1 Կորնթացիներ 2։1-16

  • Պողոսի քարոզչությունը Կորնթոսում (1-5)

  • Աստծու իմաստությունն ամեն ինչից վեր է (6-10)

  • Հոգևոր մարդու և մարմնավոր մարդու տարբերությունը (11-16)

2  Ուստի, եղբայրնե՛ր, երբ եկա ձեզ մոտ՝ Աստծու սրբազան գաղտնիքը+ հռչակելու, դա չարեցի վերամբարձ խոսքերով+ կամ իմաստությունս ի ցույց դնելով:  Ես վճռել էի ձեր ուշադրությունը հրավիրել միայն Հիսուս Քրիստոսի վրա և այն բանի, որ նա սյան վրա մահապատժի է ենթարկվել:+  Երբ եկա ձեզ մոտ, ինձ անզոր էի զգում և ահուդողի մեջ էի:  Խոսելիս ու քարոզելիս չէի դիմում մարդկային իմաստությունից բխող համոզիչ խոսքերին, այլ իմ խոսքում դրսևորվում էր Աստծու ոգու զորությունը,+  որ ձեր հավատը հիմնված լինի ոչ թե մարդկային իմաստության վրա, այլ Աստծու զորության:  Հոգևոր հասունների հետ իմաստության մասին խոսելիս+ նկատի չունենք այս աշխարհի* իմաստությունը, ոչ էլ այս աշխարհի ղեկավարներինը, որոնք գնում են դեպի կործանում,+  այլ խոսում ենք Աստծու իմաստության մասին՝ այն թաքցված իմաստության, որն արտահայտված է սրբազան գաղտնիքի+ մեջ: Դարեր առաջ* Աստված նախապես որոշել էր վարվել այդ իմաստության համաձայն, որ մենք փառավորվենք:  Այս իմաստությունն է, որ աշխարհի ղեկավարներից ոչ մեկը չըմբռնեց,+ որովհետև եթե ըմբռնեին, փառավոր Տիրոջը սյանը չէին գամի:  Եղավ այնպես, ինչպես գրված է. «Ոչ մի աչք չտեսավ, ոչ մի ականջ չլսեց, և ոչ մեկի միտքը* չընկալեց այն ամենը, ինչ Աստված պատրաստել էր իրեն սիրողների համար»:+ 10  Այդ մեզ է Աստված հայտնել+ դրանք իր ոգու միջոցով,+ քանի որ ոգին բացահայտում է ամեն բան, նույնիսկ Աստծու խորունկ մտքերը:+ 11  Մի՞թե որևէ մեկը կարող է իմանալ, թե ինչ կա մեկ ուրիշի մտքում: Միայն մարդն ինքը* գիտի իր մտքինը: Այդպես էլ ոչ ոք չի կարող իմանալ Աստծու մտքերը, եթե Աստծու ոգին չբացահայտի դրանք: 12  Մենք առաջնորդվում ենք ոչ թե աշխարհի ոգով, այլ Աստծուց ստացած ոգով,+ որպեսզի ըմբռնենք այն ամենը, ինչ նա բարեսրտորեն շնորհել է մեզ: 13  Այդ ամենի մասին մենք նաև խոսում ենք, բայց ոչ մարդկային իմաստությունից բխող խոսքերով,+ այլ սուրբ ոգու միջոցով սովորած խոսքերով:+ Մենք հոգևոր հարցերը բացատրում ենք սուրբ ոգուց բխող խոսքերով: 14  Բայց մարմնավոր բաներով առաջնորդվող մարդը չի ընդունում այն ամենը, ինչ Աստծու ոգուց է գալիս, քանի որ դրանք հիմարություն են նրա համար, և նա չի էլ կարող հասկանալ, որովհետև դրանք հնարավոր չէ քննել առանց սուրբ ոգու օգնության: 15  Իսկ ոգով առաջնորդվող մարդը, ամեն բան քննելով, ճիշտ դատողություն է անում,+ մինչդեռ նրա մասին մարմնավոր մարդը* չի կարող ճիշտ դատողություն անել: 16  Չէ՞ որ սուրբ գրվածքներից մեկն ասում է. «Ո՞վ է կարողացել իմանալ Եհովայի* միտքը, որ սովորեցնի նրան»:+ Բայց մենք Քրիստոսի միտքն ունենք:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «այս համակարգի»: Բառարանում տես «Աշխարհ»:
Կամ՝ «Համակարգերից առաջ»: Բառարանում տես «Աշխարհ»:
Բռց.՝ «սիրտը»:
Բռց.՝ «մարդու ոգին»:
Բռց.՝ «ոչ ոք»: