1 Հովհաննես 5։1-21

  • Հիսուսին հավատացողը հաղթում է աշխարհին (1-12)

    • Ինչ է նշանակում սիրել Աստծուն (3)

  • Աղոթքի զորության հանդեպ վստահություն (13-17)

  • Զգոն եղեք այս չար աշխարհում (18-21)

    • Ամբողջ աշխարհը Չարի իշխանության տակ է (19)

5  Նա, ով հավատում է, որ Հիսուսն է Քրիստոսը, Աստծուց է ծնված,+ և ով սիրում է ծնողին, սիրում է նաև նրանից ծնվածին:  Ահա այսպես կարող ենք իմանալ, որ սիրում ենք Աստծու զավակներին.+ եթե սիրում ենք Աստծուն և կատարում ենք նրա պատվիրանները, ուրեմն սիրում ենք նրանց:  Աստծուն սիրել նշանակում է պահել նրա պատվիրանները,+ իսկ դրանք ծանրաբեռնող չեն,+  որովհետև յուրաքանչյուր ոք, ով Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին:+ Եվ մեր հավատով է, որ հաղթեցինք աշխարհին:+  Ո՞վ կարող է հաղթել աշխարհին,+ եթե ոչ նա, ով հավատում է, որ Հիսուսն է Աստծու Որդին:+  Նա, ով եկավ ջրի և արյան միջոցով, Հիսուս Քրիստոսն է. նա եկավ ոչ միայն ջրի հետ,+ այլև արյան:+ Եվ այդ մասին վկայում է ոգին,+ որովհետև ոգին բացահայտում է ճշմարտությունը:*  Կան երեք վկաներ՝  ոգին,+ ջուրը+ և արյունը,+ և երեքն էլ նույն բանի մասին են վկայում:  Եթե ընդունում ենք մարդկանց վկայությունը, ապա առավել ևս պետք է ընդունենք Աստծու վկայությունը, որը շատ ավելի մեծ է. չէ՞ որ հենց Աստված է վկայել իր Որդու մասին: 10  Աստծու Որդուն հավատացողն իր սրտում ունի այդ վկայությունը: Աստծուն չհավատացողը ստախոս է դարձնում նրան,+ որովհետև չի հավատում այն վկայությանը, որն Աստված տվել է իր Որդու մասին: 11  Եվ սա է այդ վկայությունը. Աստված մեզ հավիտենական կյանք տվեց.+ այդ կյանքը հնարավոր է ստանալ նրա Որդու միջոցով:+ 12  Ով միավորված է Որդու հետ, ունի այդ կյանքը, իսկ ով միավորված չէ Աստծու Որդու հետ, չունի այդ կյանքը:+ 13  Այս ամենը գրում եմ ձեզ՝ Աստծու Որդու անվանը հավատացողներիդ, որպեսզի իմանաք,+ որ հավիտենական կյանք ունեք:+ 14  Մենք վստահ ենք, որ ինչ էլ խնդրում ենք Աստծուն+ իր կամքի համաձայն, լսում է մեզ:+ 15  Եվ եթե գիտենք, որ ինչ էլ խնդրում ենք, նա լսում է մեզ, ուրեմն գիտենք նաև, որ կստանանք մեր խնդրածները:+ 16  Եթե մեկը տեսնի, որ իր եղբայրն այնպիսի մեղք է գործում, որը մահվան չի տանում, կխնդրի, և Աստված նրան կյանք կտա.+ խոսքն այն մարդու մասին է, ում մեղքը մահացու չէ: Բայց կա մեղք, որ մահացու է:+ Չեմ հորդորում աղոթել այդպիսի մեղք գործողի համար: 17  Ցանկացած անարդարություն մեղք է,+ սակայն կա մեղք, որ մահացու չէ: 18  Մենք գիտենք, որ յուրաքանչյուր ոք, ով Աստծուց է ծնված, չի շարունակում մեղք գործել. Աստծուց ծնվածը* պահպանում է այդ մարդուն, և Չարը նրան չի կարող դիպչել:+ 19  Մենք գիտենք, որ Աստծուց ենք, իսկ ամբողջ աշխարհը Չարի իշխանության տակ է:+ 20  Բայց նաև գիտենք, որ Աստծու Որդին եկավ+ ու մեզ հասկացողություն տվեց, որ ճանաչենք Ճշմարիտին: Եվ Ճշմարիտի Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով մենք միավորված ենք Նրա հետ:+ Նա է ճշմարիտ Աստվածը և հավիտենական կյանքը:+ 21  Զավակնե՛ր, հեռու մնացեք կուռքերից:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «ոգին ճշմարտությունն է»:
Խոսքը Հիսուս Քրիստոսի՝ Աստծու Որդու մասին է: