1 Սամուել 8։1-22

  • Իսրայելը թագավոր է պահանջում (1-9)

  • Սամուելը նախազգուշացում է տալիս ժողովրդին (10-18)

  • Եհովան կատարում է ժողովրդի՝ թագավոր ունենալու ցանկությունը (19-22)

8  Երբ Սամուելը ծերացավ, իր որդիներին նշանակեց, որ Իսրայելում դատավորություն անեն:  Նրա առաջնեկ որդու անունը Հովել էր, իսկ երկրորդի անունը՝ Աբիա:+ Նրանք դատավորություն էին անում Բերսաբեեում:  Սակայն Սամուելի որդիները չէին քայլում նրա ուղիներով. նրանք անազնիվ ճանապարհով էին շահ ստանում,+ կաշառք էին վերցնում+ և խեղաթյուրում էին արդարադատությունը:+  Որոշ ժամանակ անց Իսրայելի բոլոր երեցները հավաքվեցին ու եկան Սամուելի մոտ՝ Ռամա:  Նրանք ասացին. «Դու ծերացել ես, իսկ քո որդիները չեն քայլում քո ուղիներով: Հիմա մեզ համար մի թագավոր նշանակիր, որ դատի մեզ, ինչպես որ ընդունված է մյուս բոլոր ազգերի մեջ»:+  Բայց Սամուելին դուր չեկավ,* որ նրանք ասացին, թե՝ «Մեզ թագավոր տուր, որ նա՛ դատի մեզ»: Եվ Սամուելը աղոթեց Եհովային:  Ի պատասխան՝ Եհովան ասաց նրան. «Արա այն ամենը, ինչ ժողովուրդն ասում է քեզ, որովհետև նրանք ոչ թե քեզ են մերժել, այլ ինձ՝ որպես իրենց թագավորի:+  Նրանք ինձ հետ վարվում են ճիշտ այնպես, ինչպես վարվել են այն օրից ի վեր, երբ իրենց դուրս բերեցի Եգիպտոսից. շարունակ թողնում են ինձ+ և ուրիշ աստվածների են ծառայում:+ Եվ այժմ նույն կերպ էլ քեզ հետ են վարվում:  Հիմա լսիր նրանց: Սակայն լրջորեն զգուշացրու և ասա, թե ինչ իրավունքներ է ունենալու թագավորը, որն իշխելու է նրանց վրա»: 10  Այսպիսով՝ Սամուելը Եհովայի բոլոր խոսքերը հաղորդեց իրենից թագավոր խնդրող ժողովրդին: 11  Նա ասաց. «Ահա թե ինչ անելու իրավունք կունենա այն թագավորը, որը կիշխի ձեզ վրա.+ նա ձեր որդիներին+ իր համար կառապաններ+ ու հեծյալներ կդարձնի,+ ոմանց էլ կհանձնարարի վազել իր կառքերի առաջից: 12  Ոմանց հազարապետներ+ ու հիսնապետներ+ կնշանակի, ոմանց էլ կպատվիրի, որ իր հողը հերկեն,+ բերքը հավաքեն,+ նաև պատերազմի իր զենքերն ու կառքերի մասերը պատրաստեն:+ 13  Իսկ ձեր դուստրերին խոհարար, հացթուխ և քսուքներ* պատրաստող կդարձնի:+ 14  Ձեր լավագույն արտերը, խաղողի ու ձիթենու այգիները+ նա կվերցնի և իր ծառաներին կտա: 15  Ձեր հացահատիկի արտերի ու խաղողի այգիների բերքի տասներորդ մասը կվերցնի և իր պալատականներին ու ծառաներին կտա: 16  Ձեր ծառաներին ու աղախիններին, ինչպես նաև ձեր լավագույն նախիրներն ու էշերը կվերցնի և իր համար կաշխատեցնի:+ 17  Ձեր հոտերի տասներորդ մասը կվերցնի,+ իսկ դուք նրա ծառաները կդառնաք: 18  Կգա մի օր, երբ դուք կաղաղակեք ձեր ընտրած թագավորի պատճառով,+ բայց Եհովան ձեզ չի պատասխանի այդ օրը»: 19  Սակայն ժողովուրդը չուզեց լսել Սամուելին ու ասաց. «Ո՛չ, մենք ուզում ենք՝ թագավոր իշխի մեզ վրա: 20  Այդպես մենք կլինենք մյուս բոլոր ազգերի նման. մեր թագավորը կդատի ու կառաջնորդի մեզ և կմղի մեր պատերազմները»: 21  Սամուելը լսեց ժողովրդի բոլոր խոսքերը և դրանք Եհովային հաղորդեց: 22  Եհովան էլ ասաց Սամուելին. «Լսիր նրանց և թագավոր նշանակիր, որ իշխի նրանց վրա»:+ Այդ ժամանակ Սամուելն ասաց իսրայելացիներին. «Ամեն մեկդ ձեր քաղաքը վերադարձեք»:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «աչքին վատ երևաց»:
Կամ՝ «օծանելիք»: