2 Կորնթացիներ 10։1-18

  • Պողոսը պաշտպանում է իր ծառայությունը (1-18)

    • Մեր պատերազմի զենքերը մարդկային զենքեր չեն (4, 5)

10  Ես՝ Պողոսս, ընդօրինակելով Քրիստոսին, հեզությամբ* ու բարությամբ եմ խոսքս ուղղում ձեզ,+ թեև ձեզնից ոմանք ասում են, թե ձեզ հետ եղած ժամանակ ես խեղճուկրակ եմ,+ իսկ հեռու գտնվելիս խստությամբ եմ խոսում:+  Աղաչում եմ ձեզ, այնպես արեք, որ ստիպված չլինեմ խստությամբ խոսելու և լուրջ միջոցներ ձեռնարկելու նրանց դեմ, ովքեր կարծում են, թե մենք մարդկային մտածելակերպով ենք շարժվում:  Թեև մենք ապրում ենք մյուս մարդկանց պես,* սակայն մարդկային մտածելակերպով չենք պատերազմում,  քանի որ մեր պատերազմի զենքերը մարդկային զենքեր չեն,+ այլ Աստծուց են տրված ու զորավոր են՝+ ունակ քանդելու ցանկացած հզոր ամրություն:  Մենք քանդում ենք սխալ դատողություններ, ամեն վերամբարձ գաղափար, որ մարդկանց խանգարում է ճանաչել Աստծուն,+ և գերեվարում ենք ամեն միտք՝ հնազանդեցնելով Քրիստոսին:  Երբ ձեր լիակատար հնազանդությունը ակնհայտ լինի, մենք պատրաստ կլինենք պատժելու ցանկացած մեկի, ով որևէ հարցում անհնազանդություն կդրսևորի:+  Դուք արտաքին բաներով եք դատում: Եթե որևէ մեկը վստահ է, թե Քրիստոսի հետևորդն է, թող ինքն իրեն հիշեցնի այն փաստը, որ ինչպես ինքն է Քրիստոսի հետևորդ, այնպես էլ մենք:  Տերը մեզ իրավասություն է տվել ձեզ հոգևորապես ամրացնելու, ոչ թե տապալելու: Եվ եթե ես այդ իրավասության համար չափից շատ էլ պարծենայի,+ չէի ամաչի:  Թող այնպիսի տպավորություն չլինի, թե ուզում եմ սարսափեցնել ձեզ իմ նամակներով: 10  Ոմանք ասում են. «Նրա նամակները ծանրակշիռ են ու ազդեցիկ, բայց երբ անձամբ այստեղ է, ոչ մի տպավորություն չի թողնում, և խոսքն էլ լսելու բան չէ»: 11  Թող այդպես խոսողներն իմանան, որ ինչպես գրել ենք մեր նամակներում, այդպես էլ կվարվենք, երբ գանք:+ 12  Մենք չենք էլ համարձակվի դասվել իրենց անձը բարձրացնողների շարքերը կամ համեմատվել նրանց հետ:+ Նրանք իրենցով են չափում միմյանց, իրենց հետ են միմյանց համեմատում և այդպիսով ցույց են տալիս, որ հասկացողություն չունեն:+ 13  Իսկ մենք մեզ հանձնարարված գործից դուրս ուրիշ ոչ մի բանով չենք պարծենա, այլ կպարծենանք միայն այն ամենով, ինչին հասել ենք Աստծու կողմից մեզ նշանակված գործի սահմաններում,* որը ներառում է ձեզ քարոզելը:+ 14  Ձեզ մոտ գալով՝ մենք մեզ հանձնարարվածի սահմաններից դուրս չենք եկել. դուրս եկած կլինեինք, եթե դուք այդ սահմանների մեջ չլինեիք: Մենք առաջինն էինք, որ ձեզ քարոզեցինք Քրիստոսի մասին բարի լուրը:+ 15  Ո՛չ, մենք չենք պարծենում մի բանով, ինչի համար ուրիշներն են ջանք ներդրել, այլ պարծենում ենք միայն մեր ձեռքբերումներով, որ ունեցել ենք մեզ տրված սահմաններում: Հույս ունենք, որ ձեր հավատի աճելու հետ մեկտեղ մեր սահմաններում արած մեր գործը ավելի շատ պտուղ կբերի: Այդ ժամանակ մենք է՛լ ավելին կանենք 16  և բարի լուրը կհռչակենք ձեզնից այն կողմ գտնվող երկրներում, ոչ թե կպարծենանք ուրիշների գործով, որ արել են իրենց սահմաններում: 17  «Բայց ով պարծենում է, թող Եհովայով* պարծենա»:+ 18  Չէ՞ որ Եհովան հավանություն է տալիս նրան, ում ինքն է բարձրացնում,+ ոչ թե նրան, ով ինքն իրեն է բարձրացնում:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «մեղմությամբ»:
Բռց.՝ «մարմնում»:
Կամ՝ «մեզ հատկացված տարածքի սահմաններում»: