1 Տարեգրություն 13։1-14

  • Տապանակը բերում են Կարիաթարիմից (1-14)

    • Օզան պատժվում է մահով (9, 10)

13  Դավիթը խորհրդակցեց հազարապետների, հարյուրապետների և բոլոր առաջնորդների հետ,+  ապա Իսրայելի ողջ ժողովին ասաց. «Եթե ձեզ համար հաճելի է և եթե մեր Աստված Եհովայի համար ընդունելի է, եկեք մարդիկ ուղարկենք Իսրայելի բոլոր տարածքներում ապրող մեր մյուս եղբայրների, նաև քահանաների ու ղևտացիների մոտ՝ նրանց քաղաքներ,*+ որպեսզի գան միանան մեզ,  և մեր Աստծու տապանակը մեզ մոտ բերենք»+ (քանի որ Սավուղի օրոք տապանակը անուշադրության էր մատնված):+  Ողջ ժողովը համաձայնվեց, որովհետև դա անելը ճիշտ համարեց:  Ուստի Դավիթը հավաքեց ամբողջ Իսրայելին՝ Եգիպտոսի գետից* մինչև Եմաթ,*+ որ ճշմարիտ Աստծու տապանակը Կարիաթարիմից բերեն:+  Դավիթը և ողջ Իսրայելը գնացին Բաալա,+ այսինքն՝ Կարիաթարիմ, որը Հուդայում է, որպեսզի այնտեղից բերեն ճշմարիտ Աստծու տապանակը, որի առջև կանչում են Եհովայի անունը՝ նրա, ով նստած է գահի վրա՝ քերովբեների վերևում:*+  Ճշմարիտ Աստծու տապանակը մի նոր սայլի վրա դրեցին,+ որ բերեն Աբինադաբի տնից: Սայլը քաշող ցլերին ուղղություն էին տալիս Օզան և Աքիովը:+  Դավիթը և բոլոր իսրայելացիները մեծ ոգևորությամբ* նշում էին այդ իրադարձությունը ճշմարիտ Աստծու առաջ՝ երգեր էին երգում, քնարներ, լարային այլ գործիքներ և դափեր նվագում,+ ծնծղաներ+ ու շեփորներ հնչեցնում:+  Բայց երբ նրանք հասան Քիդոնի կալատեղ,* Օզան ձեռքը մեկնեց ու բռնեց տապանակը, որովհետև քիչ էր մնում, որ ցլերը այն շուռ տային: 10  Այդ ժամանակ Եհովայի զայրույթը բորբոքվեց Օզայի դեմ, և Նա մահով պատժեց նրան, քանի որ ձեռքը մեկնել էր տապանակին:+ Օզան այնտեղ՝ Աստծու առաջ մեռավ:+ 11  Դավիթը բարկացավ* այն բանի համար, որ Եհովան սաստիկ բարկությամբ գործեց Օզայի դեմ: Այդ վայրը մինչ օրս Փարես-Օզա* է կոչվում: 12  Դավիթն այդ օրը ահով լցվեց ճշմարիտ Աստծու հանդեպ և ասաց. «Ճշմարիտ Աստծու տապանակը ինչպե՞ս կարող եմ իմ քաղաք տանել»:+ 13  Եվ նա տապանակը չտեղափոխեց իր մոտ՝ Դավթի քաղաք, այլ պատվիրեց, որ այն տանեն գեթացի Աբդեդոմի տուն: 14  Ճշմարիտ Աստծու տապանակը երեք ամիս մնաց Աբդեդոմի ընտանիքի մոտ՝ նրա տանը. Եհովան օրհնում էր Աբդեդոմի ընտանիքը և այն ամենը, ինչ նա ուներ:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «արոտավայրերով քաղաքներ»:
Կամ՝ «Սիորից»:
Կամ՝ «Եմաթի մուտքը»:
Կամ հնարավոր է՝ «միջև»:
Բռց.՝ «ամբողջ ուժով»:
Հացահատիկը տրորելու, մանրելու տեղ:
Կամ՝ «տրտմեց»:
Նշանակում է «Օզայի դեմ բորբոքված զայրույթ»: