2 Կորնթացիներ 4։1-18
4 Քանի որ Աստված մեր հանդեպ գթասրտություն է դրսևորել և մեզ տվել է այս ծառայությունը, մենք չենք հանձնվում:
2 Մենք մերժում ենք ամոթալի և ծածուկ ամեն բան, խորամանկությամբ չենք վարվում, ոչ էլ Աստծու խոսքն ենք խեղաթյուրում,*+ այլ ճշմարտությունն ենք հայտնում՝ Աստծու առաջ բոլոր մարդկանց* փաստելով, որ ճիշտ ենք վարվում:+
3 Իսկ եթե մեր հռչակած բարի լուրը ծածկված է քողով, ծածկված է դեպի կործանում գնացողների համար՝
4 անհավատների, որոնց միտքը այս աշխարհի* աստվածը+ կուրացրել է,+ որպեսզի Քրիստոսի մասին փառավոր բարի լուրի լույսը չտեսնեն,+ Քրիստոսի, ով Աստծու պատկերն է:+
5 Մենք ոչ թե մեր մասին ենք քարոզում, այլ Հիսուս Քրիստոսի, քարոզում ենք, որ նա Տեր է, իսկ մենք, հանուն նրա, ձեր ծառաներն ենք:
6 Աստված ինքն է ասել՝ «Խավարում թող լույս ծագի»,+ և մեր սրտերը լուսավորել է+ իր մասին փառավոր գիտելիքների լույսով, որ ճառագում է Քրիստոսի երեսից:
7 Թեև ընդամենը կավե անոթներ ենք,+ սակայն այս գանձն* ենք կրում մեր մեջ,+ այնպես որ պարզ է դառնում, որ մարդկային ուժից վեր զորություն ունենք, որը ոչ թե մեզնից է, այլ Աստծուց:+
8 Ամեն կողմից ճնշումների ենք ենթարկվում, բայց պատին սեղմված չենք, շփոթության մեջ ենք, բայց անելանելի վիճակում չենք,*+
9 հալածված ենք, բայց ոչ լքված,+ տապալված ենք, բայց ոչ կործանված:+
10 Մենք* միշտ մահավտանգ չարչարանքներ ենք կրում, ինչպիսին Հիսուսն է կրել,+ որ մեր կյանքն էլ Հիսուսի կյանքի պես լինի:*
11 Մեր կյանքում մենք անընդհատ մահվան սպառնալիքի ենք ենթարկվում+ հանուն Հիսուսի, որպեսզի մեր կյանքն էլ նրա կյանքի պես լինի:*
12 Այո՛, մենք մահվան առաջ ենք կանգնում, բայց արդյունքում դուք կյանք եք ունենում:
13 Մենք ունենք նույնպիսի հավատ, նույնպիսի ոգի, ինչի մասին գրված է հետևյալ խոսքերում. «Ես հավատացի, ուստի և խոսեցի»:+ Ահա թե ինչու մենք էլ ենք խոսում՝
14 իմանալով, որ նա, ով հարություն տվեց Հիսուսին, մեզ էլ հարություն կտա, որ Հիսուսի հետ լինենք, և մեզ ձեզ հետ միասին կներկայացնի նրան:+
15 Այս ամենը ձեզ համար է: Արդյունքում ավելի շատ մարդկանց հանդեպ կդրսևորվի Աստծու անզուգական բարությունը, ուստի և ավելի շատ մարդիկ շնորհակալություն կհայտնեն Աստծուն՝ փառք բերելով նրան:+
16 Դրա համար էլ մենք չենք հանձնվում, ու թեև մեր մարմինը հյուծվում է, մեր ներքին էությունը, անշուշտ, օրեցօր նորոգվում է:
17 Նեղությունը,* որ կրում ենք, վաղանցիկ է և աննշան, բայց վերջնական արդյունքում կստանանք անհամեմատ մեծ ու հավիտենական փառք:+
18 Ուստի մենք մեր աչքերը հառել ենք ոչ թե երևացող բաներին, այլ չերևացողներին,+ որովհետև երևացող բաները ժամանակավոր են, իսկ չերևացողները՝ հավիտենական:
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «նենգափոխում»:
^ Բռց.՝ «մարդկանց խղճին»:
^ Այսինքն՝ Աստծու կողմից մեզ վստահված ծառայությունը:
^ Կամ հնարավոր է՝ «հուսահատ չենք»:
^ Բռց.՝ «որ մեր մարմիններում էլ դրսևորվի Հիսուսի կյանքը»:
^ Բռց.՝ «Մեր մարմինը»:
^ Բռց.՝ «որպեսզի մեր մահկանացու մարմիններում էլ դրսևորվի Հիսուսի կյանքը»:
^ Կամ՝ «Փորձությունը»: