2 Պետրոս 2։1-22

  • Կեղծ ուսուցիչներ ի հայտ կգան (1-3)

  • Կեղծ ուսուցիչները դատաստանի են արժանանալու (4-10ա)

    • Հրեշտակները տարտարոսն են գցվել (4)

    • Ջրհեղեղ: Սոդոմ և Գոմոր (5-7)

  • Կեղծ ուսուցիչներին բնորոշող հատկություններ (10բ-22)

2  Սակայն ինչպես որ ժամանակին Աստծու ժողովրդի մեջ կեղծ մարգարեներ կային, այնպես էլ ձեր մեջ կեղծ ուսուցիչներ կլինեն:+ Նրանք աննկատ կործանարար աղանդավորություն կմտցնեն և նույնիսկ կուրանան այն տիրոջը, որը գնել է իրենց,+ ու արագահաս կործանում կբերեն իրենց վրա:  Շատերը կընդօրինակեն նրանց լկտի վարքը,*+ և նրանց պատճառով մարդիկ ճշմարտության ճանապարհի մասին վիրավորական խոսքերով կարտահայտվեն:+  Նաև ագահությունից դրդված՝ նրանք կխաբեն ձեզ, որպեսզի շահագործեն: Բայց դատաստանը, որը վաղուց ի վեր սահմանված է նրանց համար,+ չի ուշանում, և նրանց կործանումը անխուսափելի է:+  Աստված չխնայեց մեղք գործած հրեշտակներին+ և տարտարոսը* գցեց նրանց՝+ շղթայելով թանձր խավարում,* մինչև որ գա նրանց դատաստանի ժամը:+  Նա չխնայեց նաև հին աշխարհը+ և անարդար մարդկանց աշխարհի վրա ջրհեղեղ բերեց,+ բայց Նոյին՝ արդարության քարոզչին,+ ևս յոթ հոգու հետ պահպանեց:+  Նա դատաստան տեսավ Սոդոմ ու Գոմոր քաղաքների նկատմամբ՝ դրանք մոխրի վերածելով,+ և այդպիսով ցույց տվեց, թե ապագայում անարդար մարդկանց ինչ է սպասում:+  Իսկ արդար Ղովտին,+ որը սաստիկ ընկճվել էր մեղսագործների լկտի վարքի պատճառով, փրկեց:  Չէ՞ որ այս արդար մարդը, նրանց մեջ ապրելով, ամեն օր տանջվում էր, քանի որ տեսնում էր նրանց չար գործերն ու լսում էր դրանց մասին:  Այո՛, Եհովան* գիտի, թե ինչպես իրեն նվիրվածներին ազատի փորձությունից,+ իսկ անարդարներին պահի Դատաստանի օրվա համար, որ կործանվեն,+ 10  հատկապես նրանց, ովքեր ցանկանում են պղծել ուրիշների մարմինը,+ և նրանց, ովքեր արհամարհում են իշխանությունը:+ Լինելով հանդուգն և ինքնահաճ՝ նրանք չեն վախենում վիրավորական խոսքեր ասել այն մարդկանց մասին, ում Աստված փառքի է արժանացրել, 11  մինչդեռ հրեշտակները, որ թեև ուժով և զորությամբ գերազանցում են նրանց, Եհովայի հանդեպ հարգանքից մղված՝* վիրավորական խոսքերով չեն մեղադրում նրանց:+ 12  Բայց այս մարդիկ բանականությունից զուրկ կենդանիների են նման, որոնք բնազդով են շարժվում ու ծնված են բռնվելու և սպանվելու համար: Նրանք վիրավորական խոսքերով են արտահայտվում այն բաների մասին, որոնցից գաղափար չունեն:+ Նրանց բռնած կործանման ուղին խորտակելու է իրենց, 13  և դա լինելու է իրենց չար գործերի հատուցումը: Նրանք հաճույք են ստանում ցոփ ու շվայտ կյանք վարելուց,+ անգամ ցերեկը: Նրանք բծեր ու արատներ են, որոնք մեծ բավականություն են ստանում իրենց մոլորեցուցիչ ուսմունքների մասին խոսելիս, երբ կերուխում են անում ձեզ հետ:+ 14  Նրանց աչքերում շնություն* գործելու անհագ ցանկություն կա,+ նրանք չեն կարողանում հեռու մնալ մեղքից ու հրապուրում են անկայուն մարդկանց: Նրանց սրտերը հմուտ են ագահություն դրսևորելու հարցում: Նրանք անիծված զավակներ են: 15  Ուղիղ ճանապարհը թողնելով՝ նրանք շեղվեցին և գնացին Բեորի որդի Բաղաամի ճանապարհով,+ որը տենչում էր ստանալ իր չար գործերի վարձատրությունը,+ 16  բայց նախատվեց իր մեղքի համար:+ Անխոս էշը, մարդու ձայնով խոսելով, փորձեց կանգնեցնել մարգարեին, որ անխելքությամբ չվարվի:+ 17  Նրանք անջուր աղբյուրներ են, կատաղի փոթորկից քշված մշուշային ամպեր, և նրանց համար պահված է անթափանց խավարը:+ 18  Նրանք վերամբարձ խոսքեր են ասում, որոնք փուչ են, և մարմնի ցանկությունները բորբոքելով+ ու լկտիաբար վարվելով՝ հրապուրում են նրանց, ովքեր նոր են փախել մեղսալից կյանքով ապրող մարդկանցից:+ 19  Նրանք ազատություն են խոստանում նրանց, մինչդեռ հենց իրենք ապականության ստրուկներ են,+ որովհետև ով հաղթվում է որևէ մեկի կողմից, նրա ստրուկն է դառնում:*+ 20  Եթե Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին ճշգրիտ գիտելիքների շնորհիվ այդպիսիները փախել են աշխարհի պղծություններից,+ բայց հետո նորից թաթախվել են դրանց մեջ ու հաղթվել, ապա նրանք ավելի վատ վիճակում են, քան սկզբում էին:+ 21  Լավ կլիներ՝ նրանք չիմանային արդարության ճանապարհը, քան իմանալուց հետո երես թեքեին իրենց տրված սուրբ պատվիրանից:+ 22  Որքա՜ն ճշմարիտ է նրանց պարագայում այս առածը. «Շունը վերադառնում է իր փսխածին, և լվացված խոզը դարձյալ գնում է ցեխի մեջ թավալվելու»:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «անամոթ վարքի դրսևորումները»: Հուն. ասելգեյա բառի հոգնակի ձևը: Բառարանում տես «Լկտի վարք»:
Բառարանում տես «Տարտարոս»:
Կամ հնարավոր է՝ «նետելով թանձր խավարի անդունդը»:
Կամ՝ «Եհովայի առաջ»:
Բառարանում տես «Շնություն»:
Կամ՝ «որովհետև ով հաղթվում է ինչ-որ բանի կողմից, դրա ստրուկն է դառնում»: