1 Հովհաննես 2։1-29

  • Հիսուս. հաշտության զոհ (1, 2)

  • Պահել նրա պատվիրանները (3-11)

    • Հին ու նոր պատվիրան (7, 8)

  • «Գրում եմ ձեզ.... որովհետև....» (12-14)

  • Մի՛ սիրեք աշխարհը (15-17)

  • Հակաքրիստոսի մասին նախազգուշացում (18-29)

2  Սիրելի՛ զավակներ,* գրում եմ ձեզ այս բաները, որպեսզի դուք մեղք չգործեք: Սակայն եթե մեկը մեղք գործի, Հոր մոտ օգնական* ունենք. դա Հիսուս Քրիստոսն է՝+ արդարը:+  Նա հաշտության* զոհ+ է մեր մեղքերի համար,+ բայց ոչ միայն մեր մեղքերի, այլև ողջ աշխարհի:+  Եթե պահում ենք նրա պատվիրանները, դրանից պարզ է դառնում, որ ճանաչում ենք նրան:  Ով ասում է, թե ճանաչում է նրան, բայց չի պահում նրա պատվիրանները, ստախոս է, և նրա մեջ ճշմարտություն չկա:  Իսկ ով հնազանդվում է նրա խոսքին, Աստծու հանդեպ նրա սերն իսկապես կատարյալ է դարձել:+ Եթե այդպես ենք վարվում, հասկանում ենք, որ միավորված ենք նրա հետ:+  Ով ասում է, որ նրա հետ միավորված է մնում, պարտավոր է վարվել այնպես, ինչպես նա է վարվել:+  Սիրելինե՛ր, ոչ թե նոր պատվիրան եմ տալիս ձեզ, այլ գրում եմ հին պատվիրանի մասին, որը դուք ի սկզբանե ունեցել եք:+ Այդ հին պատվիրանը այն խոսքն է, որը լսեցիք:  Բայցևայնպես, այդ պատվիրանի մասին գրում եմ ինչպես նորի մասին, որին նա հետևեց, և որին հետևում եք դուք, որովհետև խավարն անցնում է, և ճշմարիտ լույսն արդեն շողում է:+  Ով ասում է, թե լույսի մեջ է, բայց ատում է իր եղբորը,+ նա դեռևս խավարի մեջ է:+ 10  Ով սիրում է իր եղբորը, լույսի մեջ է մնում+ և չի սայթաքում:* 11  Սակայն նա, ով ատում է իր եղբորը, խավարի մեջ է: Նա խավարի մեջ է քայլում+ ու չգիտի, թե ուր է գնում,+ որովհետև խավարը կուրացրել է նրա աչքերը: 12  Գրում եմ ձեզ, զավակնե՛ր, որովհետև հանուն նրա անվան՝ ձեր մեղքերը ներվել են:+ 13  Գրում եմ ձեզ, հայրե՛ր, որովհետև դուք ճանաչեցիք նրան, ով սկզբից ևեթ կար: Գրում եմ ձեզ, երիտասարդնե՛ր, որովհետև դուք հաղթեցիք Չարին:+ Գրում եմ ձեզ, երեխանե՛ր, որովհետև դուք ճանաչեցիք Հորը:+ 14  Գրում եմ ձեզ, հայրե՛ր, որովհետև դուք ճանաչեցիք նրան, ով սկզբից ևեթ կար: Գրում եմ ձեզ, երիտասարդնե՛ր, որովհետև դուք ուժեղ եք,+ Աստծու խոսքը մնում է ձեր սրտում,+ և դուք հաղթեցիք Չարին:+ 15  Մի՛ սիրեք աշխարհը, ոչ էլ այն, ինչ աշխարհում է:+ Եթե մեկը սիրում է աշխարհը, Հորը չի սիրում,*+ 16  որովհետև այն, ինչ աշխարհում է՝ մարմնի ցանկությունը,+ աչքերի ցանկությունը+ և ունեցածը ցուցադրաբար ներկայացնելը,* Հորից չէ, այլ աշխարհից է: 17  Այս աշխարհն անցնում է, և նրա ցանկությունն էլ,+ բայց Աստծու կամքը կատարողը մնում է հավիտյան:+ 18  Զավակնե՛ր, վերջին ժամն է, և ինչպես լսել եք, հակաքրիստոսը գալիս է:+ Արդեն իսկ շատ հակաքրիստոսներ են հայտնվել,+ ինչից էլ իմանում ենք, որ սա վերջին ժամն է: 19  Նրանք մեզ հետ էին, բայց հեռացան, քանի որ մեզ նման չէին,*+ որովհետև եթե մեզ նման լինեին, մեզ հետ կմնային: Սակայն նրանք հեռացան, որպեսզի ակնհայտ լինի, որ բոլորը չէ, որ մեզ նման են:+ 20  Սուրբ Աստված ձեզ օծել է,+ և բոլորդ գիտելիք ունեք: 21  Գրում եմ ձեզ ոչ թե այն պատճառով, որ ճշմարտությունը չգիտեք,+ այլ քանի որ գիտեք այն, և քանի որ ճշմարտությունից ոչ մի սուտ բան չի կարող դուրս գալ:+ 22  Ո՞վ է ստախոսը, եթե ոչ նա, ով ժխտում է, որ Հիսուսն է Քրիստոսը:+ Նա հակաքրիստոսն է,+ որը մերժում է Հորը և Որդուն: 23  Ով մերժում է Որդուն, Հոր հավանությունը չունի,+ իսկ ով ընդունում է Որդուն,+ ունի Հոր հավանությունը:+ 24  Ինչ վերաբերում է ձեզ, այն, ինչ սկզբից լսել եք, պետք է մնա ձեր սրտում:+ Եվ եթե ձեր այդ լսածը ձեր սրտում մնա, դուք էլ միավորված կմնաք Որդու և Հոր հետ: 25  Ավելին՝ նա մեզ հավիտենական կյանք է խոստացել:+ 26  Այս բաները գրում եմ նրանց մասին, ովքեր փորձում են մոլորեցնել ձեզ: 27  Իսկ ինչ վերաբերում է ձեզ, դուք Աստծու կողմից օծված եք մնում,+ ու կարիք չկա, որ մեկը ձեզ սովորեցնի: Այդ օծումը ամեն ինչ սովորեցնում է ձեզ,+ և այն ճշմարիտ է ու սուտ չէ: Ուրեմն ինչպես որ այն սովորեցրել է ձեզ, նրա հետ միավորված մնացեք:+ 28  Ուստի հիմա, զավակնե՛ր, նրա հետ միավորված մնացեք, որ երբ նա հայտնվի, մենք խոսելու ազատություն ունենանք+ և ամոթից չխուսափենք նրանից իր ներկայության ժամանակ: 29  Եթե գիտեք, որ նա արդար է, ապա գիտեք, որ ամեն ոք, ով արդարություն է գործում, Աստծուց* է ծնված:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «պաշտպան», «բարեխոս»:
Բռց.՝ «Իմ երեխանե՛ր»:
Կամ՝ «քավիչ»:
Կամ հնարավոր է՝ «ուրիշների համար սայթաքելու պատճառ չի դառնում»:
Բռց.՝ «Հոր սերը նրա մեջ չէ»:
Կամ՝ «ունեցածով պարծենալը»:
Կամ՝ «մեզ չէին պատկանում»:
Բռց.՝ «նրանից»: