1 Կորնթացիներ 16։1-24

  • Պողոսը խոսում է Երուսաղեմի քրիստոնյաների համար փող հավաքելու մասին (1-4)

  • Տարբեր տեղեր ուղևորվելու Պողոսի ծրագրերը (5-9)

  • Տիմոթեոսի և Ապողոսի այցելության ծրագրերը (10-12)

  • Հորդորներ և եզրափակիչ խոսքեր (13-24)

16  Ինչ վերաբերում է սրբերի* համար փող հավաքելուն,+ ապա դուք էլ կարող եք հետևել այն հրահանգներին, որ տվել եմ Գաղատիայի ժողովներին:  Ձեզնից ամեն մեկը թող շաբաթվա առաջին օրը իր հնարավորությունների սահմաններում ինչ-որ բան մի կողմ դնի, որ հավաքելը չսկսվի այն ժամանակ, երբ ես գամ:  Իսկ երբ գամ, նամակներում ձեր երաշխավորած մարդկանց կուղարկեմ+ Երուսաղեմ, որ տանեն ձեր սրտագին նվերը:  Բայց եթե նպատակահարմար լինի, որ ես էլ գնամ այնտեղ, նրանք ինձ հետ կգան:  Որոշել եմ անցնել Մակեդոնիայի տարածքով, այնտեղից էլ կգամ ձեզ մոտ:+  Հնարավոր է՝ մի որոշ ժամանակ մնամ ձեզ մոտ և նույնիսկ ձմեռը այդտեղ անցկացնեմ: Իսկ հետո ուր որ գնալու լինեմ, ճանապարհի մի մասը գուցե ուղեկցեք ինձ:  Չեմ ուզում հիմա գալ, որովհետև այցս կարճատև կլինի: Հույս ունեմ որոշ ժամանակ ձեզ մոտ մնալ,+ եթե Եհովան* թույլ տա:  Իսկ առայժմ մինչև Պենտեկոստեի տոնը կմնամ Եփեսոսում,+  որովհետև գործունեության լայն դուռ է բացվել իմ առաջ,+ թեև հակառակորդները շատ են: 10  Եթե Տիմոթեոսը+ գա այդտեղ, այնպես արեք, որ մտավախություններ չունենա: Նա էլ ինձ պես Եհովայի գործն է անում:+ 11  Ուստի ոչ ոք թող վերևից չնայի նրան: Երբ ինձ մոտ գալու լինի, ճանապարհեք նրան, որ ապահով տեղ հասնի: Ես սպասում եմ նրան եղբայրների հետ: 12  Իսկ ինչ վերաբերում է Ապողոսին՝+ մեր եղբորը, նրան հորդորեցի, որ եղբայրների հետ ձեզ մոտ գա, բայց նա որոշեց հիմա չգալ. կգա, երբ հանգամանքները թույլ տան: 13  Արթուն մնացեք,+ հավատի մեջ հաստատուն եղեք,+ քաջ եղեք,*+ զորացեք:+ 14  Թող ձեր բոլոր գործերի մեջ սեր լինի:+ 15  Եղբայրնե՛ր, ինչպես գիտեք, Ստեփանասի տնեցիները Աքայայում առաջին հավատացյալներն են* և իրենց անձերը նվիրել են սրբերին օգնելուն:* Ուստի հորդորում եմ ձեզ, 16  որ նաև շարունակեք հպատակվել այդպիսի մարդկանց և բոլոր նրանց, ովքեր համագործակցում են մեզ հետ ու շատ ջանք են թափում:+ 17  Ես ուրախ եմ, որ Ստեփանասը,+ Ֆորտունատոսը և Աքայիկոսը եկել են ինձ մոտ, որովհետև նրանք լրացնում են ձեր այստեղ չլինելու բացը: 18  Նրանք թե՛ ինձ, թե՛ ձեզ համար քաջալերանքի աղբյուր եղան: Գնահատեք այդպիսի մարդկանց: 19  Ասիայի ժողովները բարևներ են ուղարկում ձեզ: Իրենց ջերմ քրիստոնեական ողջույններն են հղում նաև Ակյուղասը, Պրիսկան և իրենց տանը հավաքվող ժողովը:+ 20  Բոլոր եղբայրները բարևում են ձեզ: Ողջունեք միմյանց ջերմ* համբույրով: 21  Սա էլ իմ՝ Պողոսիս ողջույնը, որ գրում եմ իմ ձեռքով: 22  Ով չի սիրում Տիրոջը, թող անիծյալ լինի: Ո՛վ մեր Տեր, ե՛կ: 23  Թող Տեր Հիսուսը շարունակի անզուգական բարություն դրսևորել ձեր հանդեպ: 24  Միշտ հիշեք, որ սիրում եմ բոլորիդ՝ Քրիստոս Հիսուսի աշակերտներիդ:

Ծանոթագրություններ

Բառարանում տես «Սրբեր»:
Բռց.՝ «տղամարդու պես վարվեք»:
Բռց.՝ «առաջին պտուղներն են»:
Բռց.՝ «սրբերին ծառայելուն»:
Բռց.՝ «սուրբ»: