1 Սամուել 27։1-12

  • Փղշտացիները Դավթին տալիս են Սիկելակը (1-12)

27  Սակայն Դավիթն իր մտքում ասաց. «Մի օր ես Սավուղի ձեռքով սպանվելու եմ: Ավելի լավ է՝ փախչեմ+ փղշտացիների երկիր: Այդ դեպքում Սավուղն այլևս չի փնտրի ինձ Իսրայելով մեկ,+ ու ես կազատվեմ նրա ձեռքից»:  Ուստի Դավիթն իր 600 մարդկանց+ հետ գնաց Գեթի թագավոր Անքուսի՝+ Մաոքի որդու մոտ:  Դավիթն ու իր մարդիկ՝ ամեն մեկն իր ընտանիքով, բնակվեցին Գեթում՝ Անքուսի մոտ: Դավթի երկու կանայք՝ հեզրայելացի Աքինոամն+ ու կարմեղոսցի Աբիգեան՝+ Նաբաղի այրին, նրա հետ էին:  Երբ Սավուղին տեղեկացրին, որ Դավիթը փախել է Գեթ, նա այլևս չփնտրեց նրան:+  Դավիթն ասաց Անքուսին. «Եթե քո բարեհաճությունն ունեմ, խնդրում եմ, գյուղաքաղաքներից մեկում ինձ բնակվելու տեղ տուր: Ինչո՞ւ ծառադ քեզ հետ թագավորանիստ քաղաքում բնակվի»:  Ուստի այդ օրը Անքուսը նրան տվեց Սիկելակը:+ Ահա թե ինչու է Սիկելակը մինչև հիմա Հուդայի թագավորներին պատկանում:  Դավիթը փղշտացիների երկրում ապրեց մեկ տարի ու չորս ամիս:+  Նա իր մարդկանց հետ արշավում էր գեսուրացիների,+ գազերացիների և ամաղեկացիների+ դեմ, որոնք բնակվում էին այն տարածքում, որը Տելամից ձգվում է մինչև Սուր+ և այնտեղից էլ՝ դեպի ներքև՝ մինչև Եգիպտոս:  Երբ Դավիթը հարձակվում էր այդ տարածքի վրա, ողջ չէր թողնում ո՛չ տղամարդկանց և ո՛չ էլ կանանց:+ Իսկ մանր ու խոշոր եղջերավոր անասուններին, ավանակներին, ուղտերին, ինչպես նաև հագուստները նա որպես ավար էր վերցնում ու վերադառնում էր Անքուսի մոտ: 10  Անքուսը հարցնում էր. «Դեպի ո՞ւր արշավեցիք այսօր»: Դավիթն էլ պատասխանում էր՝ «Դեպի Հուդայի+ հարավ»,* կամ՝ «Դեպի հերամելցիների+ երկրի հարավ», կամ էլ՝ «Դեպի կենեցիների+ երկրի հարավ»: 11  Դավիթը ողջ չէր թողնում ո՛չ տղամարդկանց, ո՛չ էլ կանանց, որ նրանց չբերեն Գեթ: Նա ասում էր. «Չլինի թե մեր մասին պատմեն ու ասեն. «Դավիթը այսինչ բանն արեց»»: (Քանի դեռ նա բնակվում էր փղշտացիների երկրում, այսպես էր վարվում): 12  Անքուսը հավատում էր Դավթին և իր մտքում ասում էր. «Այս մարդը հաստատ գարշելի է դարձել իր ժողովրդի՝ Իսրայելի համար, ուստի միշտ իմ ծառան կլինի»:

Ծանոթագրություններ

Կամ՝ «Նեգև»: