1 Տարեգրություն 1։1-54

  • Ադամից Աբրահամ (1-27)

  • Աբրահամի սերունդները (28-37)

  • Եդոմացիները և նրանց թագավորներն ու ցեղապետները (38-54)

1  Ադամ,Սեթ,+Ենոս,  Կայնան,Մաղաղիել,+Հարեդ,+  Ենոք,+Մաթուսաղա,Ղամեք,+  Նոյ,+Սեմ,+ Քամ և Հաբեթ:+  Հաբեթի որդիներն էին՝ Գոմեր, Մագոգ, Մադա, Հավան, Թոբել,+ Մեսեք+ և Թիրաս:+  Գոմերի որդիներն էին՝ Ասքանազ, Ռիֆաթ և Թորգոմա:+  Հավանի որդիներն էին՝ Ելիսա, Թարսիս, Կիտիմ և Ռոդանիմ:  Քամի որդիներն էին՝ Քուշ,+ Միսրայիմ, Փութ և Քանան:+  Քուշի որդիներն էին՝ Սեբա,+ Եվիլա, Սաբաթա, Ռեգմա+ և Սեբեթաքա:+ Ռեգմայի որդիներն էին՝ Սաբա և Դեդան: 10  Քուշը ունեցավ Նեբրովթին:+ Երկրի վրա նա առաջինն էր, որ հզոր առաջնորդ* դարձավ: 11  Միսրայիմը ունեցավ Լուդիմին,+ Անամիմին, Լեհաբիմին, Նեփթուքիմին,+ 12  Պաթուրեսիմին,+ Քասլուքիմին (որից սերեցին փղշտացիները)+ և Կափթորիմին:*+ 13  Քանանը ունեցավ Սիդոնին՝+ իր առաջնեկին, և Քետին:+ 14  Քանանից սերեցին նաև հեբուսացիները,+ ամորհացիները,+ գերգեսացիները,+ 15  խևացիները,+ արկեցիները, սենացիները, 16  արվադացիները,+ սեմարացիներն ու եմաթացիները: 17  Սեմի որդիներն էին Էլամը,+ Ասուրը,+ Արփաքսադը, Լուդը և Արամը,ինչպես նաև* Հուսը, Հուլը, Գաթերը և Մաշը:+ 18  Արփաքսադը ունեցավ Սաղային,+ իսկ Սաղան ունեցավ Եբերին: 19  Եբերն ունեցավ երկու որդի: Մեկի անունը Փալեկ* էր+ (որովհետև նրա օրերում երկրի բնակչությունը բաժանվեց ու ցիրուցան եղավ):* Նրա եղբոր անունը Հեկտան էր: 20  Հեկտանը ունեցավ Ելմոդադին, Սալաֆին, Ասարմոթին, Հարաքին,+ 21  Հադորամին, Ուզալին, Դիկլային, 22  Գեբաղին, Աբիմեելին, Սաբային, 23  Օֆիրին,+ Եվիլային+ և Հոբաբին. սրանք բոլորը Հեկտանի որդիներն էին: 24  Սեմ,Արփաքսադ,Սաղա, 25  Եբեր,Փալեկ,+Ռագավ,+ 26  Սերուգ,+Նաքոր,+Թարա,+ 27  Աբրամ, այսինքն՝ Աբրահամ:+ 28  Աբրահամի որդիներն էին Իսահակը+ և Իսմայելը:+ 29  Ահա նրանց սերունդները. Նաբեոթը+ (Իսմայելի առաջնեկը), Կեդարը,+ Ադբեելը, Մաբսամը,+ 30  Մասման, Դուման, Մասսեն, Քոդադը, Թեման, 31  Հետուրը, Նաֆեսը և Կեդման: Սրանք Իսմայելի որդիներն էին: 32  Քետուրայի՝+ Աբրահամի հարճի ծնած որդիներն էին Զեմրանը, Հեկսանը, Մադանը, Մադիանը,+ Եսբոկը և Սովեն:+ Հեկսանի որդիներն էին Սաբան ու Դեդանը:+ 33  Մադիանի որդիներն էին Գեֆան,+ Աֆերը, Հանոքը, Աբիդան ու Ելդագան: Սրանք բոլորը Քետուրայի որդիներն էին: 34  Աբրահամը ունեցավ Իսահակին:+ Իսահակի որդիներն էին Եսավը+ և Իսրայելը:+ 35  Եսավի որդիներն էին՝ Եղիփազ, Ռագուել, Հեուս, Հեգլոմ և Կորխ:+ 36  Եղիփազի որդիներն էին՝ Թեման,+ Օմար, Զաֆո, Գոթամ, Կենեզ, Թամնա և Ամաղեկ:+ 37  Ռագուելի որդիներն էին՝ Նահաթ, Զարա, Սամմա և Մեզա:+ 38  Սեիրի+ որդիներն էին՝ Լոտան, Սոբալ, Սեբեգոն, Անա, Դիսոն, Եզեր և Դիսան:+ 39  Լոտանի որդիներն էին՝ Քոռի և Հոմամ: Լոտանի քույրը Թամնան էր:+ 40  Սոբալի որդիներն էին՝ Գալվան, Մանաքաթ, Գեբալ, Սեֆո և Օնամ: Սեբեգոնի որդիներն էին՝ Այիա և Անա:+ 41  Անայի որդին* էր Դիսոնը: Դիսոնի որդիներն էին՝ Ամադան, Եսբան, Եթրան և Քառան:+ 42  Եզերի+ որդիներն էին՝ Բիլհան, Զաավան և Ական: Դիսանի որդիներն էին՝ Հուս և Առան:+ 43  Նախքան իսրայելացիների* վրա որևէ թագավոր կիշխեր, Եդոմի+ երկրում իշխել են հետևյալ թագավորները.+ Բեորի որդի Բաղան, որի աթոռանիստ քաղաքը Դենհաբան էր: 44  Բաղայի մահից հետո սկսեց թագավորել Հոբաբը, որի հայրը Զարան էր՝ Բոսրայից:+ 45  Հոբաբի մահից հետո սկսեց թագավորել Հուսամը՝ թեմանացիների երկրից: 46  Հուսամի մահից հետո սկսեց թագավորել Բադադի որդի Ադադը, որը Մովաբի տարածքում* պարտության մատնեց մադիանացիներին. նրա աթոռանիստ քաղաքը Ավիթն էր: 47  Ադադի մահից հետո սկսեց թագավորել Սամալան՝ Մասրեկայից: 48  Սամալայի մահից հետո սկսեց թագավորել Սավուղը՝ Ռոհոբոթից, որը գտնվում է գետի մոտ: 49  Սավուղի մահից հետո սկսեց թագավորել Բահաղ-Հանանը՝ Աքբորի որդին: 50  Բահաղ-Հանանի մահից հետո սկսեց թագավորել Ադադը:* Նրա աթոռանիստ քաղաքը Փոգովն էր: Նրա կնոջ անունը Մետաբել էր, որը Մեզաաբի աղջիկ Մատրեթի դուստրն էր: 51  Ի վերջո Ադադն էլ մահացավ: Եդոմի ցեղապետներն էին՝ Թամնա, Գալվա, Հեթաթ,+ 52  Օլիբամա, Էլա, Փինոն, 53  Կենեզ, Թեման, Մաբզար, 54  Մագեդիել և Իրամ: Սրանք Եդոմի ցեղապետներն էին:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «հզոր մեկը»:
Հնարավոր է՝ այս անունները ներկայացնում են Միսրայիմից սերած ցեղերին ու ժողովուրդներին:
Հաջորդիվ նշված են Արամի որդիների անունները: Տես Ծն 10:23:
Նշանակում է «բաժանում»:
Բռց.՝ «երկիրը բաժանվեց»:
Բռց.՝ «որդիները»:
Բռց.՝ «Իսրայելի որդիների»:
Բռց.՝ «դաշտում»:
Ծն 36:39-ում՝ Ադար: