1 Տարեգրություն 14։1-17

  • Դավթի թագավորական իշխանությունը հաստատվում է (1, 2)

  • Դավթի ընտանիքը (3-7)

  • Փղշտացիները պարտվում են (8-17)

14  Տյուրոսի թագավոր Քիրամը+ պատգամաբերներ ուղարկեց Դավթի մոտ և նրանց հետ՝ մայրու գերաններ: Նա նաև ուղարկեց պատշարներ և ատաղձագործներ, որպեսզի նրա համար պալատ կառուցեն:+  Դավիթը հասկացավ, որ իր թագավորական իշխանությունը Եհովան ամուր հաստատել է Իսրայելի վրա,+ քանի որ տեսավ, որ, հանուն Իր ժողովրդի՝ Իսրայելի, Նա փառահեղ է այն դարձրել:+  Դավիթը Երուսաղեմում ուրիշ կանանց հետ էլ ամուսնացավ+ և էլի որդիներ ու դուստրեր ունեցավ:+  Երուսաղեմում ծնված նրա երեխաների անուններն են՝+ Սամուա, Սոբաբ, Նաթան,+ Սողոմոն,+  Եբաար, Ելիսուա, Ելիփալետ,  Նոքա, Նաֆեկ, Հաբիե,  Ելիսամա, Բալիադա և Ելիֆալետ:  Երբ փղշտացիներն իմացան, որ Դավիթը օծվել է Իսրայելի թագավոր,+ գնացին նրա դեմ կռվելու:+ Լսելով այդ մասին՝ Դավիթը դուրս եկավ նրանց դեմ:  Փղշտացիները եկան ռաֆայիմների հովիտ ու սկսեցին հարձակումներ գործել այնտեղի բնակիչների վրա:+ 10  Դավիթը հարցրեց Աստծուն. «Գնա՞մ փղշտացիների դեմ կռվելու: Կմատնե՞ս նրանց իմ ձեռքը»: Եհովան պատասխանեց. «Գնա, ես անպայման քո ձեռքը կմատնեմ նրանց»:+ 11  Ուստի Դավիթը գնաց Բաալ-Փարասին+ և այնտեղ կոտորեց փղշտացիներին: Դավիթն ասաց. «Ճշմարիտ Աստված իմ ձեռքով ճեղքեց թշնամիներիս շարքերը, ինչպես որ ջրերն են ճեղքում պատնեշը»: Դրա համար էլ այդ տեղը Բաալ-Փարասին* կոչվեց: 12  Փղշտացիները այնտեղ թողեցին իրենց աստվածներին, և Դավիթն իր մարդկանց հրամայեց այրել դրանք:+ 13  Դրանից հետո փղշտացիները նորից հարձակվեցին այդ հովտի բնակիչների վրա:+ 14  Դավիթը կրկին առաջնորդություն խնդրեց Աստծուց, սակայն ճշմարիտ Աստված ասաց. «Ուղիղ նրանց դեմ մի՛ գնա, այլ շրջանցիր թիկունքից, դուրս եկ թփերի* դիմաց ու հարձակվիր նրանց վրա:+ 15  Երբ թփերի վերնամասից ձայն լսես, ասես զորք է քայլում, այդ ժամանակ հարձակվիր, որովհետև ճշմարիտ Աստված արդեն քո առաջ կլինի, որ կոտորի փղշտացիների բանակը»:+ 16  Դավիթն արեց ճիշտ այնպես, ինչպես ճշմարիտ Աստված պատվիրեց իրեն.+ իսրայելացիները կոտորեցին փղշտացիների զորքը Գաբաոնից մինչև Գազեր:+ 17  Դավթի հռչակը տարածվեց բոլոր երկրներում, ու Եհովան նրա հանդեպ վախ ներշնչեց ազգերին:+

Ծանոթագրություններ

Նշանակում է «ճեղքվածքների տեր»:
Բռց.՝ «բակայի թփերի»: Եբր. բակա բառի ճշգրիտ նշանակությունը հայտնի չէ: