2 Թեսաղոնիկեցիներ 2։1-17

  • Անօրեն մարդը (1-12)

  • Անսասան մնացեք (13-17)

2  Սակայն, եղբայրնե՛ր, ինչ վերաբերում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի ներկայությանը+ և նրա մոտ մեր միասին հավաքվելուն,+ խնդրում ենք,  թույլ մի՛ տվեք, որ ձեր առողջ դատողությունը հեշտությամբ մթագնի, ոչ էլ խուճապի մեջ ընկեք այն պնդումներից, թե Եհովայի* օրը+ եկել է՝ անկախ նրանից՝ դրանք որպես աստվածային հայտնություն* կներկայացվեն,+ բանավոր կասվեն, թե նամակով (իբրև մեզնից ուղարկված):  Թույլ մի՛ տվեք՝ որևէ մեկը մոլորեցնի ձեզ, որովհետև նախքան այդ օրվա գալը դեռ պետք է հավատուրացություն սկսվի,+ և պետք է հայտնվի անօրեն մարդը՝+ կործանման դատապարտվածը:*+  Նա հակառակորդ է և իրեն բարձր է դասում աստված համարվող ամեն մեկից ու մարդկանց պաշտած ամեն բանից: Այդպիսով նա նստում է Աստծու տաճարում՝ հանրորեն ինքն իրեն որպես աստված ներկայացնելով:  Չե՞ք հիշում, որ երբ ձեզ մոտ էի, ասում էի այս ամենի մասին:  Հիմա արդեն գիտեք, թե ինչն է արգելք հանդիսանում՝ չթողնելով, որ այդ հակառակորդը բացահայտ գործի իր ժամանակից շուտ:  Այո՛, այդ անօրենը արդեն ծածուկ գործում է,+ բայց նրա անօրենությունը ծածուկ կմնա միայն այնքան ժամանակ, մինչև որ հեռանա արգելք հանդիսացողը:  Այդ ժամանակ անօրենը ցույց կտա իր երեսը: Եվ երբ Տեր Հիսուսը ակնհայտ դարձնի իր ներկայությունը, նրան կոչնչացնի իր խոսքի զորությամբ*+ ու նրա վերջը կտա:+  Անօրենի գոյությունը* Սատանայի շնորհիվ է:+ Նա է նրան զորություն տալիս՝ ամեն տեսակ զորավոր գործեր, մոլորեցնող նշաններ ու հրաշքներ անելու+ 10  և անիրավ միջոցներով մոլորեցնելու նրանց,+ ովքեր գնում են դեպի կործանում: Կործանվելով նրանք կստանան իրենց արժանի պատիժը այն բանի համար, որ չընդունեցին ու չսիրեցին ճշմարտությունը, որը կարող էր փրկել իրենց: 11  Ուստի Աստված թողնում է, որ նրանք ենթարկվեն այդ մոլորեցնող ազդեցությանն ու հավատան ստին,+ 12  և արդյունքում դատապարտվեն, քանի որ չեն հավատում ճշմարտությանը և հաճույք են ստանում վատ բաներից: 13  Իսկ ձեզ համար, Եհովայի կողմից սիրվա՛ծ եղբայրներ, մենք պարտավորված ենք զգում միշտ շնորհակալություն հայտնել Աստծուն: Չէ՞ որ դուք հավատացիք ճշմարտությանը, և դրա համար էլ Աստված, իր ոգով սրբագործելով,* հենց սկզբից ընտրեց ձեզ+ փրկության համար:+ 14  Մեր հռչակած բարի լուրի միջոցով նա կանչեց ձեզ, որ փրկվեք և մեր Տեր Հիսուս Քրիստոսի պես փառավորվեք:+ 15  Ուրեմն, եղբայրնե՛ր, անսասան մնացեք+ և պինդ բռնեք այն ամենը,* ինչ ձեզ ուսուցանվեց+ թե՛ բանավոր, թե՛ նամակով, որն ուղարկեցինք ձեզ: 16  Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսը և Աստված՝ մեր Հայրը, ով սիրեց մեզ+ և իր անզուգական բարությամբ հավիտենական մխիթարություն ու հիանալի հույս տվեց,+ 17  մխիթարեն ձեր սրտերը ու զորացնեն* ձեզ, որ միշտ ասեք և անեք այն, ինչ բարի է:

Ծանոթագրություններ

Կամ՝ «ներշնչմամբ հաղորդված խոսք», «ոգի»: Բառարանում տես «Ոգի»:
Բռց.՝ «անօրենության մարդը՝ կործանման որդին»:
Բռց.՝ «իր բերանի ոգով»:
Բռց.՝ «ներկայությունը»:
Բառարանում տես «Սրբագործել»:
Բռց.՝ «ավանդույթները»:
Կամ՝ «անսասան դարձնեն»: