1 Պետրոս 5։1-14

  • Հովվեք Աստծու հոտը (1-4)

  • Խոնարհ և արթուն եղեք (5-11)

    • Ձեր ամբողջ հոգսը Աստծու վրա գցեք (7)

    • Բանսարկուն մռնչացող առյուծի պես է (8)

  • Վերջաբան (12-14)

5  Ես, որ նույնպես երեց եմ և տեսել եմ Քրիստոսի տառապանքներն ու ձեզ հետ ստանալու եմ այն փառքը, որը հայտնի է դառնալու,+ ձեր մեջ եղող երեցներին այս հորդորն եմ տալիս.  ծառայելով* որպես վերակացուներ՝* հովվեք Աստծու հոտը,+ որը ձեր հոգածությանն է հանձնվել. դա արեք ոչ թե ստիպված, այլ Աստծուն հաճելի պատրաստակամությամբ,+ ոչ թե շահասիրությունից դրդված,+ այլ ջանասիրությամբ,  ոչ թե իշխելով նրանց վրա, ովքեր Աստծու սեփականությունն* են,+ այլ հոտին օրինակ լինելով:+  Եվ երբ հովվապետը+ հայտնվի, դուք կստանաք փառքի անթառամ պսակը:+  Նույնպես էլ դուք, երիտասարդնե՛ր, հպատակվեք ձեզանից տարիքով ավելի մեծ տղամարդկանց:*+ Բոլորդ միմյանց հետ խոնարհությամբ վարվեք,* որովհետև Աստված հակառակվում է գոռոզներին, իսկ խոնարհների հանդեպ անզուգական բարություն է դրսևորում:+  Ուրեմն խոնարհվեք Աստծու հզոր ձեռքի տակ, որպեսզի ճիշտ ժամանակին նա բարձրացնի ձեզ,+  և ձեր ամբողջ հոգսը* նրա վրա գցեք,+ որովհետև նա հոգ է տանում ձեզ համար:+  Մի՛ կորցրեք ձեր զգոնությունը, արթո՛ւն եղեք:+ Ձեր հակառակորդը՝ Բանսարկուն, մռնչացող առյուծի պես շրջում է ու զոհ փնտրում, որ կուլ տա:+  Բայց դուք ամուր հավատով դեմ կանգնեք նրան՝+ հիշելով, որ նման տառապանքներ նաև ձեր ողջ եղբայրությունն է կրում աշխարհում:+ 10  Աստված՝ անզուգական բարության աղբյուրը, ով ձեզ դեպի իր հավիտենական փառքը կանչեց,+ քանի որ միավորված եք Քրիստոսի հետ, ձեր՝ մի փոքր ժամանակ տառապելուց հետո ավարտին կհասցնի ձեր ուսուցումը: Նա կզորացնի ձեզ,+ ամուր և հաստատուն կդարձնի:+ 11  Նրանն է զորությունը հավիտյան: Ամեն: 12  Այս կարճ նամակով, որն ինձ օգնեց գրել Սիլվանոսը,*+ ով հավատարիմ եղբայր է, ուզեցի քաջալերել ձեզ և հավաստիացնել, որ Աստված ձեր հանդեպ իսկապես անզուգական բարություն է դրսևորել: Ամուր կառչեք դրան: 13  Ձեզ իր բարևներն է ուղարկում նա,* ով Բաբելոնում է՝ ձեզ պես ընտրվածը, ինչպես նաև Մարկոսը՝+ իմ որդին: 14  Ողջունեք իրար սիրո համբույրով: Խաղաղություն լինի բոլորիդ՝ ձեզ, որ Քրիստոսի հետ միավորված եք:

Ծանոթագրություններ

Կամ՝ «ամենայն ուշադրությամբ հոտին հետևելով»:
Բառարանում տես «Վերակացու»:
Բռց.՝ «ժառանգությունը»:
Բռց.՝ «խոնարհամտությամբ գոտևորվեք»:
Կամ՝ «հպատակվեք երեցներին»:
Կամ՝ «բոլոր մտահոգությունները»:
Կոչվում է նաև Շիղա:
Հուն.-ում սա իգական սեռի դերանուն է: Ըստ ամենայնի, խոսքը Բաբելոնում գտնվող ժողովի մասին է: