք աղետի համար (19-31)

  • 5

    • Ժողովուրդը մերժում է Եհովայի խրատը (1-13)

    • Ժողովրդի վրա աղետ է գալու, բայց նա չի բնաջնջվելու (14-19)

    • Եհովան հաշիվ է պահանջում ժողովրդից (20-31)

  • 6

    • Երուսաղեմի պաշարումը մոտ է (1-9)

    • Եհովան խիստ բարկացած է Երուսաղեմի վրա (10-21)

      • Ասում են՝ «Խաղաղությո՜ւն է», մինչդեռ խաղաղություն չկա (14)

    • Հյուսիսից մի դաժան ազգ է ներխուժելու (22-26)

    • Երեմիան պետք է ծառայի որպես «մետաղ զտող» (27-30)

  • 7

    • Եհովայի տաճարի վրա հույս դնելը զուր է (1-11)

    • Տաճարը Սելովի պես է դառնալու (12-15)

    • Աստված դատապարտում է կեղծ երկրպագությունը (16-34)

      • Ժողովուրդը պաշտում է «Երկնքի թագուհուն» (18)

      • Հիննոմում երեխաներ են զոհաբերում (31)

  • 8

    • Ժողովուրդն ընտրեց մեծամասնության բռնած ճանապարհը (1-7)

    • Առանց Եհովայի խոսքի՝ իմաստություն չկա (8-17)

    • Երեմիան ողբում է Հուդայի վերքերի համար (18-22)

      • «Մի՞թե Գաղաադում բալասան չկա» (22)

  • 9

    • Երեմիայի խոր վիշտը (1-3ա)

    • Եհովան հաշիվ է պահանջում Հուդայից (3բ-16)

    • Ողբ՝ Հուդայի համար (17-22)

    • Ով պարծենում է, թող պարծենա այն բանով, որ ճանաչում է Եհովային (23-26)

  • 10

    • Ազգերի աստվածների ու կենդանի Աստծու տարբերությունը (1-16)

    • Մոտալուտ կործանումն ու գերեվարումը (17, 18)

    • Երեմիան վիշտ է ապրում (19-22)

    • Մարգարեի աղոթքը (23-25)

      • Մարդը չի կարող ուղղություն տալ իր քայլերին (23)

  • 11

    • Հուդան դրժում է Աստծու հետ կապած ուխտը (1-17)

      • Հուդայի աստվածները իր քաղաքների չափ շատ են (13)

    • Երեմիան նման էր մի գառան, որին տանում են մորթելու (18-20)

    • Երեմիայի հայրենի քաղաքի բնակիչները հակառակվում են նրան (21-23)

  • 12

    • Երեմիայի բողոքը (1-4)

    • Եհովայի պատասխանը (5-17)

  • 13

    • Քայքայված կտավե գոտի (1-11)

    • Գինու սափորները ջարդուփշուր են լինելու (12-14)

    • Հուդան չի ուզում փոխվել, ուստի գերեվարվելու է (15-27)

      • «Կարո՞ղ է քուշեցին փոխել իր մաշկի գույնը» (23)

  • 14

    • Երաշտ, սով և սուր (1-12)

    • Աստված դատապարտում է սուտ մարգարեներին (13-18)

    • Երեմիան ընդունում է, որ ժողովուրդը մեղք է գործել (19-22)

  • 15

    • Եհովան չի փոխելու իր դատավճիռը (1-9)

    • Երեմիայի բողոքը (10)

    • Եհովայի պատասխանը (11-14)

    • Երեմիայի աղոթքը (15-18)

      • «Քո խոսքն ինձ համար ցնծություն.... դարձավ» (16)

    • Եհովան Երեմիային «ամուր պարիսպ» է դարձնում (19-21)

  • 16

    • Երեմիան չպիտի ամուսնանա, սգա և ծոմ պահի (1-9)

    • Պատիժ և վերադարձ (10-21)

  • 17

    • Հուդայի մեղքը փորագրված է (1-4)

    • Եհովային ապավինելու օրհնությունները (5-8)

    • Նենգ սիրտ (9-11)

    • Եհովան Իսրայելի հույսն է (12, 13)

    • Երեմիայի աղոթքը (14-18)

    • «Շաբաթը սուրբ համարեք» (19-27)

  • 18

    • Կավը՝ բրուտի ձեռքում (1-12)

    • Եհովան թիկունք է դարձնում Իսրայելին (13-17)

    • Երեմիայի դեմ դավ են նյութում: Նրա աղերսը (18-23)

  • 19

    • Աստված Երեմիային պատվիրում է կոտրել կավե անոթը (1-15)

      • Երեխաներին զոհաբերում են Բահաղի համար (5)

  • 20

    • Փասուրը հարվածում է Երեմիային (1-6)

    • Երեմիան չի կարող չքարոզել (7-13)

      • Աստծու խոսքը բոցավառվող կրակի պես է (9)

      • Եհովան նման է ահարկու ռազմիկի (11)

    • Երեմիայի բողոքը (14-18)

  • 21

    • Եհովան մերժում է Սեդեկիայի խնդրանքը (1-7)

    • Մարդիկ պետք է ընտրեն կյանքը կամ մահը (8-14)

  • 22

    • Եհովան հայտնում է վատ թագավորների մասին դատավճիռը (1-30)

      • Սեղումի մասին (10-12)

      • Հովակիմի մասին (13-23)

      • Քոնիայի մասին (24-30)

  • 23

    • Լավ և վատ հովիվները (1-4)

    • Ապահովություն՝ «արդար ժառանգի» իշխանության ներքո (5-8)

    • Աստված դատապարտում է սուտ մարգարեներին (9-32)

    • Եհովայի «բեռը» (33-40)

  • 24

    • Լավ և վատ թզեր (1-10)

  • 25

    • Եհովան վեճ ունի ազգերի հետ (1-38)

      • Ազգերը 70 տարի ծառայելու են Բաբելոնին (11)

      • Աստծու բարկության գինու բաժակը (15)

      • Աղետ է տարածվում մի ազգից մյուսը (32)

      • Երկիրը լցված կլինի Եհովայի կողմից սպանվածներով (33)

  • 26

    • Երեմիային սպառնում են մահով (1-15)

    • Երեմիան փրկվում է (16-19)

      • Մեջբերվում է Միքիայի մարգարեությունը (18)

    • Ուրիա մարգարեն (20-24)

  • 27

    • Բաբելոնի լուծը (1-11)

    • Սեդեկիային ասվում է, որ հպատակվի Բաբելոնին (12-22)

  • 28

    • Երեմիան և կեղծ մարգարե Հանանիան (1-17)

  • 29

    • Երեմիայի նամակը՝ Բաբելոն գերեվարվածներին (1-23)

      • Իսրայելը 70 տարի հետո հետ է դառնալու (10)

    • Խոսք՝ ուղղված Սեմայիային (24-32)

  • 30

    • Աստված խոստանում է, որ ժողովուրդը կվերադառնա ու կբուժվի (1-24)

  • 31

    • Ողջ մնացած իսրայելացիները վերադառնալու են իրենց հայրենի երկիր (1-30)

      • Ռաքելը լաց է լինում իր որդիների համար (15)

    • Նոր ուխտ (31-40)

  • 32

    • Երեմիան արտ է առնում (1-15)

    • Երեմիայի աղոթքը (16-25)

    • Եհովայի պատասխանը (26-44)

  • 33

    • Հուդայի ու Իսրայելի ժողովրդին վերադարձնելու խոստում (1-13)

    • Ապահովություն՝ «արդար ժառանգի» իշխանության ներքո (14-16)

    • Ուխտ՝ Դավթի ու քահանաների հետ (17-26)

      • Ուխտ՝ ցերեկվա և գիշերվա մասին (20)

  • 34

    • Դատաստանական խոսք՝ ուղղված Սեդեկիային (1-7)

    • Ժողովուրդը դրժում է ստրուկներին ազատելու մասին ուխտը (8-22)

  • 35

    • Ռեքաբյանների՝ ընդօրինակման արժանի հնազանդությունը (1-19)

  • 36

    • Երեմիայի թելադրած խոսքերը (1-7)

    • Բարուքը բարձրաձայն կարդում է գիրքը (8-19)

    • Հովակիմը այրում է գիրքը (20-26)

    • Բարուքը նոր գրքի մեջ նորից գրի է առնում խոսքերը (27-32)

  • 37

    • Քաղդեացիները ժամանակավորապես նահանջում են (1-10)

    • Երեմիան բանտարկվում է (11-16)

    • Սեդեկիան հանդիպում է Երեմիայի հետ (17-21)

      • Երեմիային ամեն օր հաց են տալիս (21)

  • 38

    • Երեմիային գցում են ջրհորի մեջ (1-6)

    • Աբդիմելեքը փրկում է Երեմիային (7-13)

    • Երեմիան Սեդեկիային հորդորում է հանձնվել քաղդեացիներին (14-28)

  • 39

    • Երուսաղեմի անկումը (1-10)

      • Սեդեկիան փախուստի է դիմում, բայց բռնվում է (4-7)

    • Նաբուգոդոնոսորը հրամայում է հոգ տանել Երեմիայի համար (11-14)

    • Եհովան խոստանում է փրկել Աբդիմելեքին (15-18)

  • 40

    • Նաբուզարդանը ազատ է արձակում Երեմիային (1-6)

    • Գոդողիան Հուդայի ղեկավար է նշանակվում (7-12)

    • Գոդողիայի դեմ դավ են նյութում (13-16)

  • 41

    • Իսմայելը սպանում է Գոդողիային (1-10)

    • Իսմայելը փախչում է Հոհանանից (11-18)

  • 42

    • Ժողովուրդը Երեմիային աղաչում է Աստծուց առաջնորդություն խնդրել (1-6)

    • Եհովան պատասխանում է. «Չգնաք Եգիպտոս» (7-22)

  • 43

    • Ժողովուրդը չի հնազանդվում և գնում է Եգիպտոս (1-7)

    • Եգիպտոսում Եհովան խոսում է Երեմիայի հետ (8-13)

  • 44

    • Հրեաների վրա Եգիպտոսում աղետ է գալու (1-14)

    • Ժողովուրդը արհամարհում է Աստծու նախազգուշացումը (15-30)

      • Ժողովուրդը պաշտում է «Երկնքի թագուհուն» (17-19)

  • 45

    • Եհովայի խոսքը՝ ուղղված Բարուքին (1-5)

  • 46

    • Եգիպտոսի մասին մարգարեություն (1-26)

      • Նաբուգոդոնոսորը գրավելու է Եգիպտոսը (13, 26)

    • Եհովայի խոստումները՝ Իսրայելին (27, 28)

  • 47

    • Փղշտացիների մասին մարգարեություն (1-7)

  • 48

    • Մովաբի մասին մարգարեություն (1-47)

  • 49

    • Ամմոնացիների մասին մարգարեություն (1-6)

    • Եդոմի մասին մարգարեություն (7-22)

      • Եդոմացիները որպես ազգ այլևս գոյություն չեն ունենա (17, 18)

    • Դամասկոսի մասին մարգարեություն (23-27)

    • Կեդարի և Հասորի մասին մարգարեություն (28-33)

    • Էլամի մասին մարգարեություն (34-39)

  • 50

    • Բաբելոնի մասին մարգարեություն (1-46)

      • «Փախե՛ք Բաբելոնից» (8)

      • Իսրայելի ժողովուրդը հետ կբերվի (17-19)

      • Բաբելոնի ջրերը կցամաքեն (38)

      • Բաբելոնը անբնակ կդառնա (39, 40)

  • 51

    • Բաբելոնի մասին մարգարեություն (1-64)

      • Բաբելոնը հանկարծակի վայր է ընկնելու. նվաճվելու է մարերի կողմից (8-12)

      • Երեմիան Սարայիային պատվիրում է գիրքը նետել Եփրատ գետը (59-64)

  • 52

    • Սեդեկիան ապստամբում է Բաբելոնի դեմ (1-3)

    • Նաբուգոդոնոսորը պաշարում է Երուսաղեմը (4-11)

    • Քաղաքի և տաճարի կործանումը (12-23)

    • Ժողովուրդը գերեվարվում է Բաբելոն (24-30)

    • Հովաքինը բանտից ազատ է արձակվում (31-34)