1 Սամուել 21։1-15

  • Դավիթը Նոբում ուտում է Աստծու առաջ դրվող հացերից (1-9)

  • Դավիթը խելագար է ձևանում Գեթում (10-15)

21  Դավիթը գնաց Նոբ՝+ Աքիմելեք քահանայի մոտ: Աքիմելեքը, նրան տեսնելով, վախեցավ ու հարցրեց. «Ինչո՞ւ ես մենակ, ինչո՞ւ ոչ ոք չկա քեզ հետ»:+  Դավիթն էլ պատասխանեց. «Թագավորը ինձ մի հանձնարարություն է տվել ու ասել. «Թող ոչ ոք չիմանա, թե ինչ առաքելությամբ եմ քեզ ուղարկում և թե ինչ հրահանգներ եմ տվել»: Ես իմ մարդկանց հետ հանդիպելու եմ մեր պայմանավորված տեղում:  Հիմա խնդրում եմ, ինձ հինգ հաց տուր, եթե ունես, կամ ուտելու ցանկացած այլ բան»:  Բայց քահանան ասաց Դավթին. «Ձեռքիս տակ սովորական հաց չունեմ, միայն սուրբ հաց կա:+ Կտամ, եթե քո մարդիկ հեռու են մնացել կանանցից»:*+  Դավիթն էլ պատասխանեց քահանային. «Վստահեցնում եմ քեզ, որ կանանցից հեռու ենք մնացել,+ ինչպես այն ժամանակ, երբ ռազմարշավների էինք գնում: Եթե իմ մարդիկ նույնիսկ սովորական հանձնարարություն կատարելիս են իրենց մարմինները սուրբ պահել, առավել ևս այսօր նրանք սուրբ են»:  Ուստի քահանան նրան տվեց սուրբ հացերը,+ քանի որ ուրիշ հաց չկար՝ բացի Եհովայի առաջ դրվող հացերից, որոնք այդ օրը փոխարինել էին թարմ հացերով:  Այդ օրը Սավուղի ծառաներից մեկը, որը պետք է մնար* Եհովայի առաջ, այնտեղ էր: Նա մի եդոմացի էր՝+ Դովեկ+ անունով, և Սավուղի հովիվների գլխավորն էր:  Դավիթը հարցրեց Աքիմելեքին. «Այստեղ նիզակ կամ սուր ունե՞ս: Թագավորի տված հանձնարարությունն այնքան հրատապ էր, որ սուրս կամ որևէ այլ զենք չհասցրի վերցնել»:  Քահանան պատասխանեց. «Փղշտացի Գողիաթի+ սուրը, որին սպանեցիր Էլայի հովտում,+ այստեղ է՝ եփուդի*+ հետևում՝ շորով փաթաթված: Եթե ուզում ես դա վերցնել, վերցրու, որովհետև ուրիշը չկա»: Դավիթն էլ ասաց. «Դրա նմանը չկա: Տուր ինձ դա»: 10  Այդ օրը Դավիթը այնտեղից հեռացավ՝ շարունակելով փախչել+ Սավուղից: Ի վերջո նա եկավ Գեթի թագավորի՝ Անքուսի մոտ:+ 11  Անքուսի ծառաներն ասացին նրան. «Սա Դավիթը չէ՞՝ այն երկրի թագավորը: Նրա մասին չէի՞ն պարելով երգում. «Սավուղը հազարավորների կոտորեց,Իսկ Դավիթը՝ տասնյակ հազարավորների»»:+ 12  Այդ խոսքերը մտածելու տեղիք տվեցին Դավթին, և նա շատ վախեցավ+ Անքուսից՝ Գեթի թագավորից: 13  Ուստի ձևացրեց, թե խելքը թռցրել է,+ և իրեն խելագարի պես պահեց նրանց ներկայությամբ.* նա դարպասի դռների վրա նշաններ էր գծում և թուքը ծորեցնում էր իր մորուքի վրա: 14  Անքուսն ասաց իր ծառաներին. «Տեսնում եք, որ սա խելագար է. ինչո՞ւ եք ինձ մոտ բերել: 15  Ի՞նչ է, ես խելագարների պակա՞ս ունեմ, որ սրան բերել եք ինձ մոտ, ու իմ առաջ խելացնոր բաներ է անում: Սա իմ տո՞ւն պետք է մտնի»:

Ծանոթագրություններ

Կամ՝ «կանանց հետ հարաբերություն չեն ունեցել»:
Հնարավոր է՝ երդման կամ անմաքրության պատճառով:
Գոգնոցանման հագուստ՝ բաղկացած առջևի և հետևի մասերից:
Բռց.՝ «նրանց ձեռքում»: