1 Տարեգրություն 2։1-55

  • Իսրայելի 12 որդիները (1, 2)

  • Հուդայի սերունդները (3-55)

2  Իսրայելի+ որդիներն էին Ռուբենը,+ Շմավոնը,+ Ղևին,+ Հուդան,+ Իսաքարը,+ Զաբուղոնը,+  Դանը,+ Հովսեփը,+ Բենիամինը,+ Նեփթաղիմը,+ Գադը+ և Ասերը:+  Հուդայի որդիներն էին Էրը, Օնանը և Սելոմը: Այս երեքին ծնեց Շավայի աղջիկը, որը քանանուհի էր:+ Հուդայի առաջնեկը՝ Էրը, Եհովային տհաճ բաներ էր անում, ուստի Նա զրկեց նրան կյանքից:+  Հուդայի հարս Թամարը+ նրա համար ծնեց Փարեսին+ ու Զարային: Հուդան ընդհանուր հաշվով հինգ որդի ուներ:  Փարեսի որդիներն էին Եսրոնը և Համուլը:+  Զարայի որդիներն էին Զամրին, Եթանը, Եմանը, Քալքոլը և Դարան՝ հինգ հոգի:  Քարմիի որդին* Աքարն* էր, որն Իսրայելի վրա աղետ* բերեց+ և անհավատարմորեն վարվեց՝ չհնազանդվելով կործանման դատապարտված իրերի վերաբերյալ պատվերին:+  Եթանի որդին* Ազարիան էր:  Եսրոնի որդիներն էին Հերամելը,+ Ռամը+ և Քելուբան:* 10  Ռամը ունեցավ Ամինադաբին:+ Ամինադաբը ունեցավ Նաասոնին,+ որը Հուդայի ցեղապետն էր: 11  Նաասոնը ունեցավ Սալմային:+ Սալման ունեցավ Բոոսին:+ 12  Բոոսը ունեցավ Օբեդին: Օբեդը ունեցավ Հեսսեին:+ 13  Հեսսեն ունեցավ Եղիաբին, որն իր առաջնեկն էր: Երկրորդը Աբինադաբն էր,+ երրորդը՝ Սեմաան,+ 14  չորրորդը՝ Նաթանայելը, հինգերորդը՝ Ռադան, 15  վեցերորդը՝ Ասոմը, և յոթերորդը՝ Դավիթը:+ 16  Նրանց քույրերն էին Շարուհեան և Աբիգեան:+ Շարուհեայի որդիներն էին Աբեսսան,+ Հովաբը+ և Ասայելը՝+ երեք հոգի: 17  Աբիգեան ծնեց Ամեսային:+ Ամեսայի հայրը իսմայելացի Հեթերն էր: 18  Եսրոնի որդի Քաղեբը* ունեցավ որդիներ, որոնց ծնեցին իր կանայք՝ Ազուբան և Հերիոթը: Նրա որդիներն էին Հասերը, Սոբաբը և Արդոնը: 19  Երբ Ազուբան մահացավ, Քաղեբը ամուսնացավ Եփրաթի+ հետ, որը նրա համար ծնեց Հուրին:+ 20  Հուրը ունեցավ Ուրիին: Ուրին ունեցավ Բեսելիելին:+ 21  Եսրոնը 60 տարեկանում ամուսնացավ Գաղաադի+ հայր Մաքիրի+ դստեր հետ և նրա հետ հարաբերություն ունեցավ: Մաքիրի դուստրը նրա համար ծնեց Սեգուբին: 22  Սեգուբը ունեցավ Հայիրին,+ որը Գաղաադում+ 23 քաղաք ուներ: 23  Հետո գեսուրացիներն+ ու ասորիները+ նրանցից* խլեցին Հավոթ-Հայիրը,+ նաև Կանաթը+ և դրա կախյալ* ավանները. ընդհանուր հաշվով՝ 60 քաղաք: Սրանք բոլորը Գաղաադի հայր Մաքիրի սերունդներն էին: 24  Եսրոնի+ կինը՝ Աբիան, նրա համար ծնեց Ասքուրին՝+ Թեկուեի+ հորը.* Եսրոնը այդ ժամանակ արդեն մահացել էր Քաղեբ-Եփրաթայում: 25  Եսրոնի առաջնեկի՝ Հերամելի որդիներն էին Ռամը, որը նրա առաջնեկն էր, Բունան, Օրենը, Ասոմը և Աքիան: 26  Հերամելը մեկ ուրիշ կին էլ ուներ, որի անունը Ատարա էր. նա Օնամի մայրն էր: 27  Հերամելի առաջնեկի՝ Ռամի որդիներն էին Մաասը, Համինը և Ակորը: 28  Օնամի որդիներն էին Սամային և Հադան: Սամայիի որդիներն էին Նադաբը և Աբիսուրը: 29  Աբիսուրի կնոջ անունը Աբիհայիլ էր, որը նրա համար ծնեց Աքբանին և Մոլիդին: 30  Նադաբի որդիներն էին Սաղադն ու Ափիմը, բայց Սաղադը մահացավ անզավակ: 31  Ափիմի որդին* Եսսին էր, Եսսիի որդին* Սեսանն էր, և Սեսանի զավակը* Աղային էր: 32  Սամայիի եղբոր՝ Հադայի որդիներն էին Հեթերը և Հովնաթանը, բայց Հեթերը մահացավ անզավակ: 33  Հովնաթանի որդիներն էին Փալեթը և Զազան: Սրանք Հերամելի սերունդներն էին: 34  Սեսանը որդիներ չուներ, այլ միայն դուստրեր ուներ: Նա մի եգիպտացի ծառա ուներ, անունը՝ Հարքա: 35  Սեսանը իր դստերը կնության տվեց Հարքային, և նա նրա համար ծնեց Եթթիին: 36  Եթթին ունեցավ Նաթանին: Նաթանը ունեցավ Զաբադին: 37  Զաբադը ունեցավ Օֆլալին: Օֆլալը ունեցավ Օբեդին: 38  Օբեդը ունեցավ Հեուին: Հեուն ունեցավ Ազարիային: 39  Ազարիան ունեցավ Քելեսին: Քելեսը ունեցավ Ելեասային: 40  Ելեասան ունեցավ Սոսոմեին: Սոսոմեն ունեցավ Սեղումին: 41  Սեղումը ունեցավ Հեկամիային: Հեկամիան ունեցավ Ելիսամային: 42  Հերամելի եղբոր՝ Քաղեբի*+ որդիներն էին նրա առաջնեկ Մեսան, որը Զիփի հայրն էր, և Քեբրոնի հայր Մարեսայի որդիները: 43  Քեբրոնի որդիներն էին Կորխը, Թափուան, Ռեկեմը և Սեման: 44  Սեման ունեցավ Ռաամին, որը Հարկաամի հայրն էր: Ռեկեմը ունեցավ Սամայիին: 45  Սամայիի որդին Մաոնն էր: Մաոնը Բեթսուրի+ հայրն էր: 46  Քաղեբի հարճ Գեֆան ծնեց Առանին, Մոսային և Գազեզին: Առանը ունեցավ Գազեզին: 47  Հադայիի որդիներն էին Ռեգեմը, Հովաթամը, Գեսանը, Փալետը, Գեֆան և Սագաֆը: 48  Քաղեբի հարճ Մաաքան ծնեց Սեբերին և Թարանային: 49  Հետո նա ծնեց Սագաֆին՝ Մադմաննայի+ հորը, և Սևային՝ Մաքաբենայի և Գաբեայի+ հորը: Քաղեբի+ դուստրը Աքսան էր:+ 50  Սրանք Քաղեբի սերունդներն էին: Եփրաթայի+ առաջնեկի՝ Հուրի+ որդիներն էին Սոբալը՝ Կարիաթարիմի+ հայրը, 51  Սալման՝ Բեթլեհեմի+ հայրը, և Հարեփը՝ Բեթ-Կադերի հայրը: 52  Կարիաթարիմի հոր՝ Սոբալի որդին Հարոեն էր: Սոբալը նաև մենուքոթցիների կեսի նախահայրն էր: 53  Կարիաթարիմում բնակվող տոհմերն էին հեթերացիները,+ փութացիները, սումաթացիներն ու մասարացիները: Նրանցից սկիզբ առան սարաացիներն+ ու եսթաուղացիները:+ 54  Սալմայի սերունդներն էին Բեթլեհեմի,+ Նետոֆայի, Ատրոթ-Բեթ-Հովաբի բնակիչները, ինչպես նաև մանաքաթցիների կեսը և սարացիները: 55  Գաբեսում ապրող դպիրների տոհմերն էին թարգաթացիները, սամաթացիները և սոկաթացիները: Սրանք այն կենեցիներն էին,+ որ առաջ էին եկել Ամմաթից՝ Ռեքաբյանների+ հորից:

Ծանոթագրություններ

Կամ՝ «փորձանք», «արտաքսում»:
Նշանակում է «աղետ բերող», «արտաքսման պատճառ եղող»: Հեսու 7:1-ում՝ Աքան:
Բռց.՝ «որդիները»:
Բռց.՝ «որդիները»:
18-րդ, 19-րդ և 42-րդ համարներում՝ Քաղեբ:
9-րդ համարում՝ Քելուբա:
Խոսքը Հայիրի սերունդների կամ այս համարում նշված քաղաքների բնակիչների մասին է:
Կամ՝ «շրջակա»:
Այս գլխում հիշատակված որոշ անուններ կարող են վերաբերել տեղանքների, ոչ թե մարդկանց: Այդ դեպքերում «հայր» բառը հավանաբար նշանակում է «հիմնադիր»:
Բռց.՝ «որդիները»:
Բռց.՝ «որդիները»:
Բռց.՝ «որդիները»:
9-րդ համարում՝ Քելուբա: