1 Թագավորներ 16։1-34

  • Եհովայի դատավճիռը՝ ուղղված Բաասայի դեմ (1-7)

  • Էլա՝ Իսրայելի թագավոր (8-14)

  • Զամրի՝ Իսրայելի թագավոր (15-20)

  • Ամրի՝ Իսրայելի թագավոր (21-28)

  • Աքաաբ՝ Իսրայելի թագավոր (29-33)

  • Հիելը վերակառուցում է Երիքովը (34)

16  Եհովան Հեուի՝+ Հանանիի+ որդու միջոցով հայտնեց Բաասայի դեմ ուղղված այս դատավճիռը.  «Ես փոշու միջից բարձրացրի քեզ, որ իմ ժողովրդի՝ Իսրայելի առաջնորդը դարձնեմ,+ բայց դու գնացիր Հերոբովամի հետքերով, իմ ժողովրդին՝ իսրայելացիներին, մեղքի դրդեցիր, և նրանք վիրավորեցին ինձ իրենց մեղքերով:+  Ուստի ես կվերացնեմ Բաասային ու նրա տունը և այն Հերոբովամի՝+ Նաբատի որդու տան պես կդարձնեմ:  Բաասայի տնից ով քաղաքում մեռնի, նրան շները կուտեն, իսկ ով դաշտում մեռնի, նրան երկնքի թռչունները կուտեն»:  Բաասայի կյանքի մնացած իրադարձությունների, նրա գործերի և հզորության մասին գրված է «Իսրայելի թագավորների պատմության գրքում»:  Բաասան հանգչեց իր նախահայրերի հետ, և նրան թաղեցին Թերսայում:+ Նրանից հետո սկսեց թագավորել նրա որդին՝ Էլան:  Հեու մարգարեի՝ Հանանիի որդու միջոցով Եհովան իր դատավճիռը հայտնել էր Բաասայի ու նրա տան դեմ, քանի որ նա արել էր այն, ինչը չար էր Եհովայի աչքում՝ վիրավորելով նրան իր արարքներով, ինչպես որ Հերոբովամի տունն էր արել, և քանի որ սպանել էր Նադաբին:+  Հուդայի թագավոր Ասայի իշխանության 26-րդ տարում Թերսայում Իսրայելի թագավոր դարձավ Բաասայի որդին՝ Էլան, և իշխեց երկու տարի:  Էլայի ծառան՝ Զամրին՝ մարտակառքերի զինվորների կեսի հրամանատարը, դավադրություն կազմակերպեց Էլայի դեմ, երբ նա խմել ու հարբել էր Արզայի տանը, որը Թերսայում գտնվող պալատի վերակացուն էր: 10  Զամրին մտավ տուն, հարձակվեց նրա վրա ու սպանեց նրան:+ Դա տեղի ունեցավ Հուդայի թագավոր Ասայի իշխանության 27-րդ տարում: Էլայի փոխարեն սկսեց թագավորել Զամրին: 11  Թագավոր դառնալուն և գահին նստելուն պես նա կոտորեց Բաասայի ամբողջ տունը՝ չխնայելով նրա ազգականներից* ու ընկերներից ոչ մի տղամարդու:* 12  Այսպիսով՝ Զամրին բնաջնջեց Բաասայի ամբողջ տունը, ինչպես որ Եհովան նրա մասին ասել էր Հեու մարգարեի միջոցով:+ 13  Դա եղավ այն բոլոր մեղքերի պատճառով, որ գործեցին Բաասան ու նրա որդին՝ Էլան, նաև այն պատճառով, որ նրանք Իսրայելին մեղքի դրդեցին՝ պաշտելով իրենց փուչ կուռքերին, և այդպիսով վիրավորեցին Եհովային՝ Իսրայելի Աստծուն:+ 14  Էլայի կյանքի մնացած իրադարձությունների և նրա բոլոր գործերի մասին գրված է «Իսրայելի թագավորների պատմության գրքում»: 15  Հուդայի թագավոր Ասայի իշխանության 27-րդ տարում Զամրին յոթ օր թագավորեց Թերսայում: Այդ ընթացքում զորքը բանակ էր դրել փղշտացիների Գաբաթոն+ քաղաքի մոտ, որ պատերազմի դրա դեմ: 16  Բանակատեղիում գտնվող զինվորները լսեցին, որ Զամրին դավադրություն է կազմակերպել թագավորի դեմ ու սպանել է նրան: Եվ հենց այդ օրը բանակատեղիում բոլոր զինվորները* զորագլուխ Ամրիին+ Իսրայելի թագավոր դարձրին: 17  Ամրին և նրա հետ եղող զորքը Գաբաթոնից գնացին ու պաշարեցին Թերսան: 18  Երբ Զամրին տեսավ, որ քաղաքը գրավել են, մտավ արքունական պալատի ամուր աշտարակը, հրի մատնեց պալատը ու ինքն էլ կրակի մեջ մեռավ:+ 19  Դա եղավ այն պատճառով, որ նա մեղքեր գործեց՝ գնաց Հերոբովամի հետքերով և արեց այն, ինչը չար էր Եհովայի աչքում, ինչպես նաև այն պատճառով, որ նա Իսրայելին մեղքի դրդեց:+ 20  Զամրիի մնացած գործերի և նրա դավադրության մասին գրված է «Իսրայելի թագավորների պատմության գրքում»: 21  Այդ ժամանակ Իսրայելի ժողովուրդը երկու մասի բաժանվեց: Մի մասն անցավ Թաբնիի՝ Գինաթի որդու կողմը, որպեսզի նրան թագավոր դարձնի, իսկ մյուս մասն անցավ Ամրիի կողմը: 22  Սակայն Ամրիի կողմնակիցները հաղթեցին Թաբնիի՝ Գինաթի որդու կողմնակիցներին: Այսպիսով՝ Թաբնին մեռավ, իսկ Ամրին թագավոր դարձավ: 23  Ամրին Իսրայելի թագավոր դարձավ Հուդայի թագավոր Ասայի իշխանության 31-րդ տարում և թագավորեց 12 տարի: Թերսայում նա իշխեց վեց տարի: 24  Նա Սամերից երկու տաղանդ* արծաթով գնեց Սամարիա լեռը, մի քաղաք կառուցեց լեռան վրա և այդ քաղաքի անունը լեռան տիրոջ՝ Սամերի անունով Սամարիա* կոչեց:+ 25  Ամրին արեց այն, ինչը չար էր Եհովայի աչքում, և իր բոլոր նախորդներից ավելի վատ գործեր արեց:+ 26  Նա գնաց Հերոբովամի՝ Նաբատի որդու հետքերով և գործեց նույն մեղքը, որը իսրայելացիները գործել էին նրա դրդմամբ՝ իրենց փուչ կուռքերով վիրավորելով Եհովային՝ Իսրայելի Աստծուն:+ 27  Ամրիի կյանքի մնացած իրադարձությունների, նրա արած բաների և զորավոր գործերի մասին գրված է «Իսրայելի թագավորների պատմության գրքում»: 28  Ամրին հանգչեց իր նախահայրերի հետ, և նրան թաղեցին Սամարիայում: Նրանից հետո սկսեց թագավորել նրա որդին՝ Աքաաբը:+ 29  Աքաաբը՝ Ամրիի որդին, Իսրայելի թագավոր դարձավ Հուդայի թագավոր Ասայի իշխանության 38-րդ տարում և Սամարիայում+ 22 տարի թագավորեց Իսրայելի վրա: 30  Աքաաբը՝ Ամրիի որդին, Եհովայի աչքում ավելի վատն էր, քան իր բոլոր նախորդները:+ 31  Բավական չէր, որ Աքաաբը գործեց նույն մեղքերը, ինչ Հերոբովամը՝+ Նաբատի որդին էր գործել, նա նաև կնության առավ Հեզաբելին՝+ սիդոնացիների+ թագավոր Եթբահաղի աղջկան, և սկսեց ծառայել Բահաղին+ ու խոնարհվել նրա առաջ: 32  Բացի այդ՝ Սամարիայում իր կառուցած Բահաղի տանը*+ նա մի զոհասեղան կանգնեցրեց Բահաղի համար: 33  Աքաաբը նաև սուրբ ձող*+ պատրաստեց և ավելի մեծ չարիք գործեց՝ վիրավորելով Եհովային՝ Իսրայելի Աստծուն, քան իրեն նախորդած Իսրայելի մյուս բոլոր թագավորները: 34  Նրա օրերում բեթելցի Հիելը վերակառուցեց Երիքովը: Նա իր առաջնեկի՝ Աբիրոնի կյանքի գնով դրեց դրա հիմքը և իր կրտսերի՝ Սեգուբի կյանքի գնով կանգնեցրեց դրա դարպասները, ինչպես որ Եհովան ասել էր Հեսուի՝ Նավեի որդու միջոցով:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «նրա արյան վրիժառուներից»:
Բռց.՝ «պատին միզողի»: Արհամարհանք արտահայտող եբր. արտահայտություն, որը վերաբերում է արական սեռի մարդկանց:
Բռց.՝ «ողջ Իսրայելը»:
Մոտ 68,4 կգ: Տես հավելված Բ14:
Նշանակում է «Սամերի տոհմին պատկանող»:
Կամ՝ «տաճարում»:
Բառարանում տես «Սուրբ ձող»: