1 Տարեգրություն 24։1-31

  • Դավիթը քահանաներին բաժանում է 24 խմբերի (1-19)

  • Մնացած ղևտացիների նշանակումները (20-31)

24  Ահարոնի սերունդներին բաժանեցին խմբերի: Ահարոնի որդիներն էին Նադաբը, Աբիուն,+ Եղիազարն ու Իթամարը:+  Սակայն Նադաբն ու Աբիուն իրենց հորից շուտ մահացան.+ նրանք որդիներ չունեին: Եղիազարն+ ու Իթամարը շարունակեցին ծառայել որպես քահանաներ:  Դավիթը, Եղիազարի սերնդից Սադոկը+ և Իթամարի սերնդից Աքիմելեքը Ահարոնի սերունդներին բաժանեցին խմբերի, որ նրանք կատարեն իրենց ծառայության հետ կապված պարտականությունները:  Եղիազարի սերունդների մեջ գերդաստանների գլուխներն ավելի շատ էին, քան Իթամարի սերունդների մեջ, ուստի նրանց համապատասխանաբար էլ բաժանեցին. Եղիազարի սերնդից գերդաստանների 16 գլուխ կար, իսկ Իթամարի սերնդից՝ 8:  Այնուհետև վիճակ հանեցին,+ որպեսզի կազմակերպեն թե՛ մի խմբի և թե՛ մյուս խմբի ծառայությունը, քանի որ սուրբ վայրի, ինչպես նաև ճշմարիտ Աստծուն մատուցվող ծառայության համար պատասխանատուներ կային և՛ Եղիազարի, և՛ Իթամարի սերունդներից:  Ղևտացիների քարտուղարը՝ Նաթանայելի որդի Սեմայիան, թագավորի, իշխանների, քահանա Սադոկի,+ Աբիաթարի+ որդի Աքիմելեքի+ և քահանաների ու ղևտացիների գերդաստանների գլուխների ներկայությամբ գրանցեց նրանց անունները. մեկ գերդաստան ընտրվում էր Եղիազարից, մեկ գերդաստան էլ՝ Իթամարից:  Առաջին վիճակն ընկավ Հովարիբին, երկրորդը՝ Հեդայիային,  երրորդը՝ Հարիմին, չորրորդը՝ Սեուրինին,  հինգերորդը՝ Մելքիային, վեցերորդը՝ Միամինին, 10  յոթերորդը՝ Ակկուսին, ութերորդը՝ Աբիային,+ 11  իններորդը՝ Հեսուային, տասներորդը՝ Սեքենիային, 12  տասնմեկերորդը՝ Ելիասիբին, տասներկուերորդը՝ Հակիմին, 13  տասներեքերորդը՝ Օփփային, տասնչորսերորդը՝ Հեսբեաբին, 14  տասնհինգերորդը՝ Բելգային, տասնվեցերորդը՝ Եմմերին, 15  տասնյոթերորդը՝ Եզիրին, տասնութերորդը՝ Ափեսեսին, 16  տասնիններորդը՝ Փեթայիային, քսաներորդը՝ Հեզեկիելին, 17  քսանմեկերորդը՝ Հաքինին, քսաներկուերորդը՝ Գամուլին, 18  քսաներեքերորդը՝ Դալայիային, և քսանչորսերորդը՝ Մաազիային: 19  Այս հաջորդականությամբ էին նրանք գալու Եհովայի տուն՝ կատարելու իրենց ծառայությունը՝+ համաձայն այն ընթացակարգի, որը Իսրայելի Աստված Եհովայի հրահանգով սահմանել էր իրենց նախահայր Ահարոնը: 20  Մնացած ղևտացիներն էին Սուբայելը,+ որն Ամրամի+ որդիներից էր, Սուբայելի որդիներից՝ Հադայիան, 21  Ռաբիայի+ որդիներից՝ Եսիան, որը նրանց գլխավորն էր, 22  Իսահառի որդիներից՝ Սալոմոթը,+ Սալոմոթի որդիներից՝ Հեթը, 23  Քեբրոնի որդիներից՝ Հերիան,+ որը նրանց գլխավորն էր, երկրորդը՝ Ամարիան, երրորդը՝ Հաազիելը, չորրորդը՝ Հեկամամը, 24  Օզիելի որդիներից՝ Միքան, Միքայի որդիներից՝ Սամիրը: 25  Միքայի եղբայրը Եսիան էր: Եսիայի որդիներից՝ Զաքարիան: 26  Մերարիի+ որդիները՝ Մոողին ու Մուսին, Հաազիայի որդիներից՝ Բենոն, 27  Մերարիի սերունդներից՝ Հաազիայի որդիներ Բենոն, Սոհամը, Զաքուրը և Եբրին, 28  Մոողիի որդիներից Եղիազարը, որը որդիներ չուներ,+ 29  Կիսի որդիներից Հերամելը, 30  Մուսիի որդիները՝ Մոողին, Եդերը և Հերիմոթը: Սրանք էին ղևտացիները՝ ըստ իրենց գերդաստանների: 31  Նրանք էլ իրենց եղբայրների՝ Ահարոնի սերունդների պես վիճակ գցեցին+ Դավիթ թագավորի, Սադոկի, Աքիմելեքի և քահանաների ու ղևտացիների գերդաստանների գլուխների ներկայությամբ: Ավագ եղբոր ազգատոհմին վերաբերվում էին այնպես, ինչպես կրտսեր եղբոր ազգատոհմին:

Ծանոթագրություններ