1 Կորնթացիներ 5։1-13

  • Անբարոյականության դեպք՝ ժողովում (1-5)

  • Մի փոքր թթխմորը խմորում է ողջ զանգվածը (6-8)

  • Չար մարդը պետք է հեռացվի (9-13)

5  Ինձ լուրեր են հասել, որ ձեր մեջ կա մեկը, ով իր հոր կնոջ հետ է կենակցում:+ Դա մի այնպիսի անբարոյականություն*+ է, որ նույնիսկ անհավատների մեջ չկա:  Ու դեռ մի բան էլ հպարտանո՞ւմ եք դրանով: Չէ՞ որ փոխարենը պետք է սգայիք+ և այդ բանն անող մարդուն ձեր միջից հեռացնեիք:+  Թեև ես ֆիզիկապես բացակա եմ, բայց մտքով* ձեզ հետ եմ և արդեն դատել եմ այդ բանն անող մարդուն, ասես անձամբ ներկա եմ այդտեղ:  Երբ մեր Տեր Հիսուսի անունով հավաքվեք, իմացեք, որ ես՝ մեր Տեր Հիսուսից լիազորվածս, մտովի ձեզ հետ եմ,  և այդ մարդուն հանձնեք Սատանային,+ որ վերացնեք նրա մեղսալի ազդեցությունը,* և որ ժողովի լավ ոգին պահպանված մնա Տիրոջ օրը:+  Լավ չէ, որ պարծենում եք դրանով: Չգիտե՞ք, որ մի փոքր թթխմորը խմորում է ողջ զանգվածը:+  Հեռացրեք հնուց մնացած թթխմորը, որպեսզի նոր զանգված լինեք: Ըստ էության՝ դուք խմորումից զերծ եք, քանի որ Քրիստոսը՝ մեր Պասեքի գառը,+ արդեն զոհաբերվել է:+  Հետևաբար եկեք նշենք տոնը*+ ոչ թե հնուց մնացած թթխմորով կամ չարության ու մեղքի թթխմորով, այլ անարատության ու ճշմարտության անթթխմոր հացով:  Իմ նամակում ձեզ գրել էի, որ դադարեցնեք անբարոյական մարդկանց* հետ շփումը: 10  Եվ ես նկատի չեմ ունեցել, որ պետք է ամբողջովին առանձնանաք այս աշխարհի+ անբարոյական մարդկանցից, ագահներից, շորթողներից կամ կռապաշտներից: Այլապես դուք ստիպված կլինեիք դուրս գալ աշխարհից:+ 11  Իսկ հիմա ձեզ գրում եմ, որ այլևս որևէ շփում չունենաք*+ այնպիսի մեկի հետ, որը թեև եղբայր է կոչվում, սակայն անբարոյական մարդ է կամ ագահ է,+ կռապաշտ, չարախոս,* հարբեցող+ կամ էլ շորթող.+ այդպիսի մարդու հետ նույնիսկ հաց չուտեք: 12  Իմ ի՞նչ գործն է, որ դրսիններին դատեմ: Չէ՞ որ պետք է ներսիններին դատեք, 13  իսկ դրսիններին Աստված է դատելու:+ Այնպես որ «հեռացրեք չար մարդուն ձեր միջից»:+

Ծանոթագրություններ

Հուն.՝ պոռնեյա: Բառարանում տես «Անբարոյականություն»:
Կամ՝ «ոգով»:
Բռց.՝ «մարմնի կործանման համար»:
Խոսքը Անթթխմոր հացերի տոնի մասին է:
Բառարանում տես «Անբարոյականություն»:
Բռց.՝ «չխառնվեք»:
Կամ՝ «վիրավորական խոսքեր ասող»: