2 Սամուել 1։1-27

  • Դավիթը լսում է Սավուղի մահվան լուրը (1-16)

  • Դավթի ողբերգը՝ Սավուղի և Հովնաթանի մասին (17-27)

1  Սավուղի մահից հետո Դավիթը հաղթեց* ամաղեկացիներին, ապա վերադարձավ Սիկելակ+ ու երկու օր մնաց այնտեղ:  Երրորդ օրը Սավուղի բանակատեղիից մի երիտասարդ եկավ՝ պատառոտված հագուստով ու գլխին հող լցրած: Մոտենալով Դավթին՝ նա ծնկի եկավ և մինչև գետին խոնարհվեց:  Դավիթը հարցրեց նրան. «Որտեղի՞ց ես գալիս»: Նա պատասխանեց. «Իսրայելի բանակատեղիից եմ փախել»:  Դավիթը հարցրեց. «Ի՞նչ է պատահել, պատմիր ինձ, խնդրում եմ»: Նա էլ ասաց. «Ռազմիկները փախել են կռվի դաշտից, և շատերը զոհվել են: Նույնիսկ Սավուղն ու նրա որդին՝ Հովնաթանն են զոհվել»:+  Դավիթը իրեն լուր բերած երիտասարդին հարցրեց. «Որտեղի՞ց գիտես, որ Սավուղն ու նրա որդին՝ Հովնաթանը, մահացել են»:  Երիտասարդը պատասխանեց. «Պատահաբար Գելբուե լեռան վրա էի:+ Այնտեղ տեսա Սավուղին. նա հենվել էր իր նիզակի վրա, և կառքերն ու ձիավորները նրան էին մոտենում:+  Նա շրջվեց և ինձ տեսնելով՝ ձայն տվեց: Ես պատասխանեցի. «Լսում եմ, տե՛ր իմ»:  Նա հարցրեց ինձ. «Ո՞վ ես դու»: Ես էլ պատասխանեցի. «Ամաղեկացի եմ»:+  Նա ասաց. «Խնդրում եմ, մոտեցիր ու սպանիր ինձ. թեև դեռ ողջ եմ, բայց սաստիկ ցավերի մեջ եմ»: 10  Ուստի ես մոտեցա ու սպանեցի նրան,+ որովհետև վիրավոր ընկած էր, և գիտեի, որ չի ապրի: Հետո նրա գլխից հանեցի թագը և բազկից՝ ապարանջանը* ու բերեցի այստեղ՝ իմ տիրոջ մոտ»: 11  Այդ ժամանակ Դավիթը պատռեց իր հագուստները: Նույնը արեցին նաև իր բոլոր մարդիկ: 12  Նրանք մինչև երեկո ողբացին, լաց եղան ու ծոմ պահեցին+ Սավուղի, նրա որդու՝ Հովնաթանի, ու Եհովայի ժողովրդի՝ Իսրայելի համար,+ քանի որ նրանք սրով սպանվել էին: 13  Դավիթը հարցրեց իրեն լուր բերած երիտասարդին. «Որտեղի՞ց ես»: Նա էլ պատասխանեց. «Ես մի պանդուխտ ամաղեկացու որդի եմ»: 14  Դավիթն ասաց նրան. «Ինչպե՞ս համարձակվեցիր ձեռք բարձրացնել Եհովայի օծյալի վրա ու սպանել նրան»:+ 15  Դավիթը իր մարդկանցից մեկին կանչեց և ասաց. «Մոտեցի՛ր ու սպանի՛ր դրան»: Նա էլ սրով հարվածեց, ու երիտասարդը մեռավ:+ 16  Դավիթն ասաց. «Դու ես մեղավոր մահվանդ մեջ,* որովհետև քո իսկ բերանով վկայություն տվեցիր քո դեմ, երբ ասացիր. «Ես սպանեցի Եհովայի օծյալին»»:+ 17  Հետո Դավիթը Սավուղի և նրա որդու՝ Հովնաթանի մասին այս ողբերգը երգեց+ 18  ու պատվիրեց, որ Հուդայի ժողովուրդը սովորի այն. ողբերգը կոչվում է «Աղեղ» և գրված է «Յաշար»* գրքում:+ 19  «Քո գեղեցկությունը, ո՜վ Իսրայել, սպանված է բարձունքներիդ վրա:+ Ընկե՜լ են զորավորները: 20  Մի՛ պատմեք այդ մասին Գեթում,+Մի՛ հայտարարեք Ասկաղոնի փողոցներում,Որ չլինի թե փղշտացիների դուստրերն ուրախանան,Որ չլինի թե անթլփատների աղջիկները հրճվեն: 21  Ո՜վ Գելբուե լեռներ,+Թող ձեզ վրա ցող չիջնի, անձրև չգա ձեզ վրա,Եվ թող ձեր հողը բերք չտա սուրբ նվիրաբերությունների համար,+Քանի որ ձեզ վրա պղծվեց հզորների վահանը: Սավուղի վահանն այլևս յուղով չի օծվի: 22  Հովնաթանի աղեղը և Սավուղի սուրը հետ չէին դառնում՝+Առանց արյուն թափելու և առանց զորավորների ճարպի մեջ մխրճվելու. Դրանք երբեք չէին վրիպում: 23  Սավուղն ու Հովնաթանը,+ որոնք սիրված ու գնահատված էին իրենց ողջ կյանքում,Նույնիսկ մահվան ժամանակ իրարից չբաժանվեցին:+ Արծիվներից ավելի սրընթաց էին նրանք,+Առյուծներից ավելի զորեղ:+ 24  Ո՜վ Իսրայելի դուստրեր, ողբացե՛ք Սավուղի վրա,Որն ալ կարմիր ու շքեղ զգեստներ էր հագցնում ձեզ,Որը զարդարում էր ձեր հագուստները ոսկե զարդերով: 25  Ընկե՜լ են զորավորները պատերազմում: Հովնաթանը սպանված ընկած է քո բարձունքների վրա:+ 26  Սիրտս ցավո՜ւմ է քեզ համար, եղբա՛յր իմ Հովնաթան: Դու ինձ համար շատ սիրելի էիր,+Քո սերը ինձ համար կանանց սիրուց առավել էր:*+ 27  Ընկե՜լ են զորավորները,Փշրվե՜լ են պատերազմի զենքերը»:

Ծանոթագրություններ

Կամ՝ «կոտորեց»:
Ձեռքի զարդ:
Բռց.՝ «Քո արյունը քո իսկ գլխին է»:
Կամ՝ «Ուղիղ»:
Վերաբերում է նրանց մտերիմ ընկերությանը: