1 Սամուել 6։1-21

  • Փղշտացիները տապանակը վերադարձնում են Իսրայել (1-21)

6  Եհովայի տապանակը+ յոթ ամիս փղշտացիների երկրում մնաց:  Փղշտացիները կանչեցին քրմերին ու գուշակներին+ և հարցրին. «Ի՞նչ անենք Եհովայի տապանակը: Ասեք մեզ, այն ինչպե՞ս վերադարձնենք իր տեղը»:  Նրանք էլ ասացին. «Իսրայելի Աստծու՝ Եհովայի ուխտի տապանակը դատարկ մի՛ ուղարկեք: Դրա հետ անպայման հանցանքի զոհ ուղարկեք նրան:+ Միայն այդ ժամանակ դուք կբուժվեք ու կհասկանաք, թե ինչու է նա պատժել ձեզ»:  Փղշտացիները հարցրին. «Ի՞նչ ուղարկենք նրան որպես հանցանքի զոհ»: Նրանք էլ պատասխանեցին. «Փղշտացիների կառավարիչների թվով՝+ հինգ ոսկե թութք և հինգ ոսկե մուկ ուղարկեք, քանի որ ձեր կառավարիչներին ու ձեզնից յուրաքանչյուրին նույն աղետն է հարվածել:  Ձեզ պատուհասած թութքի ու ձեր երկիրն ավերող մկների+ տեսքով արձանիկներ ձուլեք և պատվեք Իսրայելի Աստծուն: Գուցե նա այլևս չպատժի ձեզ, ձեր աստծուն ու ձեր երկիրը:+  Ինչո՞ւ եք ձեր սիրտը կարծրացնում, ինչպես որ եգիպտացիներն ու փարավոնը իրենց սիրտը կարծրացրին:+ Երբ Աստված նրանց խստորեն պատժեց,+ նրանք ստիպված եղան թողնել, որ իսրայելացիները հեռանան:+  Հիմա մի նոր սայլ պատրաստեք և երկու կաթնատու կով ընտրեք, որոնց վրա երբեք լուծ չի դրվել: Կովերը սայլին լծեք, իսկ հորթերին գոմ տարեք՝ նրանցից հեռու:  Հետո վերցրեք Եհովայի տապանակն ու դրեք սայլի վրա, իսկ ոսկե առարկաները, որոնք որպես հանցանքի զոհ տալու եք նրան, դրեք տապանակի կողքին՝ մի արկղի մեջ:+ Ապա ուղարկեք այն  և հետևեք, թե որ ուղղությամբ է գնում: Եթե գնա այն ճանապարհով, որը տանում է Բեթսամյուս՝+ իր երկիր, ուրեմն նրանց Աստվածն է մեզ վրա բերել այս մեծ չարիքը, իսկ եթե ոչ, կիմանանք, որ նա՛ չի պատժել մեզ, որ դա զուգադիպություն է»: 10  Փղշտացիներն այդպես էլ արեցին. վերցրին երկու կաթնատու կով, լծեցին սայլին, իսկ նրանց հորթերին փակեցին գոմում: 11  Այնուհետև սայլի վրա դրեցին Եհովայի տապանակը, ինչպես նաև արկղը, որի մեջ էին ոսկե մկներն ու թութքի տեսքով արձանիկները: 12  Կովերը բառաչելով գնացին ուղիղ Բեթսամյուս+ տանող ճանապարհով և աջ կամ ձախ չշեղվեցին: Փղշտացիների կառավարիչները նրանց հետևից գնացին մինչև Բեթսամյուսի սահմանը: 13  Այդ ժամանակ Բեթսամյուսի բնակիչները հովտում ցորեն էին հնձում: Բարձրացնելով իրենց աչքերը՝ նրանք տեսան տապանակը և անչափ ուրախացան: 14  Սայլը մտավ բեթսամյուսցի Հեսուի դաշտը և կանգ առավ մի մեծ քարի մոտ: Մարդիկ կոտրեցին սայլի փայտերը և կովերին որպես ողջակեզ+ մատուցեցին Եհովային: 15  Ղևտացիները+ վերցրին Եհովայի տապանակը, ինչպես նաև արկղը, որի մեջ ոսկե արձանիկներն էին, ու դրեցին այդ մեծ քարի վրա: Բեթսամյուսի+ բնակիչները այդ օրը ողջակեզներ և այլ կենդանական զոհեր մատուցեցին Եհովային: 16  Երբ փղշտացիների հինգ կառավարիչները դա տեսան, նույն օրը վերադարձան Ակկարոն: 17  Փղշտացիները Ազոտոսի,+ Գազայի, Ասկաղոնի, Գեթի+ և Ակկարոնի+ համար թութքի մեկական ոսկե արձանիկ էին ուղարկել Եհովային որպես հանցանքի զոհ,+ 18  ինչպես նաև մկների ոսկե արձանիկներ՝ փղշտացիների հինգ կառավարիչներին պատկանող քաղաքների թվով՝ թե՛ ամրացված քաղաքների, թե՛ անպարիսպ գյուղերի: Այն մեծ քարը, որի վրա դրեցին Եհովայի տապանակը, մինչ օրս կանգնած է բեթսամյուսցի Հեսուի դաշտում որպես այդ ամենի վկա: 19  Բայց Աստված բնաջնջեց Բեթսամյուսի տղամարդկանց այն բանի համար, որ նրանք նայեցին Եհովայի տապանակին: Նա 50 070 տղամարդ* կոտորեց, և ժողովուրդը սուգ բարձրացրեց, որովհետև Եհովան մեծ կոտորած արեց:+ 20  Այդ ժամանակ բեթսամյուսցիներն ասացին. «Ո՞վ կարող է կանգնել Եհովայի՝ այս սուրբ Աստծու առաջ:+ Երանի՜ թե նա հեռանար մեզնից ու գնար ուրիշների մոտ»:+ 21  Ուստի նրանք պատգամաբերներ ուղարկեցին Կարիաթարիմի+ բնակիչների մոտ, որ ասեն նրանց. «Փղշտացիները վերադարձրել են Եհովայի տապանակը: Եկեք և այն ձեզ մոտ տարեք»:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «70 տղամարդ, 50 000 տղամարդ»: