1 Թագավորներ 5։1-18

  • Քիրամ թագավորը Սողոմոնին շինանյութ է տրամադրում (1-12)

  • Հարկադիր աշխատանք կատարողները (13-18)

5  Երբ Տյուրոսի+ թագավոր Քիրամը լսեց, որ Սողոմոնը հորից հետո թագավոր է օծվել, իր ծառաներին նրա մոտ ուղարկեց, որովհետև միշտ Դավթի ընկերն էր եղել:*+  Սողոմոնն էլ այս խոսքը ուղարկեց Քիրամին.+  «Դու գիտես, որ իմ հայրը՝ Դավիթը, չէր կարող տուն կառուցել իր Աստված Եհովայի անվան համար, քանի որ պատերազմներ էր մղում թշնամիների դեմ, որոնք հարձակվում էին ամեն կողմից, մինչև որ Եհովան նրա ոտքերի տակ դրեց նրանց:+  Եվ հիմա իմ Աստված Եհովան ամեն կողմից ինձ խաղաղություն* է տվել.+ ո՛չ հակառակորդ կա, ո՛չ էլ աղետ է լինում:+  Ուստի ես մտադիր եմ իմ Աստված Եհովայի անվան համար տուն կառուցել, ինչպես որ Եհովան խոստացել է իմ հորը՝ Դավթին՝ ասելով. «Քո որդին է իմ անվան համար տուն կառուցելու՝ նա, ում քեզնից հետո նստեցնելու եմ գահիդ»:+  Հրամայիր քո մարդկանց, որ ինձ համար Լիբանանի մայրիներ կտրեն:+ Իմ ծառաները կաշխատեն քո ծառաների հետ: Ես ծառաներիդ կվճարեմ քո սահմանած գնի չափով, որովհետև դու լավ գիտես, որ մեր մեջ սիդոնացիների նման ծառ կտրող չկա»:+  Լսելով Սողոմոնի խոսքերը՝ Քիրամը շատ ուրախացավ ու ասաց. «Թող այսօր փառաբանվի Եհովան, քանի որ Դավթին իմաստուն որդի է տվել, որպեսզի նա ղեկավարի այս մեծաթիվ* ժողովրդին»:+  Ուստի Քիրամը մարդ ուղարկեց Սողոմոնի մոտ, որ ասի. «Ինձ հայտնեցին քո խոսքերը: Ամեն ինչ կանեմ քո ուզածի պես՝ քեզ մայրու և գիհու գերաններ կտամ:+  Իմ ծառաները դրանք Լիբանանից ծով կիջեցնեն, և ես դրանցից լաստեր կպատրաստեմ ու ծովով կուղարկեմ, ուր որ ասես: Այնտեղ կքանդեն դրանք, որ վերցնես: Իսկ դու փոխարենը իմ արքունիքը սննդով կապահովես»:+ 10  Այսպիսով՝ Քիրամը Սողոմոնին նրա ուզածի չափ մայրու և գիհու գերաններ տվեց: 11  Իսկ Սողոմոնը սկսեց Քիրամի արքունիքն ապահովել սննդով. ամեն տարի նա Քիրամին տալիս էր 20 000 քոռ* ցորեն ու 20 քոռ* ընտիր ձիթապտղի յուղ:*+ 12  Եհովան Սողոմոնին իմաստություն տվեց, ինչպես որ խոստացել էր նրան:+ Քիրամն ու Սողոմոնը խաղաղ հարաբերություններ ունեին, և նրանք իրար հետ դաշինք կնքեցին: 13  Սողոմոն թագավորը ամբողջ Իսրայելից մարդիկ հավաքագրեց, որ հարկադիր աշխատանք կատարեն. աշխատողների թիվը 30 000 կազմեց:+ 14  Նրանց նա հերթով Լիբանան էր ուղարկում, ամեն ամիս՝ 10 000 մարդ: Մեկ ամիս նրանք աշխատում էին Լիբանանում, իսկ երկու ամիս իրենց տներում էին լինում: Հարկադիր աշխատանք կատարողների վերակացուն Ադոնիրամն էր:+ 15  Սողոմոնը 70 000 բանվոր* և 80 000 քարհատ+ ուներ լեռներում՝+ 16  չհաշված 3 300 գործավարներին,+ որոնք վերահսկում էին աշխատանքները: 17  Թագավորը նրանց հրամայեց արժեքավոր մեծ քարեր+ հատել և տաշել դրանք,+ որպեսզի տան հիմքը+ դրանցով գցվի: 18  Ուստի Սողոմոնի ու Քիրամի շինարարները, նաև գեբալացիները+ սկսեցին հատել քարերը և դրանք գերանների հետ պատրաստել տան շինարարության համար:

Ծանոթագրություններ

Կամ՝ «միշտ սիրել էր Դավթին»:
Բռց.՝ «հանգստություն»:
Բռց.՝ «մեծ»:
Մոտ 4,4 մլն լ: Տես հավելված Բ14:
Մոտ 4 400 լ:
Բռց.՝ «ծեծված յուղ»:
Կամ՝ «բեռնակիր»: