2 Թագավորներ 12։1-21

  • Հովաս՝ Հուդայի թագավոր (1-3)

  • Հովասը վերանորոգում է տաճարը (4-16)

  • Ասորիների հարձակումը (17, 18)

  • Հովասը սպանվում է (19-21)

12  Հովասը+ սկսեց թագավորել Հեուի+ թագավորության յոթերորդ տարում և 40 տարի իշխեց Երուսաղեմում: Նրա մոր անունը Սաբիա էր. նա Բերսաբեեից էր:+  Քանի դեռ Հովիադա քահանան ուսուցանում էր Հովասին, նա այդ ողջ ընթացքում անում էր այն, ինչը ճիշտ էր Եհովայի աչքում:  Սակայն սրբավայրերը չոչնչացվեցին.+ ժողովուրդը առաջվա պես սրբավայրերում զոհեր էր մատուցում՝ այրելով դրանք:  Մի անգամ Հովասն ասաց քահանաներին. «Վերցրեք ամբողջ փողը, որը բերվում է Եհովայի տուն որպես սուրբ ընծա՝+ ամեն մեկի կողմից վճարվող հարկը,+ երդում տված մարդուց վերցված փողը* և այն ամբողջ փողը, որ ամեն մարդ իր հոժար սրտով Եհովայի տուն է բերում:+  Թող քահանաները նվիրաբերողներից* անձամբ վերցնեն փողը և այն օգտագործեն տան վնասված տեղերը վերանորոգելու համար»:+  Հովաս թագավորի իշխանության 23-րդ տարում, սակայն, քահանաները դեռ չէին նորոգել տան վնասված տեղերը:+  Այդ պատճառով Հովաս թագավորը իր մոտ կանչեց Հովիադա+ քահանային և մյուս քահանաներին ու ասաց նրանց. «Ինչո՞ւ չեք նորոգում տան վնասված տեղերը: Եթե տունը չեք նորոգելու, նվիրաբերություն անողներից այլևս փող մի՛ վերցրեք»:+  Քահանաները համաձայնեցին այլևս փող չվերցնել ժողովրդից և պատասխանատվություն չկրել տունը նորոգելու համար:  Դրանից հետո Հովիադա քահանան մի արկղ վերցրեց,+ կափարիչի վրա անցք բացեց և զոհասեղանի մոտ դրեց՝ Եհովայի տան մուտքի աջ կողմում: Ամբողջ փողը, որ մարդիկ Եհովայի տուն էին բերում, դռնապան ծառայող քահանաները գցում էին այնտեղ:+ 10  Եվ երբ տեսնում էին, որ արկղում շատ փող է հավաքվել, թագավորի քարտուղարն ու քահանայապետը գալիս էին, հավաքում* էին Եհովայի տուն բերված փողն ու հաշվում այն:+ 11  Այնուհետև հաշված փողը տալիս էին Եհովայի տանն արվող գործի համար պատասխանատու մարդկանց, որոնք էլ իրենց հերթին վճարում էին Եհովայի տանը աշխատող ատաղձագործներին, շինարարներին,+ 12  պատշարներին ու քարտաշներին: Նրանք նաև գերաններ ու տաշած քարեր էին գնում Եհովայի տան վնասված տեղերը նորոգելու համար և այդ փողով ծածկում էին տան վերանորոգման հետ կապված մյուս բոլոր ծախսերը: 13  Բայց Եհովայի տուն բերված փողով արծաթե տարաներ, պատրույգի մկրատներ, թասեր, շեփորներ+ և ոսկե կամ արծաթե այլ իրեր չպատրաստվեցին Եհովայի տան համար:+ 14  Ողջ փողը տրվում էր աշխատողներին, որպեսզի նրանք նորոգեին Եհովայի տունը: 15  Այն մարդկանցից, որոնց միջոցով տրվում էր աշխատողների փողը, հաշիվ չէր պահանջվում, քանի որ նրանք վստահարժան մարդիկ էին:+ 16  Հանցանքի զոհերի և մեղքի զոհերի+ փողը, սակայն, նախատեսված չէր Եհովայի տան վերանորոգման համար. այն քահանաներին էր պատկանում:+ 17  Այդ ժամանակ էր, որ Ասորիքի թագավոր Ազայելը+ գնաց պատերազմելու Գեթի+ դեմ և գրավեց այն: Դրանից հետո նա որոշեց հարձակվել* Երուսաղեմի վրա:+ 18  Հուդայի թագավոր Հովասը վերցրեց իր նախահայրերի՝ Հուդայի թագավորներ Հովսափատի, Հովրամի և Օքոզիայի նվիրաբերած* բոլոր սուրբ ընծաները, իր սուրբ ընծաները, ինչպես նաև Եհովայի տան ու արքունիքի գանձարանների ամբողջ ոսկին և ուղարկեց Ասորիքի թագավոր Ազայելին,+ ինչից հետո Ազայելը հետ քաշվեց Երուսաղեմից: 19  Հովասի կյանքի մնացած իրադարձությունների և նրա բոլոր գործերի մասին գրված է «Հուդայի թագավորների պատմության գրքում»: 20  Հովասի ծառաները նրա դեմ դավադրություն կազմակերպեցին+ ու սպանեցին նրան Թումբի+ տանը,* որը Սիլլա տանող ճանապարհին է գտնվում: 21  Նրան սպանեցին իր ծառաները՝ Սամեթի որդի Հովզաքարը և Սոմերի որդի Հովզաբադը: Հովասը մահացավ,+ ու նրան թաղեցին իր նախահայրերի մոտ՝ Դավթի քաղաքում: Հովասից հետո թագավոր դարձավ նրա որդին՝ Ամասիան:+

Ծանոթագրություններ

Այդ փողը վճարվում էր ըստ այն մարդու համար սահմանված արժեքի, որի վերաբերյալ երդում էր տրվել:
Կամ՝ «իրենց ծանոթներից»:
Կամ՝ «պարկերի մեջ դնում»: Բռց.՝ «կապում»:
Բռց.՝ «Ազայելը ուղղեց իր երեսը, որ գնա Երուսաղեմի դեմ»:
Բռց.՝ «սրբագործած»: Բառարանում տես «Սրբագործել»:
Կամ՝ «Բեթ-մելոնում»: