1 Թեսաղոնիկեցիներ 5։1-28

  • Եհովայի օրվա գալը (1-5)

    • «Խաղաղություն է և անվտանգություն» (3)

  • Արթուն լինենք ու պահպանենք մեր սթափ դատողությունը (6-11)

  • Հորդորներ (12-24)

  • Եզրափակիչ խոսքեր (25-28)

5  Եղբայրնե՛ր, ինչ վերաբերում է Աստծու սահմանած ժամանակներին և ժամանակահատվածներին, կարիք չկա, որ ձեզ ինչ-որ բան գրվի:  Դուք շատ լավ գիտեք, որ Եհովայի* օրը+ գալու է ճիշտ այնպես, ինչպես գողը՝ գիշերով:+  Երբ ասեն՝ «Խաղաղություն է և անվտանգություն», այդ ժամանակ կործանումը հանկարծակի վրա կհասնի մարդկանց,+ ինչպես որ հղի կնոջ ծննդաբերության ցավերն են բռնում, և նրանք ոչ մի կերպ չեն կարողանա խուսափել դրանից:  Բայց դուք, եղբայրնե՛ր, խավարի մեջ չեք, որ այդ օրը հանկարծակիի բերի ձեզ, ինչպես լուսաբացը՝ գողին,  որովհետև դուք բոլորդ լույսի որդիներ եք՝ ցերեկվա որդիներ:+ Այո՛, մենք գիշերվա կամ խավարի որդիներ չենք:+  Ուրեմն եկեք չքնենք ուրիշների պես,+ այլ արթուն լինենք+ ու պահպանենք մեր սթափ դատողությունը:+  Քնողները գիշերն են քնած, հարբողները գիշերն են հարբած,+  իսկ մենք, որ ցերեկվա որդիներ ենք, եկեք պահպանենք մեր սթափ դատողությունը, կրենք հավատի ու սիրո զրահը և փրկության հույսի սաղավարտը:+  Չէ՞ որ Աստված ընտրել է մեզ, որ ոչ թե իր ցասումը թափի մեզ վրա, այլ որ փրկվենք+ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, 10  ով մահացավ մեզ համար,+ որպեսզի ողջ լինենք, թե մահանանք,* կարողանանք ապրել նրա հետ միասին:+ 11  Ուստի շարունակեք քաջալերել* ու զորացնել միմյանց,+ ինչպես որ անում եք: 12  Խնդրում ենք ձեզ, եղբայրնե՛ր, հարգեք նրանց, ովքեր տքնաջան աշխատում են ձեզ համար, առաջնորդում են ձեզ Տիրոջ գործում ու խորհուրդներ են տալիս ձեզ: 13  Նրանց հանդեպ մեծ գնահատանք ու սեր դրսևորեք իրենց կատարած աշխատանքի համար:+ Միմյանց հետ խաղաղություն պահպանեք:+ 14  Նաև հորդորում ենք ձեզ, եղբայրնե՛ր, նախազգուշացում* տվեք կարգազանցներին,*+ սփոփեք վհատվածներին, աջակցեք թույլերին, համբերատար եղեք բոլորի հանդեպ:+ 15  Ոչ մեկդ չարիքի դիմաց չարիքով մի՛ հատուցեք,+ այլ միշտ ձգտեք բարին գործել թե՛ մեկդ մյուսիդ, թե՛ մյուս բոլոր մարդկանց հանդեպ:+ 16  Միշտ ուրախ եղեք:+ 17  Միշտ աղոթեք:+ 18  Ամեն ինչի համար շնորհակալություն հայտնեք:+ Աստծու կամքն է, որ դուք անեք այս ամենը, քանի որ Քրիստոս Հիսուսի հետևորդն եք: 19  Մի՛ հանգցրեք սուրբ ոգու բորբոքած կրակը:+ 20  Արհամարհանքով մի՛ վերաբերվեք Աստծու ներշնչմամբ տրված պատգամներին:*+ 21  Ստուգեք ամեն ինչ,+ տեսեք՝ ինչն է ճիշտ, և ամուր բռնեք այն: 22  Հեռու մնացեք ամեն վատ բանից:+ 23  Թող ինքը՝ խաղաղություն տվող* Աստվածը, ամբողջությամբ սրբագործի* ձեզ՝ իրեն ծառայելու համար: Եղբայրնե՛ր, թող ձեր ոգին, կյանքն* ու մարմինը ամեն ինչում մաքուր ու անարատ մնան մեր Տեր Հիսուս Քրիստոսի ներկայության ժամանակ:+ 24  Ձեզ կանչողը հավատարիմ է, և նա, անկասկած, հոգ կտանի այդ մասին: 25  Եղբայրնե՛ր, շարունակ աղոթեք մեզ համար:+ 26  Ողջունեք բոլոր եղբայրներին ջերմ* համբույրով: 27  Տիրոջ անունով լրջորեն պարտավորեցնում եմ ձեզ, որ այս նամակը կարդաք բոլոր եղբայրների համար:+ 28  Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսը իր անզուգական բարությունը դրսևորի ձեր հանդեպ:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «արթուն լինենք, թե քնած»:
Կամ՝ «մխիթարել»:
Սա կարող է վերաբերել նրանց, ովքեր անհնազանդ են, չեն ենթարկվում կարգուկանոնին և էապես շեղվել են քրիստոնեական չափանիշներից:
Կամ՝ «հորդոր»:
Կամ՝ «մարգարեություններին»:
Բռց.՝ «խաղաղության»:
Բառարանում տես «Սրբագործել»:
Կամ՝ «հոգին»: Բառարանում տես «Հոգի»:
Բռց.՝ «սուրբ»: