2 Թագավորներ 2։1-25

  • Եղիան մրրիկով երկինք է վերցվում (1-18)

    • Եղիսեն վերցնում է Եղիա մարգարեի հագուստը (13, 14)

  • Եղիսեն բուժում է Երիքովի ջուրը (19-22)

  • Արջերը սպանում են տղա երեխաներին, որոնք Բեթելից էին (23-25)

2  Նախքան Եհովան Եղիային+ մրրիկով երկինք կբարձրացներ,+ Եղիան ու Եղիսեն+ հեռացան Գաղգաղայից:*+  Եղիան ասաց Եղիսեին. «Մնա այստեղ, խնդրում եմ, քանի որ Եհովան ինձ Բեթել է ուղարկել»: Բայց Եղիսեն պատասխանեց. «Երդվում եմ Եհովայի գոյությամբ ու քո կյանքով. ես քեզ չեմ լքի»: Եվ նրանք գնացին Բեթել:+  Բեթելում գտնվող մարգարեների որդիները* Եղիսեին ընդառաջ գնացին ու ասացին. «Գիտե՞ս, որ այսօր Եհովան վերցնելու է քո տիրոջը, և նա այլևս քո ուսուցիչը չի լինելու»:+ Իսկ Եղիսեն պատասխանեց. «Գիտեմ: Լուռ մնացեք»:  Եղիան ասաց նրան. «Եղիսե՛, մնա այստեղ, խնդրում եմ, քանի որ Եհովան ինձ Երիքով+ է ուղարկել»: Բայց նա պատասխանեց. «Երդվում եմ Եհովայի գոյությամբ ու քո կյանքով. ես քեզ չեմ լքի»: Եվ նրանք գնացին Երիքով:  Երիքովում գտնվող մարգարեների որդիները մոտեցան Եղիսեին ու ասացին. «Գիտե՞ս, որ այսօր Եհովան վերցնելու է քո տիրոջը, և նա այլևս քո ուսուցիչը չի լինելու»: Եղիսեն էլ պատասխանեց. «Գիտեմ: Լուռ մնացեք»:  Եղիան նորից ասաց Եղիսեին. «Մնա այստեղ, խնդրում եմ, քանի որ Եհովան ինձ Հորդանան է ուղարկել»: Բայց նա պատասխանեց. «Երդվում եմ Եհովայի գոյությամբ ու քո կյանքով. ես քեզ չեմ լքի»: Եվ նրանք երկուսով շարունակեցին իրենց ճանապարհը:  Մարգարեների որդիներից 50 հոգի գնաց նրանց հետևից: Եղիան ու Եղիսեն կանգնեցին Հորդանանի մոտ, իսկ մարգարեների որդիները հեռվից նայում էին նրանց:  Եղիան վերցրեց իր հագուստը,*+ ծալեց այն ու դրանով հարվածեց ջրին: Ջուրը երկու մասի բաժանվեց, և նրանք գետն անցան չոր գետնի վրայով:+  Երբ նրանք անցան գետը, Եղիան հարցրեց Եղիսեին. «Ասա, ի՞նչ կուզես, որ անեմ քեզ համար, նախքան Աստված ինձ կվերցնի քեզնից»: Եղիսեն պատասխանեց. «Խնդրում եմ, թող այնպես լինի, որ ես քո ոգուց կրկնակի չափով*+ ստանամ»:+ 10  Եղիան էլ ասաց. «Դժվար բան ես խնդրում: Եթե տեսնես, թե ինչպես է Աստված ինձ վերցնում քեզնից, հենց այդպես էլ կլինի, բայց եթե չտեսնես, չի լինի»: 11  Երբ նրանք քայլելով գնում էին ու խոսում, հանկարծ մի հրեղեն կառք և հրեղեն ձիեր հայտնվեցին,+ նրանց բաժանեցին իրարից, և Եղիան մրրիկով երկինք բարձրացավ:+ 12  Իսկ Եղիսեն նայում էր ու բացականչում. «Հա՜յր իմ, հա՜յր իմ: Իսրայելի կա՜ռքն ու նրա ձիավորնե՜րը»:+ Երբ Եղիան անհետացավ Եղիսեի տեսադաշտից, նա, պատռելով իր հագուստները, երկու կես արեց դրանք:+ 13  Ապա բարձրացրեց Եղիայի հագուստը,*+ որն ընկել էր նրա վրայից, հետ դարձավ ու կանգնեց Հորդանանի ափին: 14  Նա Եղիայի վրայից ընկած հագուստով հարվածեց ջրին ու ասաց. «Որտե՞ղ է Եհովան՝ Եղիայի Աստվածը»: Երբ Եղիսեն հարվածեց ջրին, ջուրը երկու մասի բաժանվեց, և նա անցավ դիմացի ափ:+ 15  Երիքովի մարգարեների որդիները, հեռվից նրան տեսնելով, ասացին. «Եղիայի ոգին Եղիսեի վրա է իջել»:+ Ուստի ընդառաջ գնալով՝ մինչև գետին խոնարհվեցին նրա առաջ 16  ու ասացին. «Քո ծառաների մեջ 50 խիզախ մարդիկ կան, թող նրանք գնան ու փնտրեն քո տիրոջը: Միգուցե Եհովայի ոգին* նրան բարձրացրել ու գցել է լեռներից մեկի վրա կամ էլ մի հովտում»:+ Բայց Եղիսեն ասաց. «Մի՛ ուղարկեք նրանց»: 17  Սակայն նրանք այնքան համոզեցին նրան, մինչև որ նա անհարմար զգաց ու ասաց. «Լավ, ուղարկեք»: Նրանք էլ ուղարկեցին այդ 50 մարդկանց: Երեք օր այդ մարդիկ փնտրեցին Եղիային, բայց չգտան: 18  Երբ նրանք վերադարձան Եղիսեի մոտ, որն այդ ժամանակ մնում էր Երիքովում,+ նա ասաց. «Ձեզ չասացի՞՝ մի՛ գնացեք»: 19  Որոշ ժամանակ անց քաղաքի բնակիչներն ասացին Եղիսեին. «Ինչպես տեսնում է մեր տերը, քաղաքի դիրքը լավն է,+ բայց ջուրը լավը չէ, և երկիրն անպտուղ է»:* 20  Եղիսեն ասաց. «Ինձ մի նոր փոքր թաս բերեք ու մեջը աղ լցրեք»: Եվ նրանք բերեցին այն: 21  Ապա նա գնաց ջրի աղբյուրի մոտ, աղ գցեց ջրի մեջ+ ու ասաց. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Ես բուժեցի այս ջուրը. դրա պատճառով մահ կամ անպտղություն* այլևս չի լինի»»: 22  Ջուրը մաքրվեց* և մինչ օրս այդպիսին է, ինչպես որ ասել էր Եղիսեն: 23  Այնտեղից Եղիսեն գնաց Բեթել: Երբ նա ճանապարհով գնում էր, քաղաքից տղա երեխաներ դուրս եկան, սկսեցին ծաղրել նրան+ ու ասել. «Գնա՛ այստեղից, ճաղա՛տ: Գնա՛ այստեղից, ճաղա՛տ»: 24  Ի վերջո Եղիսեն շրջվեց, նայեց նրանց ու Եհովայի անունով անիծեց: Այդ պահին անտառից երկու էգ արջ+ դուրս եկան ու երեխաներից 42-ին պատառ-պատառ արեցին:+ 25  Եղիսեն գնաց Կարմեղոս լեռը,+ իսկ հետո վերադարձավ Սամարիա:

Ծանոթագրություններ

Սա ոչ թե Երիքովի մոտ գտնվող Գաղգաղան է, այլ Բեթելի լեռնային շրջանում գտնվող Գաղգաղան:
«Մարգարեների որդիներ» արտահայտությունը թերևս վերաբերում է մի խումբ մարգարեների, որոնք միասին հատուկ կրթություն էին ստանում կամ ծառայում էին:
Կամ՝ «մարգարեի իր հագուստը»:
Կամ՝ «երկու բաժին»:
Կամ՝ «մարգարեի հագուստը»:
Կամ՝ «քամին»:
Կամ հնարավոր է՝ «վիժումների պատճառ է դառնում»:
Կամ հնարավոր է՝ «վիժումներ»:
Բռց.՝ «բուժվեց»: