1 Տարեգրություն 5։1-26

  • Ռուբենի սերունդները (1-10)

  • Գադի սերունդները (11-17)

  • Հագարացիները պարտվում են (18-22)

  • Մանասեի ցեղի կեսը (23-26)

5  Սրանք էին Իսրայելի առաջնեկի՝ Ռուբենի+ որդիները (ճիշտ է, նա առաջնեկն էր, բայց քանի որ պղծեց իր հոր անկողինը,+ առաջնեկության իրավունքը տրվեց Իսրայելի որդի Հովսեփի որդիներին,+ և ինքը տոհմաբանության մեջ չգրանցվեց որպես առաջնեկ:  Թեև Հուդան+ գերազանցում էր իր եղբայրներին, և առաջնորդը նրանից էր սերելու,+ սակայն առաջնեկության իրավունքը Հովսեփին տրվեց).  Իսրայելի առաջնեկ Ռուբենի որդիներն էին Հանոքը, Փալլուսը, Եսրոնը և Քարմին:+  Հովելի որդիներն էին Սեմայիան, նրա որդին՝ Գոգը, նրա որդին՝ Սեմեին,  նրա որդին՝ Միքան, նրա որդին՝ Ռեայիան, նրա որդին՝ Բաալը,  և նրա որդին՝ Բեերահը, որին Ասորեստանի թագավոր Թգլատպալասարը+ գերի տարավ: Նա Ռուբենյանների գլխավորներից էր:  Սրանք էին նրա եղբայրները՝ ըստ տոհմաբանության մեջ գրանցված տոհմերի. Հեյելը, որը գլխավորն էր, Զաքարիան  և Բաղան՝ Ազազի որդին՝ Սեմայի թոռը՝ Հովելի ծոռը. Բաղայի տոհմը բնակվում էր Արոերից+ մինչև Նաբավ ու Բաալ-Մեոն+ ընկած տարածքում:  Քանի որ նրանց անասունները շատացել էին Գաղաադում,+ նրանք արևելքում ընդարձակեցին իրենց բնակության տարածքը՝ հասնելով անապատ, որը ձգվում է մինչև Եփրատ գետը:+ 10  Սավուղի օրոք նրանք պատերազմեցին հագարացիների դեմ, պարտության մատնեցին նրանց և բնակվեցին նրանց վրաններում՝ Գաղաադից դեպի արևելք գտնվող ամբողջ տարածքում: 11  Գադի սերունդները բնակվում էին Ռուբենյանների հարևանությամբ՝ Բասանում, և նրանց բնակության տարածքը հասնում էր մինչև Սելքա:+ 12  Բասանում գլխավորը Հովելն էր, երկրորդը՝ Սաֆամը, ապա՝ Հանային ու Սաֆատը: 13  Նրանց եղբայրները, որոնք իրենց գերդաստանից էին, սրանք էին. Միքայել, Մեսուլամ, Սաբա, Հովրե, Հաքան, Զիա և Եբեր. ընդհանուր հաշվով՝ յոթ հոգի: 14  Նրանք Բուզի որդի Հակդոյի որդի Հեսիսայի որդի Միքայելի որդի Գաղաադի որդի Հարոայի որդի Հուրիի որդի Աբիհայիլի որդիներն էին: 15  Աքին, որը Աբդիելի որդին էր և Գունիի թոռը, իրենց գերդաստանի գլուխն էր: 16  Նրանք ապրում էին Գաղաադում,+ Բասանում,+ դրա կախյալ* ավաններում և Սարոնի բոլոր արոտավայրերում՝ մինչև դրանց սահմանները: 17  Նրանք բոլորը տոհմաբանության մեջ գրանցվեցին Հուդայի թագավոր Հովաթամի+ և Իսրայելի թագավոր Հերոբովամի*+ իշխանության օրոք: 18  Ռուբենյանների, Գադյանների և Մանասեի ցեղի կեսի զորքում 44 760 ռազմիկ կար, որոնք վահան ու սուր էին կրում, զինված էին նետ ու աղեղով և մարզված էին պատերազմելու համար: 19  Նրանք պատերազմեցին հագարացիների+ և Հետուրի, Նաֆեսի+ ու Նոդաբի սերունդների դեմ: 20  Աստված օգնեց նրանց պատերազմի ժամանակ և հագարացիներին ու նրանց հետ եղող բոլոր մարդկանց նրանց ձեռքը մատնեց, որովհետև նրանք Աստծուց օգնություն խնդրեցին պատերազմելիս: Աստված լսեց նրանց աղերսանքը, քանի որ ապավինեցին իրեն:+ 21  Նրանք ավար վերցրին նրանց անասուններին՝ 50 000 ուղտ, 250 000 ոչխար ու 2 000 էշ, և գերության տարան 100 000 մարդու: 22  Պատերազմը ճշմարիտ Աստված էր վարում,+ և դրա շնորհիվ նրանք շատերին սպանեցին: Նրանք բնակվեցին այդ ժողովրդի տարածքում մինչև իրենց գերեվարվելը:+ 23  Մանասեի ցեղի կեսի սերունդները մեծաթիվ էին.+ նրանք բնակվում էին Բասանից մինչև Բաալ-Հերմոն,+ Սանիր և Հերմոն լեռն ընկած տարածքում: 24  Նրանց գերդաստանների գլուխներն էին Աֆերը, Եսսին, Ելիելը, Եզրիելը, Երեմիան, Օդավիան և Հաքդիելը: Նրանք զորեղ ռազմիկներ էին, անվանի մարդիկ և գերդաստանների գլուխներ: 25  Բայց նրանք հավատարիմ չեղան իրենց նախահայրերի Աստծուն և պաշտեցին այն աստվածներին,*+ որոնց պաշտող ազգերին Աստված բնաջնջել էր նրանց առաջից: 26  Այդ ժամանակ Իսրայելի Աստվածը դրդեց* Ասորեստանի թագավոր Փուլին,+ այսինքն՝ Թգլատպալասարին,+ որ նա Ռուբենյաններին, Գադյաններին և Մանասեի ցեղի կեսին գերի վերցնի ու տանի Քալա, Քաբոր, Հարա և Գոզան գետի մոտ,+ որտեղ նրանք ապրում են մինչև այսօր:

Ծանոթագրություններ

Կամ՝ «շրջակա»:
Այսինքն՝ Հերոբովամ II-ի:
Բռց.՝ «պոռնկություն գործեցին աստվածների հետ»: Խոսքը հոգևոր պոռնկության մասին է:
Բռց.՝ «արթնացրեց ոգին»: