2 Պետրոս 1։1-21

  • Ողջույնի խոսքեր (1)

  • Արժանի մնացեք ձեր կոչմանը (2-15)

    • Հատկություններ, որ հարկավոր է ավելացնել հավատին (5-9)

  • Համոզվածություն, որ մարգարեական խոսքերը կկատարվեն (16-21)

1  Ես՝ Սիմոն Պետրոսս՝ Հիսուս Քրիստոսի ծառաս ու առաքյալս, գրում եմ նրանց, ովքեր մեր Աստծու և Փրկիչ Հիսուս Քրիստոսի արդարության շնորհիվ ձեռք են բերել այն նույն թանկ հավատը, որը և մենք ունենք:  Աստծու և մեր Տեր Հիսուսի մասին ճշգրիտ գիտելիքների+ շնորհիվ թող որ ավելի շատ անզուգական բարություն դրսևորվի ձեր հանդեպ և ավելի շատ խաղաղություն ունենաք:  Չէ՞ որ նրա աստվածային զորությամբ մեզ տրվեց* այն ամենը, ինչ անհրաժեշտ է՝ Աստծուն նվիրված կյանքով ապրելու համար, որովհետև մենք ճշգրիտ գիտելիքներ ենք ձեռք բերել Նրա մասին, ով իր փառքով ու բարությամբ կանչել է մեզ:+  Քանի որ մենք ազատվել ենք աշխարհի ապականությունից, որը սխալ ցանկությունների* հետևանք է, Աստված իր փառքի ու բարության միջոցով մեզ տվել է թանկագին ու մեծամեծ խոստումներ,+ որպեսզի դրանց միջոցով դուք բաժնեկից լինեք աստվածային բնույթին:+  Հենց այս պատճառով ամեն ջանք ներդրեք,+ որ ձեր հավատին ավելացնեք առաքինություն,*+ առաքինությանը՝ գիտելիքներ,+  գիտելիքներին՝ ինքնատիրապետում,+ ինքնատիրապետմանը՝ դիմացկունություն, դիմացկունությանը՝ Աստծու հանդեպ նվիրվածություն,+  Աստծու հանդեպ նվիրվածությանը՝ եղբայրասիրություն, և եղբայրասիրությանը՝ սեր:*+  Եթե այս հատկություններն ունեք և շարունակում եք զարգացնել դրանք, ապա անգործ չեք լինի, այլ կվարվեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի մասին ճշգրիտ գիտելիքների համաձայն և պտուղ կբերեք:+  Իսկ եթե որևէ մեկը չունի այս ամենը, կույր է: Նա փակում է իր աչքերը, որ չտեսնի լույսը:*+ Նա մոռացել է, որ մաքրվել է իր նախկին մեղքերից:+ 10  Դրա համար, եղբայրնե՛ր, ավելի շատ ջանք թափեք, որպեսզի արժանի մնաք ձեր կոչմանը՝+ որպես կանչվածներ ու ընտրվածներ: Եթե շարունակեք այս բաներն անել, ձեր հավատից հետ չեք կանգնի:+ 11  Արդյունքում դուք առատորեն կօրհնվեք և կմտնեք մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի հավիտենական Թագավորությունը:+ 12  Ահա թե ինչու եմ մտադիր միշտ հիշեցնել ձեզ այն բաների մասին, ինչ գրում եմ, թեև դուք գիտեք դրանք և ամուր հաստատված եք ճշմարտության մեջ, որն ընդունել եք: 13  Քանի դեռ այս մարմնում* եմ,+ իմ պարտքն եմ համարում արթուն պահել ձեզ՝ հիշեցումներ անելով,+ 14  որովհետև գիտեմ, որ շուտով իմ մարմինը լքելու եմ, ինչպես որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը հայտնել է ինձ:+ 15  Ուստի ձեռքիցս եկածը կանեմ, որ հեռանալուցս հետո դուք միշտ հիշեք իմ խոսքերը: 16  Երբ ձեզ հայտնում էինք մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորության ու ներկայության մասին, վարպետորեն հնարված առասպելներ չէինք պատմում: Մենք նրա մեծափառության ականատեսներն ենք:+ 17  Նա Հորից՝ Աստծուց, փառք ու պատիվ ստացավ, երբ վեհաշուք փառքի Աղբյուրն ասաց. «Սա՛ է իմ սիրելի Որդին, որն ունի իմ հավանությունը»:+ 18  Այո՛, երբ նրա հետ սուրբ լեռան վրա էինք, լսեցինք երկնքից հնչած այս խոսքերը: 19  Ուստի մենք ավելի համոզված ենք, որ մարգարեական խոսքերը կկատարվեն: Եվ դուք լավ եք անում, որ ուշադրություն եք դարձնում դրանց որպես մի ճրագի,+ որը լույս է տալիս մութ տեղում՝ ձեր սրտերում (մինչև օրը լուսանա, և լուսաստղը+ ծագի), 20  քանի որ նախևառաջ գիտեք, որ սուրբ գրքերում գրված և ոչ մի մարգարեություն ինչ-որ մեկի գաղափարների արդյունքը չէ: 21  Չէ՞ որ ոչ մի մարգարեություն երբեք մարդկանց կողմից չի տրվել,+ այլ մարդիկ, սուրբ ոգուց մղված, Աստծու խոսքն են հաղորդել:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «շնորհվեց»:
Կամ՝ «կրքերի»:
Կամ՝ «բարձր բարոյական արժեքներ», «բարեսիրություն»:
Հուն.՝ ագապե:
Կամ հնարավոր է՝ «Նա կարճատես է»:
Բռց.՝ «վրանում»: