1 Տարեգրություն 22։1-19

  • Դավիթը շինանյութ է կուտակում տաճարի կառուցման համար (1-5)

  • Դավիթը ցուցումներ է տալիս Սողոմոնին (6-16)

  • Իշխաններին պատվեր է տրվում օգնել Սողոմոնին (17-19)

22  Դավիթն ասաց. «Սա է ճշմարիտ Աստծու՝ Եհովայի տունը, և սա է այն զոհասեղանը, որի վրա Իսրայելը ողջակեզներ է մատուցելու»:+  Դավիթը հրամայեց հավաքել Իսրայելում բնակվող պանդուխտներին+ և նրանց քարհատներ նշանակեց, որպեսզի ճշմարիտ Աստծու տան շինարարության համար քարեր հատեն ու տաշեն:+  Բացի այդ՝ Դավիթը դռների փեղկերի համար մեխեր ու կցորդիչներ պատրաստելու նպատակով մեծ քանակությամբ երկաթ կուտակեց և այնքան պղինձ, որ հնարավոր չէր կշռել,+  նաև մայրու գերաններ+ կուտակեց, որոնց թիվ չկար, քանի որ սիդոնացիներն+ ու տյուրոսցիները+ մեծ քանակությամբ մայրու գերաններ էին բերում Դավթին:  Դավիթն ասաց. «Իմ որդի Սողոմոնը երիտասարդ է և անփորձ,+ իսկ տունը, որ կառուցվելու է Եհովայի համար, իր անգերազանցելի փառքով+ ու գեղեցկությամբ+ պետք է հայտնի լինի բոլոր երկրներում:+ Ուստի ես ամեն ինչ կնախապատրաստեմ որդուս համար»: Եվ նախքան իր մահը Դավիթը շինարարության համար շատ բաներ կուտակեց:  Նա կանչեց իր որդի Սողոմոնին և պատվիրեց Իսրայելի Աստված Եհովայի համար տուն կառուցել:  Դավիթն ասաց Սողոմոնին. «Սրտիս ցանկությունն էր իմ Աստված Եհովայի անվան համար տուն կառուցել:+  Բայց Եհովան ասաց ինձ. «Դու շատ արյուն ես թափել և շատ պատերազմներ մղել: Ուստի դու իմ անվան համար տուն չես կառուցելու,+ որովհետև շատ արյուն ես թափել իմ առաջ:  Դու մի որդի կունենաս,+ որը խաղաղության մարդ կլինի, և ես նրան հանգստություն կտամ շրջակա բոլոր թշնամիներից:+ Դրա համար էլ նրա անունը Սողոմոն*+ կլինի, ու նրա օրերում ես խաղաղություն և անդորր կտամ Իսրայելին:+ 10  Նա է, որ տուն կկառուցի իմ անվան համար:+ Նա իմ որդին կդառնա, իսկ ես՝ նրա հայրը:+ Ես նրա թագավորության գահը հավիտենապես հաստատուն կդարձնեմ Իսրայելում»:+ 11  Իսկ հիմա, որդի՛ս, թող Եհովան քեզ հետ լինի, թող որ հաջողություն ունենաս ու կառուցես քո Աստված Եհովայի տունը, ինչպես որ նա ասել է քո մասին:+ 12  Եվ երբ Եհովան քեզ ղեկավար նշանակի Իսրայելի վրա, թող նա քեզ խոհեմություն ու հասկացողություն տա,+ որպեսզի պահես քո Աստված Եհովայի օրենքը:+ 13  Դու հաջողություն կունենաս, եթե ճշգրտորեն պահես այն կանոններն ու օրենքները,+ որոնք Եհովան Մովսեսին պատվիրեց Իսրայելին տալ:+ Քա՛ջ և ամո՛ւր եղիր: Մի՛ վախեցիր ու մի՛ սարսափիր:+ 14  Ես մեծ ջանքերով Եհովայի տան համար 100 000 տաղանդ* ոսկի ու 1 000 000 տաղանդ* արծաթ եմ կուտակել և այնքան շատ պղինձ ու երկաթ,+ որ հնարավոր չէ կշռել: Նաև գերաններ ու քարեր եմ պատրաստ դրել,+ բայց դու այդ ամենի թիվը կավելացնես: 15  Դու մեծ թվով աշխատողներ՝ քարհատներ,+ պատշարներ, ատաղձագործներ և ամեն տեսակ գործի հմուտ վարպետներ ունես:+ 16  Իսկ ոսկին, արծաթը, պղինձն ու երկաթը հնարավոր չէ հաշվել:+ Վե՛ր կաց ու գործի՛ անցիր, և թող Եհովան քեզ հետ լինի»:+ 17  Հետո Դավիթը Իսրայելի բոլոր իշխաններին պատվիրեց օգնել իր որդի Սողոմոնին՝ ասելով. 18  «Ձեր Աստված Եհովան ձեզ հետ է և ամեն կողմից խաղաղություն է տվել ձեզ, չէ՞ որ նա իմ ձեռքն է հանձնել այս երկրի բնակիչներին, ու երկիրը հպատակեցվել է Եհովային ու նրա ժողովրդին: 19  Եվ հիմա ձեր ամբողջ սրտով ու հոգով* վճռեք ծառայել* ձեր Աստված Եհովային+ ու սկսեք կառուցել ճշմարիտ Աստծու՝ Եհովայի սրբարանը,+ որպեսզի Եհովայի ուխտի տապանակն ու ճշմարիտ Աստծու սուրբ իրերը տանեք այն տունը,+ որը կառուցվելու է Եհովայի անվան համար»:+

Ծանոթագրություններ

Ծագել է եբր. մի բառից, որը նշանակում է «խաղաղություն»:
Մոտ 34 200 տ:
Մոտ 3 420 տ: Տես հավելված Բ14:
Բառարանում տես «Հոգի»:
Բռց.՝ «փնտրել»: