1 Հովհաննես 1։1-10

  • Կյանքի խոսք (1-4)

  • Քայլել լույսի մեջ (5-7)

  • Անհրաժեշտ է խոստովանել մեղքերը (8-10)

1  Մենք գրում ենք ձեզ նրա մասին, ով կար սկզբից ևեթ, ում լսեցինք, մեր աչքերով տեսանք, ուշադիր նայեցինք, և ում շոշափեցին մեր ձեռքերը. գրում ենք կյանքի խոսքի մասին+  (հավիտենական կյանքը հայտնի դարձավ մեզ,+ և մենք տեսանք այն ու վկայություն ենք տալիս՝+ պատմելով ձեզ դրա մասին. այդ կյանքը Հորից է, և այն հայտնի դարձավ մեզ)  և պատմում ենք ձեզ մեր տեսածի ու լսածի մասին,+ որպեսզի դուք էլ միաբանված լինեք մեզ հետ, ինչպես մենք ենք միաբանված Հոր և նրա Որդի Հիսուս Քրիստոսի հետ:+  Ուստի գրում ենք այս ամենը, որպեսզի լիակատար ուրախություն զգանք:  Ահա սա՛ ենք լսել նրանից և հաղորդում ենք ձեզ. Աստված լույս է,+ և նրա մեջ բոլորովին խավար չկա:  Եթե ասում ենք, թե միաբանված ենք նրա հետ, բայց շարունակում ենք խավարի մեջ քայլել, ուրեմն ստում ենք և ճշմարտության համաձայն չենք ապրում:+  Նա լույսի մեջ է, և եթե մենք լույսի մեջ ենք քայլում, ուրեմն միաբանված ենք իրար հետ, և նրա Որդի Հիսուսի արյունը մաքրում է մեզ ամեն մեղքից:+  Եթե ասում ենք, թե ոչ մի մեղք չունենք, ինքներս մեզ խաբում ենք,+ և ճշմարտություն չկա մեր մեջ:  Եթե խոստովանում ենք մեր մեղքերը, նա ներում է մեզ և մաքրում ամեն անարդարությունից, որովհետև հավատարիմ է ու արդար:+ 10  Եթե ասում ենք, թե մեղք չենք գործել, ապա նրան ստախոս ենք դարձնում, և նրա խոսքը մեր մեջ չէ:

Ծանոթագրություններ