2 Սամուել 12։1-31

  • Նաթանը նախատում է Դավթին (1-15ա)

  • Բերսաբեի որդին մահանում է (15բ-23)

  • Բերսաբեն ծնում է Սողոմոնին (24, 25)

  • Ամմոնացիների Ռաբա քաղաքը գրավվում է (26-31)

12  Եհովան Նաթանին+ Դավթի մոտ ուղարկեց: Նա էլ գնաց նրա մոտ+ ու ասաց. «Երկու մարդ կար մի քաղաքում. մեկը՝ հարուստ, մյուսը՝ աղքատ:  Հարուստ մարդը շատ ոչխարներ ու խոշոր եղջերավոր անասուններ ուներ:+  Իսկ աղքատ մարդը ոչինչ չուներ՝ բացի մի փոքրիկ էգ գառնուկից, որին գնել էր:+ Նա հոգ էր տանում նրան: Գառնուկը մեծացավ այդ մարդու և նրա որդիների հետ: Աղքատ մարդը իր ունեցած քիչ ուտելիքը կիսում էր նրա հետ, և գառնուկը նրա բաժակից էր խմում, նրա գրկում էր քնում ու նրա համար դստեր պես էր:  Մի օր հարուստ մարդու մոտ հյուր եկավ, բայց նա չուզեց իր ոչխարներից ու ցլերից մեկը վերցնել ու կերակուր պատրաստել իր մոտ եկած ճամփորդի համար: Փոխարենը վերցրեց աղքատ մարդու գառնուկը և հյուրի համար կերակուր պատրաստեց»:+  Դավիթը խիստ բարկացավ այդ մարդու վրա և ասաց Նաթանին. «Երդվում եմ Եհովայի գոյությամբ.+ այդ բանն արած մարդը մահվա՛ն է արժանի:  Եվ նա պետք է քառապատիկ հատուցի գառնուկի համար,+ քանի որ այդպես վարվեց և կարեկցանք չդրսևորեց»:  Նաթանն էլ ասաց Դավթին. «Այդ մարդը դո՛ւ ես: Ահա թե ինչ է ասում Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Ես քեզ Իսրայելի թագավոր օծեցի+ և ազատեցի Սավուղի ձեռքից:+  Քեզ տվեցի քո տիրոջ տունը+ և քո տիրոջ կանանց+ ծոցդ դրեցի, նաև իշխանություն տվեցի Իսրայելի և Հուդայի ժողովրդի վրա:+ Եվ եթե դա բավական չէր, ես քեզ ավելին կտայի:+  Ինչո՞ւ արհամարհեցիր Եհովայի խոսքը և արեցիր այն, ինչը չար է նրա աչքին: Դու սրի մատնեցիր քետացի Ուրիային,+ ամմոնացիների սրով սպանեցիր նրան+ և հետո ամուսնացար նրա կնոջ հետ:+ 10  Ուստի սուրը երբեք չի հեռանա քո տնից,+ քանի որ արհամարհեցիր ինձ ու քետացի Ուրիայի կնոջը քեզ համար որպես կին առար»: 11  Ահա թե ինչ է ասում Եհովան. «Ես չարիք կբերեմ քեզ վրա, որը դուրս կգա քո իսկ տնից.+ աչքիդ առաջ կվերցնեմ քո կանանց ու կտամ մեկ ուրիշ տղամարդու,*+ և օրը ցերեկով* նա հարաբերություն կունենա նրանց հետ:+ 12  Թեև դու գաղտնի արեցիր այդ բաները,+ բայց ես ամբողջ Իսրայելի առաջ և օրը ցերեկով կանեմ դա»»: 13  Դավիթն ասաց Նաթանին. «Մեղք եմ գործել Եհովայի դեմ»:+ Այդ ժամանակ Նաթանն ասաց Դավթին. «Եհովան ներում է քո մեղքը:+ Դու չես մեռնի:+ 14  Բայց քանի որ դու Եհովայի հանդեպ չափազանց անհարգալից բան արեցիր, քո նորածին որդին անպատճառ կմեռնի»: 15  Դրանից հետո Նաթանն իր տուն գնաց: Եհովան հիվանդությամբ հարվածեց այն մանկանը, որին Ուրիայի կինը ծնել էր Դավթի համար: 16  Դավիթը տղայի համար սկսեց աղաչանք անել ճշմարիտ Աստծուն և խստորեն ծոմ պահել: Նա մտնում էր իր սենյակ և գիշերները գետնի վրա պառկած էր անցկացնում:+ 17  Արքունիքի երեցները մոտեցան նրան, որ գետնից բարձրացնեն, բայց նա հրաժարվեց ու նրանց հետ հաց չկերավ: 18  Յոթերորդ օրը երեխան մահացավ, բայց Դավթի ծառաները վախեցան նրան այդ մասին հայտնել: Նրանք ասացին. «Քանի դեռ երեխան ողջ էր, խոսեցինք նրա հետ, բայց նա չլսեց մեզ: Հիմա ինչպե՞ս ասենք, որ մանուկը մահացել է: Նա գուցե մի սարսափելի բան անի»: 19  Տեսնելով, որ ծառաները իրար հետ փսփսում են՝ Դավիթը հասկացավ, որ երեխան մահացել է: Նա հարցրեց իր ծառաներին. «Երեխան մահացե՞լ է»: Նրանք պատասխանեցին. «Մահացել է»: 20  Այդ ժամանակ Դավիթը գետնից վեր կացավ, լվացվեց, իրեն յուղով օծեց,+ փոխեց հագուստը, գնաց Եհովայի տուն+ ու մինչև գետին խոնարհվեց: Հետո նա վերադարձավ իր տուն,* ասաց, որ ուտելիք բերեն, ու կերավ: 21  Ծառաները հարցրին նրան. «Ինչո՞ւ այդպես վարվեցիր: Քանի դեռ երեխան ողջ էր, ծոմ էիր պահում ու լաց լինում, իսկ երբ մահացավ, վեր կացար ու սկսեցիր հաց ուտել»: 22  Նա էլ պատասխանեց. «Քանի դեռ երեխան ողջ էր, ես ծոմ էի պահում+ ու լաց լինում, որովհետև մտածում էի. «Ո՞վ գիտի, գուցե Եհովան իմ հանդեպ բարեհաճ լինի և թույլ տա, որ երեխան ապրի»:+ 23  Հիմա, երբ նա մահացել է, ինչո՞ւ ծոմ պահեմ: Կարո՞ղ եմ նրան հետ բերել:+ Ես ինքս եմ նրա մոտ գնալու,+ բայց նա ինձ մոտ չի վերադառնալու»:+ 24  Դավիթը մխիթարեց իր կնոջը՝ Բերսաբեին:+ Նա մտավ նրա մոտ ու հարաբերություն ունեցավ նրա հետ: Որոշ ժամանակ անց Բերսաբեն մի որդի ծնեց, որի անունը Սողոմոն* դրեցին:+ Եհովան սիրեց նրան:+ 25  Եվ քանի որ Եհովան սիրեց նրան, ուղարկեց Նաթան+ մարգարեին՝ ասելով, որ նրա անունը Հեդիդիա* դնեն: 26  Հովաբը շարունակեց կռվել ամմոնացիների+ թագավորանիստ քաղաքի՝ Ռաբայի+ դեմ և գրավեց այն:+ 27  Նա պատգամաբերների միջոցով Դավթին այս խոսքը հաղորդեց. «Ես կռվեցի Ռաբայի+ դեմ ու գրավեցի ջրերի* քաղաքը: 28  Հիմա հավաքիր մնացած զորքը, բանակ դիր քաղաքի դիմաց ու գրավիր այն, որ չլինի թե ես գրավեմ քաղաքը, և հաղթանակը ինձ վերագրվի»:* 29  Դավիթը հավաքեց ամբողջ զորքը և գնաց Ռաբա, կռվեց դրա դեմ ու գրավեց այն: 30  Նա Մեղքոմի* գլխից հանեց թագը, որը զարդարված էր թանկարժեք քարերով ու կշռում էր մեկ տաղանդ* ոսկի: Թագը դրեցին Դավթի գլխին: Դավիթը նաև մեծ քանակությամբ ավար վերցրեց այդ քաղաքից,+ 31  իսկ դրա բնակիչներին դուրս հանեց ու հարկադիր աշխատանքի դրեց. նրանք պետք է քարեր սղոցեին, աշխատեին երկաթե սուր գործիքներով ու երկաթե կացիններով և աղյուս պատրաստեին: Նա այդպես վարվեց ամմոնացիների բոլոր քաղաքների հետ: Այնուհետև Դավիթն իր ողջ զորքով վերադարձավ Երուսաղեմ:

Ծանոթագրություններ

Կամ՝ «դրացուդ»:
Բռց.՝ «այս արեգակի աչքերի առաջ»:
Կամ՝ «պալատ»:
Ծագել է եբր. մի բառից, որը նշանակում է «խաղաղություն»:
Նշանակում է «Յահի կողմից սիրված»:
Հավանաբար, խոսքը ջրի աղբյուրների մասին է:
Բռց.՝ «և իմ անունը կանչվի դրա վրա»:
Հավանաբար, ամմոնական աստված, որը կոչվում է նաև Մողոք:
Մոտ 34,2 կգ: Տես հավելված Բ14: