2 Թագավորներ 13։1-25

  • Հովաքազ՝ Իսրայելի թագավոր (1-9)

  • Հովաս՝ Իսրայելի թագավոր (10-13)

  • Եղիսեն ստուգում է Հովասի նախանձախնդրությունը (14-19)

  • Եղիսեն մահանում է: Նրա ոսկորներին դիպչելով՝ մահացած մի մարդ հարություն է առնում (20, 21)

  • Եղիսեի ասած վերջին մարգարեությունը կատարվում է (22-25)

13  Հուդայի թագավոր Օքոզիայի+ որդու՝ Հովասի+ թագավորության 23-րդ տարում Սամարիայում Իսրայելի թագավորը դարձավ Հեուի+ որդին՝ Հովաքազը, և իշխեց 17 տարի:  Հովաքազն անում էր այն, ինչը չար էր Եհովայի աչքում՝ գործելով նույն մեղքը, որ Նաբատի որդի Հերոբովամը Իսրայելին դրդել էր գործելու.+ նա հետ չկանգնեց դրանից:  Եհովայի բարկությունը+ բորբոքվեց իսրայելացիների դեմ,+ և նա մատնեց նրանց Ասորիքի թագավոր Ազայելի+ և Ազայելի որդու՝ Բենադադի+ ձեռքը, որոնք երկար տարիներ ճնշում էին նրանց:  Ի վերջո Հովաքազը աղերսեց Եհովային, որ նրա բարեհաճությունն ունենա,* ու Եհովան լսեց նրան, քանի որ տեսել էր, թե ինչպես էր Ասորիքի թագավորը ճնշում Իսրայելին:+  Եհովան իսրայելացիներին մի փրկիչ տվեց,+ որ ազատի նրանց Ասորիքի տիրապետությունից, և նրանք իրենց տներում սկսեցին ապրել այնպես, ինչպես առաջ էին ապրում:*  (Սակայն իսրայելացիները շարունակեցին գործել նույն մեղքը, որը Հերոբովամի տունն էր գործել, և որը Հերոբովամը Իսրայելին դրդել էր գործել:+ Նրանք շարունակեցին գնալ մեղքի ճանապարհով, և Սամարիայում սուրբ ձողը*+ առաջվա պես կանգնեցված էր):  Հովաքազի ողջ զորքից մնացել էին միայն 50 ձիավոր, 10 կառք և 10 000 հետևակ, քանի որ Ասորիքի թագավորը կոտորել էր մյուս բոլոր զինվորներին՝ կոխկրտելով նրանց+ այնպես, ինչպես փոշին են կոխկրտում հացահատիկը կալսելիս:*+  Հովաքազի կյանքի մնացած իրադարձությունների, նրա բոլոր գործերի և զորության մասին գրված է «Իսրայելի թագավորների պատմության գրքում»:  Հովաքազը հանգչեց իր նախահայրերի հետ, և նրան թաղեցին Սամարիայում:+ Նրանից հետո սկսեց թագավորել նրա որդին՝ Հովասը: 10  Հովաքազի որդի Հովասը+ Սամարիայում Իսրայելի թագավորը դարձավ Հուդայի թագավոր Հովասի իշխանության 37-րդ տարում և թագավորեց 16 տարի: 11  Հովասը արեց այն, ինչը չար էր Եհովայի աչքին՝ գործելով բոլոր այն մեղքերը, որոնք Նաբատի որդի Հերոբովամը Իսրայելին դրդել էր գործել:+ Նա շարունակեց գնալ այդ մեղքերի ճանապարհով: 12  Հովասի կյանքի մնացած իրադարձությունների, նրա բոլոր գործերի, նրա զորության և այն մասին, թե ինչպես է կռվել Հուդայի Ամասիա թագավորի դեմ,+ գրված է «Իսրայելի թագավորների պատմության գրքում»: 13  Հովասը հանգչեց իր նախահայրերի հետ, իսկ նրա գահին նստեց Հերոբովամը:*+ Հովասին թաղեցին Սամարիայում՝ Իսրայելի թագավորների մոտ:+ 14  Երբ Եղիսեն+ մահացու հիվանդ էր, Իսրայելի թագավոր Հովասը նրա մոտ գնաց, ընկավ նրա վրա ու լաց լինելով ասաց. «Հա՜յր իմ, հա՜յր իմ: Իսրայելի կա՜ռքն ու նրա ձիավորնե՜րը»:+ 15  Եղիսեն ասաց նրան. «Աղեղ ու նետեր վերցրու»: Եվ նա աղեղ ու նետեր վերցրեց: 16  Ապա Եղիսեն ասաց Իսրայելի թագավորին. «Աղեղը ձեռքդ վերցրու»: Երբ նա աղեղը ձեռքը վերցրեց, Եղիսեն իր ձեռքերը թագավորի ձեռքերի վրա դրեց 17  ու ասաց. «Բացիր արևելյան կողմի պատուհանը»: Եվ նա բացեց: Եղիսեն ասաց. «Նետ արձակիր»: Նա էլ արձակեց: Ապա Եղիսեն ասաց. «Եհովայի հաղթանակի* նե՛տն է՝ Ասորիքի դեմ հաղթանակի նետը: Աֆեկում+ դու կհարվածես* ասորիներին ու վերջնականապես կկործանես նրանց»: 18  Հետո նա ասաց Իսրայելի թագավորին. «Վերցրու նետերը»: Եվ նա վերցրեց: Ապա Եղիսեն ասաց նրան. «Գետնին հարվածիր»: Եվ նա երեք անգամ հարվածեց ու կանգ առավ: 19  Ճշմարիտ Աստծու մարդը բարկացավ նրա վրա ու ասաց. «Հինգ կամ վեց անգամ պետք է հարվածեիր: Այդ ժամանակ Ասորիքին վերջնականապես կկործանեիր, բայց հիմա Ասորիքին միայն երեք անգամ կհարվածես»:+ 20  Դրանից հետո Եղիսեն մահացավ, և նրան թաղեցին: Ամեն տարվա սկզբին* մովաբացիների հրոսակախմբերը արշավում էին երկրի վրա:+ 21  Մի անգամ՝ թաղման ժամանակ, մարդիկ, հրոսակախումբ տեսնելով, մահացածին հապճեպ Եղիսեի գերեզմանի մեջ գցեցին ու փախան: Երբ այդ մարդու մարմինը Եղիսեի ոսկորներին դիպավ, նա կենդանացավ+ ու ոտքի ելավ: 22  Ասորիքի թագավոր Ազայելը+ Հովաքազի իշխանության ողջ ընթացքում ճնշում էր իսրայելացիներին:+ 23  Սակայն Եհովան նրանց հանդեպ բարեհաճ ու գթասիրտ եղավ+ և հոգ տարավ նրանց մասին հանուն Աբրահամի,+ Իսահակի+ ու Հակոբի+ հետ հաստատած ուխտի: Նա չուզեց կործանել նրանց ու մինչ օրս երես չի թեքել նրանցից: 24  Երբ Ասորիքի թագավոր Ազայելը մահացավ, սկսեց թագավորել նրա որդին՝ Բենադադը: 25  Հովաքազի որդի Հովասը Ազայելի որդի Բենադադից հետ վերցրեց այն քաղաքները, որոնք Ազայելը պատերազմում խլել էր իր հորից՝ Հովաքազից: Հովասը երեք անգամ հարված հասցրեց*+ Բենադադին և վերադարձրեց Իսրայելի քաղաքները:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «փափկացրեց Եհովայի երեսը»:
Այսինքն՝ խաղաղ ու ապահով:
Բառարանում տես «Սուրբ ձող»:
Նշանակում է «հացահատիկի հասկերը կամնաքարերով տրորել, մանրել»:
Այսինքն՝ Հերոբովամ II-ը:
Կամ՝ «փրկության»:
Կամ՝ «պարտության կմատնես»:
Ըստ երևույթին, գարնանը:
Կամ՝ «պարտության մատնեց»: