1 Սամուել 26։1-25

  • Դավիթը կրկին խնայում է Սավուղի կյանքը (1-25)

    • Դավիթը հարգանք է դրսևորում Եհովայի օծյալի հանդեպ (11)

26  Որոշ ժամանակ անց Զիփի+ բնակիչները գնացին Սավուղի մոտ՝ Գաբաա,+ և ասացին. «Դավիթը թաքնված է Եքելա բլրի վրա՝ Եսիմոնի* դիմաց»:+  Սավուղն էլ իսրայելացի 3 000 ընտրյալ զինվորներով գնաց Զիփի անապատ՝ Դավթին փնտրելու:+  Նա բանակ դրեց ճանապարհի մոտ՝ Եքելա բլրի վրա՝ Եսիմոնի դիմաց: Այդ ժամանակ Դավիթը անապատում էր բնակվում: Երբ նա լսեց, որ Սավուղը անապատ է եկել՝ իրեն փնտրելու,  հետախույզներ ուղարկեց, որպեսզի համոզվի, որ նա իրոք այդտեղ է:  Դավիթը գնաց այնտեղ, ուր Սավուղը բանակ էր դրել, և տեսավ, թե որտեղ են քնած նա ու զորագլուխ Աբեները՝+ Ների որդին. Սավուղը պառկած էր բանակատեղիի մեջտեղում՝ զորքով շրջապատված:  Դավիթը քետացի+ Աքիմելեքին ու Շարուհեայի+ որդուն՝ Հովաբի եղբայր Աբեսսային,+ հարցրեց. «Ո՞վ կգա ինձ հետ բանակատեղի՝ Սավուղի մոտ»: Աբեսսան պատասխանեց. «Ե՛ս կգամ»:  Դավիթն ու Աբեսսան գիշերով գնացին բանակատեղի և տեսան, որ Սավուղը բանակատեղիի մեջտեղում քնած է՝ նիզակը գլխի մոտ՝ գետնի մեջ խրված: Աբեներն ու զինվորները պառկած էին նրա շուրջը:  Աբեսսան ասաց Դավթին. «Աստված այսօր թշնամուդ քո ձեռքն է տվել:+ Խնդրում եմ, թույլ տուր՝ նիզակի մեկ հարվածով գետնին գամեմ նրան. երկրորդի կարիքը չի լինի»:  Սակայն Դավիթն ասաց Աբեսսային. «Մի՛ վնասիր նրան: Ո՞վ կարող է ձեռք բարձրացնել Եհովայի օծյալի+ վրա և անմեղ մնալ»:+ 10  Ապա ավելացրեց. «Երդվում եմ Եհովայի գոյությամբ. կա՛մ Եհովան ինքը կհարվածի նրան,+ կա՛մ օրը կգա,+ ու նա իր մահով կմեռնի, կա՛մ էլ պատերազմում կսպանվի:+ 11  Եհովայի տեսանկյունից անթույլատրելի է, որ ես ձեռք բարձրացնեմ Եհովայի օծյալի վրա:+ Ուստի արի միայն վերցնենք նրա գլխի մոտի նիզակն ու ջրի կուժը և գնանք»: 12  Դավիթը Սավուղի գլխի մոտից վերցրեց նիզակն ու ջրի կուժը, և նրանք գնացին: Ոչ ոք ոչինչ չտեսավ+ կամ չնկատեց, և ոչ ոք չզարթնեց. բոլորը քնած էին, որովհետև Եհովան նրանց վրա խոր քուն էր բերել: 13  Հետո Դավիթը անցավ կիրճի մյուս կողմն ու կանգնեց լեռան գագաթին՝ նրանցից բավականին հեռու: 14  Դավիթը ձայն տվեց զորքին և Աբեներին՝+ Ների որդուն. «Աբենե՛ր, լսո՞ւմ ես»: Աբեներն ասաց. «Ո՞վ ես դու, որ անհանգստացնում ես թագավորին»: 15  Դավիթն էլ ասաց Աբեներին. «Մի՞թե դու խիզախ տղամարդ չես: Ո՞վ կա Իսրայելում քեզ նման: Ուրեմն ինչո՞ւ աչքդ քո տեր թագավորի վրա չպահեցիր: Մի զինվոր մտել էր բանակատեղի, որ սպանի քո տիրոջը՝ թագավորին:+ 16  Քո պարտականությունը դու լավ չկատարեցիր: Երդվում եմ Եհովայի գոյությամբ. դուք մահվան եք արժանի, որովհետև չպահպանեցիք ձեր տիրոջը՝ Եհովայի օծյալին:+ Եվ հիմա նայիր. ո՞ւր են նիզակն ու ջրի կուժը,+ որ թագավորի գլխի մոտ էին»: 17  Սավուղը ճանաչեց Դավթի ձայնն ու հարցրեց. «Այդ քո՞ ձայնն է, Դավի՛թ, որդի՛ս»:+ Դավիթը պատասխանեց. «Իմ ձայնն է, տե՛ր իմ թագավոր»: 18  Եվ ավելացրեց. «Ինչո՞ւ է իմ տերը հետապնդում իր ծառային,+ ի՞նչ եմ արել, ինչո՞ւմ եմ մեղավոր:+ 19  Տե՛ր իմ թագավոր, խնդրում եմ, լսիր ծառայիդ խոսքերը: Եթե Եհովան է քեզ իմ դեմ հանել, թող նա ընդունի հացի իմ ընծան: Բայց եթե մարդիկ են քեզ իմ դեմ հանել,+ թող նրանք անիծյալ լինեն Եհովայի առաջ, քանի որ այսօր ինձ վռնդեցին, որ Եհովայի ժողովրդի*+ հետ չլինեմ: Նրանք կարծես ասացին. «Գնա՛ ուրիշ աստվածների ծառայիր»: 20  Եվ հիմա թույլ մի՛ տուր, որ իմ արյունը թափվի Եհովայից հեռու: Իսրայելի թագավորը ընդամենը մի լու+ փնտրելու է դուրս եկել, բայց ասես լեռներում կաքավի հետևից ընկած լինի»: 21  Սավուղն էլ ասաց. «Ես մեղք եմ գործել:+ Դավի՛թ, որդի՛ս, վերադարձի՛ր, այլևս քեզ չեմ վնասի, քանի որ դու կյանքս թանկ համարեցիր+ այսօր: Ես հիմարություն եմ արել և սարսափելի սխալ եմ գործել»: 22  Դավիթն ասաց. «Ահա՛ թագավորի նիզակը: Թող քո մարդկանցից մեկը գա ու վերցնի: 23  Եհո՛վան ամեն մեկին կվարձատրի իր արդարության+ ու հավատարմության համար: Այսօր Եհովան քեզ իմ ձեռքը մատնեց, բայց ես չցանկացա ձեռք բարձրացնել Եհովայի օծյալի վրա:+ 24  Ինչպես որ այսօր քո կյանքն էր թանկ ինձ համար, այնպես էլ թող իմ կյանքը թանկ լինի Եհովայի աչքին, և թող նա փրկի ինձ բոլոր նեղություններից»:+ 25  Սավուղը պատասխանեց Դավթին. «Օրհնյա՛լ լինես, Դավի՛թ, որդի՛ս: Դու, անշուշտ, մեծամեծ բաներ կանես և հաջողություն կունենաս»:+ Դրանից հետո Դավիթը գնաց իր ճանապարհով, իսկ Սավուղը վերադարձավ տուն:+

Ծանոթագրություններ

Կամ հնարավոր է՝ «անապատի»:
Բռց.՝ «ժառանգության»: Այն կարող է վերաբերել ժողովրդին և նրանց ժառանգած երկրին: