1 Տարեգրություն 18։1-17

  • Դավթի հաղթանակները (1-13)

  • Դավթին ծառայող պաշտոնյաները (14-17)

18  Որոշ ժամանակ անց Դավիթը պարտության մատնեց փղշտացիներին ու հպատակեցրեց նրանց:+ Նա փղշտացիների ձեռքից վերցրեց Գեթը+ և դրա կախյալ* ավանները:  Հետո Դավիթը հաղթեց մովաբացիներին,+ և նրանք դարձան նրա ծառաները ու սկսեցին տուրք վճարել նրան:+  Դավիթը Եմաթի+ մոտ պարտության մատնեց Զոբայի+ թագավոր Ադրազարին,+ երբ վերջինս գնում էր վերականգնելու իր իշխանությունը Եփրատի շրջանում:+  Դավիթը ավար վերցրեց 1 000 մարտակառք և գերեվարեց 7 000 հեծյալ ու 20 000 հետևակ:+ Ապա բոլոր մարտակառքերի ձիերին ջլատեց, բայց 100-ին խնայեց:+  Երբ Դամասկոսի ասորիները եկան, որ օգնեն Զոբայի թագավոր Ադրազարին, Դավիթը ասորիներից 22 000 հոգու կոտորեց:+  Դրանից հետո նա Ասորիքի Դամասկոսում կայազորներ տեղակայեց, և ասորիները նրա ծառաները դարձան ու սկսեցին տուրք վճարել նրան: Ուր էլ որ Դավիթը գնում էր, Եհովան նրան հաղթանակ* էր շնորհում:+  Դավիթը Ադրազարի ծառաներից վերցրեց նրանց ոսկե կլոր վահաններն ու բերեց Երուսաղեմ,  իսկ Տեբաթից և Քունից՝ Ադրազարի քաղաքներից, մեծ քանակությամբ պղինձ վերցրեց: Հետագայում Սողոմոնը դրանով պատրաստեց պղնձե ծովը,+ սյուները և պղնձե պիտույքները:+  Երբ Եմաթի թագավոր Թովուն լսեց, որ Դավիթը ջախջախել է Զոբայի թագավոր Ադրազարի+ ամբողջ զորքը,+ 10  իր որդուն՝ Հադորամին, անմիջապես ուղարկեց Դավթի մոտ՝ նրա ողջությունը հարցնելու և շնորհավորելու Ադրազարին հաղթելու կապակցությամբ (բանն այն է, որ Ադրազարը շատ էր պատերազմել Թովուի դեմ): Հադորամն իր հետ բերեց արծաթե, ոսկե ու պղնձե ամեն տեսակ իրեր: 11  Դավիթ թագավորը դրանք Եհովային նվիրեց,*+ ինչպես որ նվիրել էր այն արծաթն ու ոսկին, որոնք վերցրել էր այս բոլոր ազգերից՝ եդոմացիներից, մովաբացիներից, ամմոնացիներից,+ փղշտացիներից+ և ամաղեկացիներից:+ 12  Շարուհեայի որդի+ Աբեսսան+ Աղի հովտում 18 000 եդոմացու կոտորեց:+ 13  Նա Եդոմում կայազորներ տեղակայեց, և բոլոր եդոմացիները Դավթի ծառաները դարձան:+ Ուր էլ որ Դավիթը գնում էր, Եհովան նրան հաղթանակ* էր շնորհում:+ 14  Դավիթը թագավորում էր ամբողջ Իսրայելի վրա+ և իր ժողովրդին ղեկավարելիս արդարություն ու արդարադատություն էր իրագործում:+ 15  Շարուհեայի որդի Հովաբը զորքի հրամանատարն էր,+ Աքիլուդի որդի Հովսափատը+ տարեգիր էր, 16  Աքիտոբի որդի Սադոկը և Աբիաթարի որդի Աքիմելեքը քահանաներ էին, Սուսան քարտուղար էր, 17  Հովիադայի որդի Բանեան քերեթցիների+ ու փելեթցիների*+ պետն էր, իսկ Դավթի որդիները թագավորից հետո ամենաազդեցիկ պաշտոնյաներն էին:

Ծանոթագրություններ

Կամ՝ «շրջակա»:
Կամ՝ «փրկություն»:
Բռց.՝ «Եհովայի համար սրբագործեց»: Բառարանում տես «Սրբագործել»:
Կամ՝ «փրկություն»:
Այսինքն՝ Դավթի անձնական թիկնապահների: