2 Թագավորներ 11։1-21

  • Գոթողիան զավթում է գահը (1-3)

  • Հովասին գաղտնաբար թագավոր են դարձնում (4-12)

  • Գոթողիան սպանվում է (13-16)

  • Հովիադայի կատարած բարեփոխումները (17-21)

11  Երբ Օքոզիայի մայրը՝ Գոթողիան,+ տեսավ, որ իր որդին մահացել է,+ վերացրեց ամբողջ թագավորական սերունդը:+  Սակայն Օքոզիայի քույր Հոսաբեեն՝ Հովրամ թագավորի դուստրը, Օքոզիայի որդի Հովասին+ գաղտնաբար վերցրել էր թագավորի որդիների միջից, որոնց պատրաստվում էին սպանել, և նրան ու նրա դայակին թաքցրել էր ննջասենյակում: Եվ քանի որ Հովասին թաքցրել էին Գոթողիայից, նա չէր սպանվել:  Հովասը դայակի* հետ վեց տարի թաքցված մնաց Եհովայի տանը: Այդ ընթացքում Գոթողիան էր իշխում երկրում:  Յոթերորդ տարում Հովիադան մարդ ուղարկեց և կանչեց կարիական թիկնապահների* ու պալատի պահապանների*+ վրա նշանակված հարյուրապետներին, որ գան իր մոտ՝ Եհովայի տուն: Նա դաշինք* կապեց նրանց հետ ու Եհովայի տան մեջ երդում անել տվեց, ինչից հետո նրանց ցույց տվեց թագավորի որդուն:+  Հովիադան հրամայեց նրանց. «Այսպես արեք. ձեր մեկ երրորդը թող Շաբաթ օրը հերթապահի և զգոնությամբ հսկի արքունական պալատը,+  մեկ երրորդը Հիմքի դարպասի մոտ լինի, մեկ երրորդն էլ՝ պալատի պահապանների հետևի դարպասի մոտ: Հերթափոխով հսկեք տունը:  Ձեր այն երկու ջոկատները, որոնք Շաբաթ օրը հերթապահություն չեն ունենա, թող զգոնությամբ պահպանեն Եհովայի տունը, որպեսզի պաշտպանեն թագավորին:  Թագավորի չորս կողմը կկանգնեք՝ ամեն մեկդ զենքը ձեռքին: Ով որ փորձի շարքերից ներս մտնել, սպանեք նրան: Թագավորի հետ եղեք, ուր էլ որ նա գնա»:*  Հարյուրապետներն+ արեցին ճիշտ այնպես, ինչպես Հովիադա քահանան հրամայեց: Նրանք վերցրին իրենց մարդկանց՝ թե՛ Շաբաթ օրը հերթապահություն ունեցողներին և թե՛ չունեցողներին, ու եկան Հովիադա քահանայի մոտ:+ 10  Քահանան հարյուրապետներին տվեց Դավիթ թագավորի նիզակներն ու կլոր վահանները, որոնք Եհովայի տանն էին: 11  Պալատի պահապանները,+ ամեն մեկը զենքը ձեռքին, զբաղեցրին իրենց դիրքերը՝ տան աջ կողմից մինչև տան ձախ կողմը և զոհասեղանի+ ու տան մոտ, որպեսզի բոլոր կողմերից պաշտպանեն թագավորին: 12  Հետո Հովիադան դուրս բերեց թագավորի որդուն,+ նրա գլխին դրեց թագն ու Վկայությունը:*+ Նրան թագավոր հռչակեցին և օծեցին, ապա ծափ տալով բացականչեցին. «Կեցցե՜ թագավորը»:+ 13  Երբ Գոթողիան լսեց իրարանցման մեջ եղող մարդկանց ձայները, անմիջապես գնաց Եհովայի տուն, որտեղ հավաքվել էր ժողովուրդը:+ 14  Նա տեսավ, որ սովորույթի համաձայն՝ թագավորը կանգնած է սյան մոտ:+ Զորագլուխներն ու շեփորահարները+ կանգնած էին թագավորի կողքին, և երկրի ողջ ժողովուրդը ուրախանում էր ու շեփոր հնչեցնում: Այդ ժամանակ Գոթողիան պատռեց իր հագուստներն ու բղավեց. «Դավադրությո՜ւն է: Դավադրությո՜ւն»: 15  Հովիադա քահանան զորքի վրա նշանակված հարյուրապետներին հրամայեց.+ «Դո՛ւրս տարեք նրան շարքերի միջից, և ով որ գնա նրա հետևից, սրի՛ քաշեք» (մինչ այդ քահանան ասել էր, որ նրան չսպանեն Եհովայի տանը): 16  Ուստի Գոթողիային բռնեցին, տարան այնտեղ, որտեղով ձիերը մտնում են արքունական պալատ,+ ու սպանեցին: 17  Այնուհետև Հովիադայի նախաձեռնությամբ Եհովայի և թագավորի ու ժողովրդի միջև ուխտ կնքվեց,+ ըստ որի՝ նրանք շարունակելու էին Եհովայի ժողովուրդը լինել, նաև ուխտ կնքվեց թագավորի և ժողովրդի միջև:+ 18  Դրանից հետո երկրի ողջ ժողովուրդը եկավ Բահաղի տուն,* քանդեց նրա զոհասեղանները,+ ջարդուփշուր արեց նրա կուռքերը,+ իսկ Բահաղի քահանա Մատթանին զոհասեղանների առաջ սպանեց:+ Հովիադա քահանան վերակացուներ նշանակեց Եհովայի տանը ծառայողների վրա:+ 19  Հետո նա իր հետ վերցրեց հարյուրապետներին,+ կարիական թիկնապահներին, պալատի պահապաններին+ ու երկրի ողջ ժողովրդին, որպեսզի թագավորին Եհովայի տնից միասին ուղեկցեն արքունական տուն: Նրանք պալատի պահապանների դարպասով գնացին այնտեղ, և Հովասը նստեց թագավորական գահին:+ 20  Երկրի ողջ ժողովուրդն ուրախ էր, և քաղաքը խաղաղվել էր, քանի որ Գոթողիային արքունական տան մոտ սպանել էին: 21  Հովասը+ յոթ տարեկան էր, երբ թագավոր դարձավ:+

Ծանոթագրություններ

Կամ հնարավոր է՝ «Հոսաբեեի»:
Հնարավոր է՝ սա քերեթցիների մեկ այլ անվանումն է, կամ այն կապ ունի Փոքր Ասիայի հարավ-արևմուտքում գտնվող Կարիա պատմական մարզի հետ:
Բռց.՝ «վազողների»:
Կամ՝ «ուխտ»: Բառարանում տես «Ուխտ»:
Բռց.՝ «երբ նա դուրս է գալիս ու ներս մտնում»:
Հավանաբար, սա գլանաձև ձեռագիր էր, որում գրված էր Աստծու Օրենքը:
Կամ՝ «տաճար»: